00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ»

© Sputnik / Aram NersesyanՀայկ Սարգսյան
Հայկ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2026
Բաժանորդագրվել
Թերթը գրում է, որ իշխանական նախկին պատգամավորի վերաբերյալ որոշումը կայացվել է առաջին դեմքի մակարդակով։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնողի) նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը ԱԺ նախկին պատգամավորին հեռացրել է կուսակցությունից։
«Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու որոշումը վարչության նիստում ընդունվել է միաձայն, թեպետ Հայկը մի հաստափոր տրցակով է ներկայացել` իրեն արդարացնող փաստարկներով, և փորձել է անգամ մեղադրանքներ հնչեցնել իր որոշ կուսակիցների հասցեին, որը նա ժամանակին հրապարակել էր հայտնի և իր համար ճակատագրական դարձած հարցազրույցում: Սակայն դա նրա կուսակիցների վրա որևէ ազդեցություն չի գործել, քանի որ որոշումը կայացվել է առաջին դեմքի մակարդակով, և դա է եղել պատճառը, որ որևէ մեկը չի հանդգնել Փաշինյանին դեմ գնալ և առարկել այդ որոշմանը»,– գրում է թերթը։
Պարբերականի աղբյուրները կարծում են, որ Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու։
«Առաջիկայում քրեական հետապնդումներ կսկսվեն նրա նկատմամբ, և Փաշինյանի հրահանգը, թե այս պատմության մեջ մեկը պետք է բանտ նստի, նաև հայտարարությունը, թե Հայկ Սարգսյանը ձգտում էր օլիգարխ դառնալ, իրականություն կդառնա»,– նշում է թերթը։
Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանը, որը 2018 թվականի փողոցային պայքարի ակտիվ մասնակիցներից էր և հետագայում դարձավ ԱԺ պատգամավոր, «Tete a tete»–ին տված հարցազրույցում պատմել էր, որ կուսակցության վարչության անդամ եղած ժամանակ ինքնաքննադատական ելույթ է ունեցել՝ բարձրացնելով նաև Տավուշում ապօրինի ծառահատումների խնդիրը։ Նրա պնդմամբ՝ դրանից հետո կուսակիցների հետ հարաբերությունները լարվել են։ Նա նաև եզրակացրել էր, որ ՔՊ-ում պատրաստ չեն ներսից հնչող քննադատություն լսել։
Ավելի ուշ` ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարգսյանի հայտարարություններն անվանել էր քաղաքականության մեջ իր տեսած «ամենաանազնիվ դրսևորումներից մեկը»։
Վարչապետը նշել էր, որ Սարգսյանը ապօրինի պետհամարանիշներով, որպես արտոնյալ, Հայաստանի Հանրապետությունում շրջելը կամ իր օգնականի՝ վարորդական իրավունք չունենալով շրջելը կապել էր իր անվան հետ, երբ իրավապահները մի քանի անգամ կանգնեցրել էին, բայց խախտումը չէին արձանագրել։ Այդ փաստերը չարձանագրելու հետ կապված քրեական գործ է հարուցվել։ Մեղադրյալներ կան, ոստիկանությունում եղել են պաշտոնանկություններ։ Օրերս հայտնի դարձավ, որ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում նախաձեռնվել է քրեական վարույթ ապօրինի պետհամարանիշով երթևեկելու համար։
Դա սակայն չի խանգարել, որ Սևանի ափին Հայկ Սարգսյանը ՔՊ անդամների հետ ջերմ երեկո անցկացնի։
«Խաղամոլության դեմ պայքարի» օրենքի քննարկումների ընթացքում էլ դեռ 2020թ–ից լարվել են Հայկ Սարգսյանի հարաբերությունները Ալեն Սիմոնյանի հետ։
Լրահոս
0