https://arm.sputniknews.ru/20261012/krpakaterery-tigran-avinjani-dem-hancagvortsutjan-masin-haghvordum-knerkajacnen-107982590.html
Կրպակատերերը Տիգրան Ավինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն
Կրպակատերերը Տիգրան Ավինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն
Sputnik Արմենիա
Կրպակատերերը պնդում են՝ խոսքը ոչ թե ինքնակամ կառույցների, այլ սեփականություն համարվող գույքի մասին է, որը քանդելու իրավունք քաղաքապետարանը չունի։ 12.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-12T13:47+0400
2026-10-12T13:47+0400
2026-10-12T14:07+0400
հայաստան
երևանի քաղաքապետարան
տիգրան ավինյան
կրպակ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/107980855_0:0:1600:900_1920x0_80_0_0_a54ded7962cd1fe23cbb8c4e958108e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի Շինարարների փողոցում կրպակներ ունեցող քաղաքացիներից մի քանիսը որոշել են քաղաքապետ Տիգրան Ավինյանի և քաղաքապետարանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։ Քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ այդ մասին հայտնեց կրպակատեր Դավիթ Նահապետյանը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շինարարների փողոցի մի քանի տասնյակ կրպակատերեր վաղ առավոտից բողոքի ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի մոտ (մի քանի օր առաջ բողոքի ակցիա էին անում հենց Շինարարների փողոցում. խմբ․)։ Հոկտեմբերի 13-ին կրպակները քանդելու են, մինչդեռ նրանք պնդում են, որ իրենց խանութներն ունեն սեփականության վկայականներ, սակայն քաղաքապետարանը որոշել է դրանք քանդել՝ ժամանակ չտալով հարցն ուսումնասիրելու, օրինական դաշտում վիճարկելու համար։Նահապետյանը նշեց, որ ոչ միայն իրենց, այլև մի շարք տնտեսվարողների փաստաբաններն արդեն համապատասխան փաստաթուղթ են պատրաստել, որը հասցեագրված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանին, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, պատճենն էլ փոխանցվում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։Պնդում են՝ խոսքը ոչ թե ինքնակամ կառույցների, այլ սեփականություն համարվող գույքի մասին է, որը քանդելու իրավունք քաղաքապետարանը չունի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/107980855_206:0:1406:900_1920x0_80_0_0_23d5734be7877f62dd46f47d74a583f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևանի քաղաքապետարան, տիգրան ավինյան, կրպակ
հայաստան, երևանի քաղաքապետարան, տիգրան ավինյան, կրպակ
Կրպակատերերը Տիգրան Ավինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն
13:47 12.10.2026 (Թարմացված է: 14:07 12.10.2026) Կրպակատերերը պնդում են՝ խոսքը ոչ թե ինքնակամ կառույցների, այլ սեփականություն համարվող գույքի մասին է, որը քանդելու իրավունք քաղաքապետարանը չունի։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի Շինարարների փողոցում կրպակներ ունեցող քաղաքացիներից մի քանիսը որոշել են քաղաքապետ Տիգրան Ավինյանի և քաղաքապետարանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։ Քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ այդ մասին հայտնեց կրպակատեր Դավիթ Նահապետյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շինարարների փողոցի մի քանի տասնյակ կրպակատերեր վաղ առավոտից
բողոքի ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի մոտ (մի քանի օր առաջ բողոքի ակցիա էին անում հենց Շինարարների փողոցում. խմբ․)։ Հոկտեմբերի 13-ին կրպակները քանդելու են, մինչդեռ նրանք պնդում են, որ իրենց խանութներն ունեն սեփականության վկայականներ, սակայն քաղաքապետարանը որոշել է դրանք քանդել՝ ժամանակ չտալով հարցն ուսումնասիրելու, օրինական դաշտում վիճարկելու համար։
Նահապետյանը նշեց, որ ոչ միայն իրենց, այլև մի շարք տնտեսվարողների փաստաբաններն արդեն համապատասխան փաստաթուղթ են պատրաստել, որը հասցեագրված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանին, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, պատճենն էլ փոխանցվում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անմիջական կարգադրությամբ քաղաքապետարանը նախաձեռնել է մեզ պատկանող գույքերի քանդման աշխատանքներ։ Տեղյակ ենք, որ 13․10․2026թ․ ցանկանում են Կադաստրի կոմիտեի վավեր վկայականով մեզ սեփականության իրավունքով պատկանող գույքերը քանդել»,- նշված է հաղորդման մեջ։
Պնդում են՝ խոսքը ոչ թե ինքնակամ կառույցների, այլ սեփականություն համարվող գույքի մասին է, որը քանդելու իրավունք քաղաքապետարանը չունի։