00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
6 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
2 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2026
Բաժանորդագրվել
Փաստաբանները պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան, քանի որ գործի վաղեմության ժամկետը լրացել է։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը Վերաքննիչ դատարանը մերժել է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
«Մերժել է նույն հիմնավորումներով, ինչով մերժել է բազմաթիվ բողոքներ, երբ առանց մանրակրկիտ անդրադառնալու հիմքերին` ընդհանուր, ձևական ձևակերպումներ են տրվել»,– նշեց Օրբելյանը։
Նրա խոսքով` Քոչարյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքում իրենք հիմնավորել են, որ որևէ հիմնավոր կասկած չկա, որովհետև մեղսագրվող արարքում խոսքն այնպիսի գործընթացների մասին, որտեղ նախագահին վերագրվող գործողությունը բացառապես իր սահմանադրական պատրականությունը կատարելն է եղել։
«Ասում են` նախագահը վավերացրել է կառավարության որոշումները, ձևակերպումներ են տալիս` անձնական շահագրգռվածություն է եղել։ Սահմանադրությամբ պարտականությունները կատարելու համար կա միայն մեկ դրդապատճառ` սահմանադրական պարտականությունները կատարելու պարտավորությունն է»,– ասաց Օրբելյանը։ Փաստաբանը նաև նշեց, որ Քոչարյանի նոր գործի վաղեմության ժամկետը լրացել է, 20 տարի առաջվա գործընթացներ են, այդ հիմքով բողոքարկելու են Վճռաբեկ դատարան։
Օրբելյանը նշեց, որ այժմ սպասում են` կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն լինելու է, թե ոչ, չնայած, ըստ իրենց, բոլոր կանոնների համաձայն՝ պետք է չլինի։
Նա նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ գործում ներառված է 60 քննիչ, այն դեպքում, որ ծավալը այնպիսին է, որ մաքսիմում 10 քննիչ կարող էր քննել։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
Լրահոս
0