https://arm.sputniknews.ru/20261006/gegharquniqum-2rd-dasarani-ashakertin-tsetselu-depqi-artiv-qreakan-varujt-e-nakhadzernvel-107755277.html
Գեղարքունիքում 2–րդ դասարանի աշակերտին ծեծելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Գեղարքունիքում 2–րդ դասարանի աշակերտին ծեծելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Sputnik Արմենիա
Ուսուցչուհին ասել է, որ զղջում է կատարվածի համար։ 06.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-06T17:36+0400
2026-10-06T17:36+0400
2026-10-06T17:36+0400
հայաստան
գեղարքունիքի մարզ
աշակերտ
երեխա
քրեական գործ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում աշակերտուհու նկատմամբ ուսուցչի կողմից բռնություն կիրառելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։Հիշեցնենք` հոկտեմբերի 6-ին shamshyan.com-ը հայտնեց, որ Գեղարքունիքի գյուղերից մեկի դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ ուսուցչուհին ֆիզիկական բռնություն է կիրառել։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին։Երեխայի ընտանիքը ոստիկանություն չի դիմել, քանի որ չի ցանկանում, որ ուսուցչուհու նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի, բայց պահանջում է, որ ուսուցչուհին հեռացվի դպրոցից և այլևս երեխաների հետ չաշխատի։ Երեխայի հարազատները դիմել են նաև Գեղարքունիքի մարզպետարան, որտեղից հայտնել են, որ 1 ծնողի բողոքը բավարար չէ ուսուցչին աշխատանքից ազատելու համար, առնվազն 7 ծնողի բողոք է անհրաժեշտ։Ավելի ուշ Գեղարքունիքի մարզպետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ուսուցչուհին և տվյալ դպրոցի տնօրենը հրավիրվել են իրենց մոտ, և ուսուցչուհին խոստովանել է, որ զղջում է տեղի ունեցածի համար։ ՄԻՊ գրասենյակից ասացին, որ արդեն ձեռնամուխ են եղել անհրաժեշտ միջոցների կիրառմանը, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից էլ ընդգծեցին` տվյալ տնօրենին հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել և արդյունքների մասին տեղեկացնել։
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գեղարքունիքի մարզ, աշակերտ, երեխա, քրեական գործ
հայաստան, գեղարքունիքի մարզ, աշակերտ, երեխա, քրեական գործ
Գեղարքունիքում 2–րդ դասարանի աշակերտին ծեծելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Ուսուցչուհին ասել է, որ զղջում է կատարվածի համար։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում աշակերտուհու նկատմամբ ուսուցչի կողմից բռնություն կիրառելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով»,– նշեցին ՔԿ–ից։
Հիշեցնենք` հոկտեմբերի 6-ին shamshyan.com-ը
հայտնեց, որ Գեղարքունիքի գյուղերից մեկի դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ ուսուցչուհին ֆիզիկական բռնություն է կիրառել։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին։
Երեխայի ընտանիքը ոստիկանություն չի դիմել, քանի որ չի ցանկանում, որ ուսուցչուհու նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի, բայց պահանջում է, որ ուսուցչուհին հեռացվի դպրոցից և այլևս երեխաների հետ չաշխատի։ Երեխայի հարազատները դիմել են նաև Գեղարքունիքի մարզպետարան, որտեղից հայտնել են, որ 1 ծնողի բողոքը բավարար չէ ուսուցչին աշխատանքից ազատելու համար, առնվազն 7 ծնողի բողոք է անհրաժեշտ։
Ավելի ուշ Գեղարքունիքի մարզպետարանից
Sputnik Արմենիային հայտնեցին, որ ուսուցչուհին և տվյալ դպրոցի տնօրենը հրավիրվել են իրենց մոտ, և ուսուցչուհին խոստովանել է, որ զղջում է տեղի ունեցածի համար։ ՄԻՊ գրասենյակից ասացին, որ արդեն ձեռնամուխ են եղել անհրաժեշտ միջոցների կիրառմանը, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից էլ ընդգծեցին` տվյալ տնօրենին հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել և արդյունքների մասին տեղեկացնել։