00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դատարանը ժամանակավորապես արգելել է քանդել Երևանի Շինարարների փողոցի կրպակներից մեկը

© SputnikԴավիթ Նահապետյանը բողոքի ակցիային
Դավիթ Նահապետյանը բողոքի ակցիային - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2026
Դավիթ Նահապետյանը բողոքի ակցիային
Բաժանորդագրվել
Որոշումն անհապաղ կատարման ենթակա է և ուժի մեջ է մտնում կայացման պահից։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչական դատարանը բավարարել է Շինարարների փողոցի կրպակատերերից Մկրտիչ Նահապետյանի միջնորդությունը և ժամանակավորապես արգելել Երևանի քաղաքապետարանին քանդել կամ ապամոնտաժել Աջափնյակ վարչական շրջանում՝ Շինարարների փողոցում, գտնվող խանութներից մեկը։ Այս մասին 24News–ին հայտնել է Դավիթ Նահապետյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շինարարների փողոցի մի քանի տասնյակ կրպակատերեր վաղ առավոտից բողոքի ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի մոտ (մի քանի օր առաջ բողոքի ակցիա էին անում հենց Շինարարների փողոցում` խմբ․)։ Հոկտեմբերի 13-ին կրպակները քանդելու են, մինչդեռ նրանք պնդում են, որ իրենց խանութներն ունեն սեփականության վկայականներ, սակայն քաղաքապետարանը որոշել է դրանք քանդել՝ ժամանակ չտալով հարցն ուսումնասիրելու, օրինական դաշտում վիճարկելու համար։

Ըստ լրատվամիջոցի` դատարանը որոշել է կիրառել հայցի ապահովման միջոց՝ արձանագրելով, որ խանութի քանդման դեպքում գործով վերջնական դատական ակտի կատարումը կարող է անհնարին դառնալ կամ դժվարանալ։

Որոշումն անհապաղ կատարման ենթակա է և ուժի մեջ է մտնում կայացման պահից։

Հիշեցնենք՝ Շինարարների փողոցի մի քանի տասնյակ կրպակատերեր հոկտեմբերի 12–ի վաղ առավոտից բողոքի ակցիա էին արել Երևանի քաղաքապետարանի մոտ։ Նրանք հայտարարեցին, որ որոշել են քաղաքապետ Տիգրան Ավինյանի և քաղաքապետարանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, փաստաբաններն արդեն համապատասխան փաստաթուղթ են պատրաստել, որը հասցեագրված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանին, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, պատճենն էլ փոխանցվում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Լրահոս
0