Վկաները Սամվել Կարապետյանի մեղադրանքը հաստատող որևէ փաստական տվյալ չեն հայտնել․ փաստաբան
18:42 09.10.2026 (Թարմացված է: 19:08 09.10.2026)

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստ
© Sputnik
Բաժանորդագրվել
Հարցաքննված վկաներից որևէ մեկն անձամբ չէր ճանաչում Սամվել Կարապետյանին։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով հարցաքննված վկաները նրա մեղադրանքը հաստատող որևէ փաստական տվյալ չեն հայտնել։ Այս մասին դատական նիստի ընթացքում վկաների հարցաքննությունից հետո հայտնեց Կարապետյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ արդեն հարցաքննվել է հինգերորդ վկան, սակայն մինչ այժմ պարզ չէ, թե նրանց ցուցմունքների հատկապես որ հատվածներն են հիմք հանդիսացել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը հաստատելու համար։
«Այս դատապրոցեսն ինձ մոտ տպավորություն է ստեղծում, որ մութ անկյունում սև կատու ենք փորձում գնել։ Կոնկրետ ինձ համար ո՞րն է այդ սև կատուն․ ամեն մի վկայից ուզում եմ հասկանալ, թե այդ վկայի ցուցմունքում ի՞նչն է հիմք հանդիսացել, որ հանրային մեղադրողը մեղադրական ակտը հաստատելիս գրել է, որ այս վկաների ցուցմունքներով ևս հաստատվում է Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքը»,– շարունակեց Հակոբյանը։
Փաստաբանի կանխատեսմամբ` հաջորդ վկաների դեպքում էլ նույն պատկերն է լինելու։
Հակակոռուպցիոն դատարանում այսօր Սամվել Կարապետյանի գործով 2 վկա է հարցաքննվել, որոնք հիմնականում ներկայացրել են իրենց աշխատանքային գործունեությունը։ Սակայն նրանցից որևէ մեկը չի նշել, որ ճանաչում է Սամվել Կարապետյանին, կամ նրանց աշխատած ընկերությունները որևէ կապ ունեն Սամվել Կարապետյանի հետ։

Դատական նիստն ավարտեց, հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 27–ին։
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեցայն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։

Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեցգործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն և տնային կալանքի տակ է մինչ օրս։