00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մարդ պետք է հայտնվի բանտում. Փաշինյանը` Հայկ Սարգսյանի հետ կապված քրգործերի մասին

© SputnikՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2026
Բաժանորդագրվել
Փաշինյանի խոսքով` Հայկ Սարգսյանը 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի պնդումները, թե կուսակցությունում իր հետ հարաբերությունները լարվել են թիմին քննադատելուց հետո, անվանել է քաղաքականության մեջ իր տեսած «ամենաանազնիվ դրսևորումներից մեկը»։
Նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պնդեց, որ իրական պատճառը Սարգսյանի և նրա շրջապատի գործունեության վերաբերյալ բացահայտումներն ու իրավական գործընթացներն են եղել։
«Խաղամոլության դեմ պայքարի» նախագիծը «Վիվառոյում» են գրել. Հայկ Սարգսյանի բացահայտումները
Ինչպես հայտնի է, Հայկ Սարգսյանը, որը 2018 թվականի փողոցային պայքարի ակտիվ մասնակիցներից էր և հետագայում դարձավ ԱԺ պատգամավոր, հարցազրույցում պատմել էր, որ կուսակցության վարչության անդամ եղած ժամանակ ինքնաքննադատական ելույթ է ունեցել՝ բարձրացնելով նաև Տավուշում ապօրինի ծառահատումների խնդիրը։ Նրա պնդմամբ՝ դրանից հետո կուսակիցների հետ հարաբերությունները լարվել են։ Նա նաև եզրակացրել էր, որ ՔՊ-ում պատրաստ չեն ներսից հնչող քննադատություն լսել։
««ՔՊ-ի և նրա հարաբերությունները չեն լարվել դրա պատճառով, այլ լարվել են այն պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ։ Էդ բացահայտումները հիմա արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով են հաստատված, քրեական գործեր կան հարուցված։ Լարվել են նրանից, որ երբ ավազի հանքերի ապօրինի շահագործման թեմա է բարձրացվել, պարզվել է, որ կա՛մ ինքը, կա՛մ իր հետ փոխկապակցված անձինք ներգրավված են այդպիսի գործունեության մեջ։ Լարվել է նրա պատճառով, որ պարզվել է՝ ապօրինի պետհամարանիշներով, որպես արտոնյալ Հայաստանի Հանրապետությունում շրջելը իր օգնականի՝ վարորդական իրավունք չունենալով շրջելը, և երբ որ ոստիկանության կողմից տասնյակ անգամներ դա արձանագրվել է, այդ թվում՝ իմ անվան շահարկմամբ, էդ փաստերը չեն արձանագրվել։ Էդ փաստերը չարձանագրելու հետ կապված քրեական գործ է հարուցվել։ Մեղադրյալներ կան, ոստիկանությունում եղել են պաշտոնանկություններ»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը Սարգսյանի հետ տարաձայնությունների շարքում հիշատակեց նաև շահումով խաղերի ոլորտը։ Նրա պնդմամբ՝ այն ժամանակ, երբ օրենսդրական փոփոխություններ էին քննարկվում, Սարգսյանը կապ է հաստատել ոլորտի ներկայացուցիչների հետ՝ բանակցություններ վարելու առաջարկով։
ՔՊ–ն ինձ պետք է շնորհակալություն ասեր կամ մեդալ տար, ոչ թե նկատողություն հայտներ. Սարգսյան
«Իմ սիրելի գործընկերը հենց 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել, և ես թույլ չեմ տվել էդ հավակնությունների զարգացումը»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա Սարգսյանին մեղադրեց նաև Սևանի ափին ապօրինի գործունեություն ծավալելու և այդ ընթացքում իր անունը շահարկելու մեջ։ Այս պնդումների առնչությամբ վարչապետը նշեց, որ իրավապահ համակարգում արդեն կան քրեական վարույթներ և այլ ահազանգեր։
«Շատ վատ է, և այո՛, գուցե մեր մեղքն է, որ մենք ժամանակին ամեն փաստ չենք թմբկահարել սոցիալական ցանցերով։ Սրա՛ մասին է խոսքը։Ես կարծում եմ, որ էդ հայտարարությունների արդյունքում մարդ պետք է հայտնվի բանտում։ Ո՞վ։ Ով որ մեղավոր է»,– ասել է նա։
Միաժամանակ վարչապետը պատասխանեց նաև Սարգսյանի այն պնդմանը, թե ՔՊ-ում այլևս չի գործում ինքնաքննադատական ելույթների ձևաչափը։ Փաշինյանի խոսքով՝ 2025 թվականի նոյեմբերին ՔՊ նոր վարչության ընտրությունից հետո կուսակցության աշխատանքային ձևաչափը փոխվել է՝ պայմանավորված խորհրդարանական ընտրություններով, և աշխատանքը տեղափոխվել է նախընտրական տրամաբանության մեջ։
ՀՀ վարչապետը թեման եզրափակեց` ասելով, որ այս գործերով մարդիկ են բանտարկվելու։
Հայկ Սարգսյանի նկատմամբ իրավական գործընթացներ են սկսվել. Փաշինյան
Լրահոս
0