00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
5 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժ աշխատելու իրավունքից․ ԿԳՄՍՆ

© Sputnik / Aram NersesyanУчительская средней школы села Зовасар Арагацотнской области Армении
Учительская средней школы села Зовасар Арагацотнской области Армении - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2026
Բաժանորդագրվել
ՄԻՊ-ն էլ արձանագրում է, որ իր աշխատակազմը շարունակում է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության և ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ ու ահազանգեր ստանալ։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նշենք, որ հոկտեմբերի 6-ին shamshyan.com-ը հայտնել էր, որ Գեղարքունիքի գյուղերից մեկի դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ ուսուցչուհին ֆիզիկական բռնություն է կիրառել։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին։
«ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ՀՀ ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ հաշվի առնելով տվյալ դպրոցում և դասարանում սովորող բոլոր երեխաների շահերը»,– ասված է հաղորդագրությունում։
Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում և Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ բռնության դեպքերին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը` նշելով, որ ուսումնասիրում են դրանք։
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը տեսանյութերում ներկայացվածը խիստ մտահոգիչ և անընդունելի է համարել՝ ընդգծելով, որ կրթական միջավայրում երեխաների նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի։
«Դպրոցը երեխայի համար պետք է լինի անվտանգ և պաշտպանված միջավայր, իսկ երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնության գործադրումը կամ որևէ այլ ձևով ոչ պատշաճ վերաբերմունքը որևէ պարագայում չեն կարող համատեղվել երեխայի արժանապատվության, անվտանգության և իրավունքների նկատմամբ հարգանքի հետ»,- նշված է հաղորդագրությունում։
ՄԻՊ-ը միաժամանակ արձանագրում է, որ իր աշխատակազմը շարունակում է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության և ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ ու ահազանգեր ստանալ։ Ըստ Մանասյանի՝ խնդրի լուծումը չի կարող սահմանափակվել միայն արդեն տեղի ունեցած դեպքերին արձագանքելով։
«Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իրավասու մարմինների կողմից նման դեպքերի հանգամանքների ամբողջական և օբյեկտիվ պարզումը, անհրաժեշտ ընթացակարգերի պատշաճ իրականացումը և համապատասխան իրավական գնահատականի ապահովումը։ Սույն դեպքերի առնչությամբ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ՄԻՊ մանդատի շրջանակում իրականացվում է ուսումնասիրություն»,– նշված է հաղորդագրությունում։
Այս համատեքստում պաշտպանը կարևորում է հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշներով նախատեսված՝ սովորողների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ գործարկումը, այդ թվում՝ սովորողի պաշտպանության թիմերի պատշաճ գործունեությունը։ Մանասյանն անհրաժեշտ է համարում նաև գործնականում աշխատող համակարգի գոյությունը, որը հնարավորություն կտա ժամանակին նկատել բռնության հնարավոր դրսևորումները, կանխել և բացառել դրանք։
Հիշեցնենք, որ դեպքի առիթով ՀՀ ՔԿ–ն վարույթ է նախաձեռնել։ Ի դեպ, երեխայի ընտանիքը ոստիկանություն չի դիմել, քանի որ չի ցանկանում, որ ուսուցչուհու նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի, բայց պահանջում է, որ ուսուցչուհին հեռացվի դպրոցից և այլևս երեխաների հետ չաշխատի։ Երեխայի հարազատները դիմել են նաև Գեղարքունիքի մարզպետարան, որտեղից հայտնել են, որ 1 ծնողի բողոքը բավարար չէ ուսուցչին աշխատանքից ազատելու համար, առնվազն 7 ծնողի բողոք է անհրաժեշտ։
Ավելի ուշ Գեղարքունիքի մարզպետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ուսուցչուհին և տվյալ դպրոցի տնօրենը հրավիրվել են իրենց մոտ, և ուսուցչուհին խոստովանել է, որ զղջում է տեղի ունեցածի համար։ ՄԻՊ գրասենյակից ասացին, որ արդեն ձեռնամուխ են եղել անհրաժեշտ միջոցների կիրառմանը, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից էլ ընդգծեցին` տվյալ դպրոցի տնօրենին հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել և տեղեկացնել արդյունքների մասին։
Լրահոս
0