https://arm.sputniknews.ru/20261015/mirzvojany-chi-bacarel-adrbejani-het-anklavneri-pvokhanakumy-108137732.html
Միրզոյանը չի բացառել Ադրբեջանի հետ անկլավների փոխանակումը
Միրզոյանը չի բացառել Ադրբեջանի հետ անկլավների փոխանակումը
Sputnik Արմենիա
Միրզոյանը ընդգծեց, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի ցանկացած փոփոխություն պետք է դրվի համաժողովրդական քվեարկության։ 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T11:03+0400
2026-10-15T11:03+0400
2026-10-15T11:16+0400
արարատ միրզոյան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
անկլավ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108137551_0:0:1280:721_1920x0_80_0_0_19fe654b11f1c4f75cb9f71b478e8d3e.jpg
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չի բացառել Ադրբեջանի հետ նախկին անկլավների փոխանակման հնարավորությունը: Այս մասին նա հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։ Միրզոյանը վերահաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկինում արված հայտարարությունը։Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմագրի ստորագրումից հետո անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով, որ սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանը և Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն, բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն։Նա չբացառեց, որ անկլավների փոխանակումը հնարավոր լուծումներից մեկն է, օրինակ` Տիգրանաշենը մնա ՀՀ սուվերեն տարածքում, իսկ հայկական Արծվաշենը` Ադրբեջանի։ Միևնույն ժամանակ նախարարը շեշտեց, որ քննարկման առարկա կարող են լինել նաև այլ տարբերակներ։Միրզոյանը միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի ցանկացած փոփոխություն պետք է դրվի համաժողովրդական քվեարկության։«Եթե Հայաստանի ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքից որևէ բան պետք է փոխանցվի այլ պետության, և դրա դիմաց որևէ բան ստացվի, այսինքն՝ տարածքի փոփոխություն տեղի ունենա, գիտեք՝ սա համաժողովրդական քվեարկություն ենթադրող հարց է։ Եվ այդպես էլ կլինի, սրանից հնարավոր չէ խուսափել»,– ընդգծեց Միրզոյանը։ՀՀ արտաքին քաղաքալանության գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ ներկայացված տարբերակները դեռևս տեսական են։Նշենք, որ հոկտեմբերի 13-ին էլ է Փաշինյանը խոսել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի մասին՝ նշելով, որ Հայաստանն առաջիկայում պետք է կենտրոնանա այն ստորագրելու և վավերացնելու վրա:Հավելենք, որ Ադրբեջանը դեռ չի ազատել 2022–ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից օկուպացված հատվածները:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Միրզոյանը չի բացառել Ադրբեջանի հետ անկլավների փոխանակումը
Sputnik Արմենիա
Միրզոյանը չի բացառել Ադրբեջանի հետ անկլավների փոխանակումը
2026-10-15T11:03+0400
true
PT1M07S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108137551_61:0:1072:758_1920x0_80_0_0_b2fee088bbf99187f8be1ea61f18088e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, անկլավ, видео
արարատ միրզոյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, անկլավ, видео
Միրզոյանը չի բացառել Ադրբեջանի հետ անկլավների փոխանակումը
11:03 15.10.2026 (Թարմացված է: 11:16 15.10.2026) Միրզոյանը ընդգծեց, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի ցանկացած փոփոխություն պետք է դրվի համաժողովրդական քվեարկության։
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չի բացառել Ադրբեջանի հետ նախկին անկլավների փոխանակման հնարավորությունը: Այս մասին նա հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ` պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցին։ Միրզոյանը վերահաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկինում արված հայտարարությունը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ասել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմագրի ստորագրումից հետո անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով, որ սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանը և Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն, բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն։
«Այո՛, տարբեր հնարավորություններ կան, որոնք քննարկվում են, և մենք խորությամբ քննարկում ենք Ադրբեջանի հետ։ Երկու երկրների ներկայացուցիչների կողմից էլ կա կառուցողական մոտեցում այս հարցում։ Չեմ ուզում կանխորոշել որևէ պայմանավորվածություն»,– ասաց Միրզոյանը։
Նա չբացառեց, որ անկլավների փոխանակումը հնարավոր լուծումներից մեկն է, օրինակ` Տիգրանաշենը մնա ՀՀ սուվերեն տարածքում, իսկ հայկական Արծվաշենը` Ադրբեջանի։ Միևնույն ժամանակ նախարարը շեշտեց, որ քննարկման առարկա կարող են լինել նաև այլ տարբերակներ։
«Ձեր ասածը, այո՛, լուծումներից մեկն է, որ կարող է մեկը մնալ մյուսին, մյուսը՝ մյուսին, կամ փոխանակվեն։ Կարող են ուրիշ տարբերակներ էլ լինել տեսականորեն, օրինակ՝ սահմանին միմյանց համարժեք տարածքներ տրամադրվեն»,– մանրամասնեց նախարարը։
Միրզոյանը միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի ցանկացած փոփոխություն պետք է դրվի համաժողովրդական քվեարկության։
«Եթե Հայաստանի ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքից որևէ բան պետք է փոխանցվի այլ պետության, և դրա դիմաց որևէ բան ստացվի, այսինքն՝ տարածքի փոփոխություն տեղի ունենա, գիտեք՝ սա համաժողովրդական քվեարկություն ենթադրող հարց է։ Եվ այդպես էլ կլինի, սրանից հնարավոր չէ խուսափել»,– ընդգծեց Միրզոյանը։
ՀՀ արտաքին քաղաքալանության գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ ներկայացված տարբերակները դեռևս տեսական են։
Նշենք, որ հոկտեմբերի 13-ին էլ է
Փաշինյանը խոսել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի մասին՝ նշելով, որ Հայաստանն առաջիկայում պետք է կենտրոնանա այն ստորագրելու և վավերացնելու վրա:
Հավելենք, որ Ադրբեջանը դեռ չի ազատել 2022–ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից օկուպացված հատվածները: