https://arm.sputniknews.ru/20261006/qpn-hajk-sargsjanin-heracrel-e-kusakcutjunic-107763718.html
ՔՊ–ն Հայկ Սարգսյանին հեռացրել է կուսակցությունից
ՔՊ–ն Հայկ Սարգսյանին հեռացրել է կուսակցությունից
Sputnik Արմենիա
Որոշումը կայացվել է ՔՊ–ի վարչության նիստում։ 06.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-06T21:40+0400
2026-10-06T21:40+0400
2026-10-06T22:44+0400
հայաստան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
հայկ սարգսյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107764592_0:93:1500:937_1920x0_80_0_0_2aa4fc49f37cf40fa9b36774b69ae789.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին հեռացրել է կուսակցությունից։ Լուրը հրապարակվել է ՔՊ–ի ֆեյսբուքյան էջում։Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանը, որը 2018 թվականի փողոցային պայքարի ակտիվ մասնակիցներից էր և հետագայում դարձավ ԱԺ պատգամավոր, «Tete a tete»–ին տված հարցազրույցում պատմել էր, որ կուսակցության վարչության անդամ եղած ժամանակ ինքնաքննադատական ելույթ է ունեցել՝ բարձրացնելով նաև Տավուշում ապօրինի ծառահատումների խնդիրը։ Նրա պնդմամբ՝ դրանից հետո կուսակիցների հետ հարաբերությունները լարվել են։ Նա նաև եզրակացրել էր, որ ՔՊ-ում պատրաստ չեն ներսից հնչող քննադատություն լսել։Ավելի ուշ` ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարգսյանի հայտարարություններն անվանել էր քաղաքականության մեջ իր տեսած «ամենաանազնիվ դրսևորումներից մեկը»։Վարչապետը նշել էր, որ Սարգսյանը ապօրինի պետհամարանիշներով, որպես արտոնյալ, Հայաստանի Հանրապետությունում շրջելը կամ իր օգնականի՝ վարորդական իրավունք չունենալով շրջելը կապել էր իր անվան հետ, երբ իրավապահները մի քանի անգամ կանգնեցրել էին, բայց խախտումը չէին արձանագրել։ Այդ փաստերը չարձանագրելու հետ կապված քրեական գործ է հարուցվել։ Մեղադրյալներ կան, ոստիկանությունում եղել են պաշտոնանկություններ։ Օրերս հայտնի դարձավ, որ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում նախաձեռնվել է քրեական վարույթ ապօրինի պետհամարանիշով երթևեկելու համար։Դա սակայն չի խանգարել, որ Սևանի ափին Հայկ Սարգսյանը ՔՊ անդամների հետ ջերմ երեկո անցկացնի։«Խաղամոլության դեմ պայքարի» օրենքի քննարկումների ընթացքում էլ դեռ 2020թ–ից լարվել են Հայկ Սարգսյանի հարաբերությունները Ալեն Սիմոնյանի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107764592_53:0:1386:1000_1920x0_80_0_0_2cfe60abf44bc46febbf9fd68f325789.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), հայկ սարգսյան
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), հայկ սարգսյան
ՔՊ–ն Հայկ Սարգսյանին հեռացրել է կուսակցությունից
21:40 06.10.2026 (Թարմացված է: 22:44 06.10.2026) Որոշումը կայացվել է ՔՊ–ի վարչության նիստում։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին հեռացրել է կուսակցությունից։ Լուրը հրապարակվել է
ՔՊ–ի ֆեյսբուքյան էջում։
«Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչության որոշմամբ Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանը, որը 2018 թվականի փողոցային պայքարի ակտիվ մասնակիցներից էր և հետագայում դարձավ ԱԺ պատգամավոր, «Tete a tete»–ին տված հարցազրույցում պատմել էր, որ կուսակցության վարչության անդամ եղած ժամանակ ինքնաքննադատական ելույթ է ունեցել՝ բարձրացնելով նաև Տավուշում ապօրինի ծառահատումների խնդիրը։ Նրա պնդմամբ՝ դրանից հետո կուսակիցների հետ հարաբերությունները լարվել են։ Նա նաև եզրակացրել էր, որ ՔՊ-ում պատրաստ չեն ներսից հնչող քննադատություն լսել։
Ավելի ուշ` ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարգսյանի հայտարարություններն
անվանել էր քաղաքականության մեջ իր տեսած «ամենաանազնիվ դրսևորումներից մեկը»։
Վարչապետը նշել էր, որ Սարգսյանը ապօրինի պետհամարանիշներով, որպես արտոնյալ, Հայաստանի Հանրապետությունում շրջելը կամ իր օգնականի՝ վարորդական իրավունք չունենալով շրջելը կապել էր իր անվան հետ, երբ իրավապահները մի քանի անգամ կանգնեցրել էին, բայց խախտումը չէին արձանագրել։ Այդ փաստերը չարձանագրելու հետ կապված քրեական գործ է հարուցվել։ Մեղադրյալներ կան, ոստիկանությունում եղել են պաշտոնանկություններ։ Օրերս հայտնի դարձավ, որ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում նախաձեռնվել է
քրեական վարույթ ապօրինի պետհամարանիշով երթևեկելու համար։
Դա սակայն չի խանգարել, որ Սևանի ափին Հայկ Սարգսյանը ՔՊ անդամների հետ ջերմ
երեկո անցկացնի։
«Խաղամոլության դեմ պայքարի» օրենքի քննարկումների ընթացքում էլ դեռ 2020թ–ից լարվել են Հայկ Սարգսյանի հարաբերությունները Ալեն Սիմոնյանի հետ։