https://arm.sputniknews.ru/20261007/lghic-brni-teghahanvats-8-563-andz-stacel-e-bnakaran-dzerqberelu-sertifikat-tvorvosjan-107795447.html
ԼՂ–ից բռնի տեղահանված 8 563 անձ ստացել է բնակարան ձեռքբերելու սերտիֆիկատ. Թորոսյան
ԼՂ–ից բռնի տեղահանված 8 563 անձ ստացել է բնակարան ձեռքբերելու սերտիֆիկատ. Թորոսյան
Sputnik Արմենիա
Թորսյանի խոսքով` շաբաթական մոտ 100–120–ով ավելանում է այս թիվը։ 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T17:07+0400
2026-10-07T17:07+0400
2026-10-07T17:07+0400
արսեն թորոսյան
արցախցի
բնակարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/10/106918182_0:0:1600:901_1920x0_80_0_0_a1c733e2a4d2dac5540145d00b47b90c.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 5–ի տվյալներով` ԼՂ–ից (Արցախ) բռնի տեղահանված 8 563 անձի տրամադրվել է սերտիֆիկատ` պետական աջակցության ծրագրով ձեռքբերելու բնակարան, որից իրացվել է 4 911–ը։ Այդ մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Նատալյա Սինորյանի հարցին, թե որքա՞ն արցախցի է մինչ այս պահը ստացել սերտիֆիկատ։ Նախարարի խոսքով` շաբաթական մոտ 100–120–ով ավելանում է այս թիվը։Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում ավելի քան 240 զոհ տվեց։ Հաջորդած օրերին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել Հայաստան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/10/106918182_30:0:1451:1066_1920x0_80_0_0_4bd7a7d36e0e9726943bfb7793ede946.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արսեն թորոսյան, արցախցի, բնակարան
արսեն թորոսյան, արցախցի, բնակարան
ԼՂ–ից բռնի տեղահանված 8 563 անձ ստացել է բնակարան ձեռքբերելու սերտիֆիկատ. Թորոսյան
Թորսյանի խոսքով` շաբաթական մոտ 100–120–ով ավելանում է այս թիվը։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 5–ի տվյալներով` ԼՂ–ից (Արցախ) բռնի տեղահանված 8 563 անձի տրամադրվել է սերտիֆիկատ` պետական աջակցության ծրագրով ձեռքբերելու բնակարան, որից իրացվել է 4 911–ը։ Այդ մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Նատալյա Սինորյանի հարցին, թե որքա՞ն արցախցի է մինչ այս պահը ստացել սերտիֆիկատ։
Նախարարի խոսքով` շաբաթական մոտ 100–120–ով ավելանում է այս թիվը։
«Հույս ունենք, որ մեր բոլոր հայրենակիցները, ում ծրագրով հասնում են այս սերտիֆիկատները, կստանան ու կիրացնեն այն»,– նշեց նախարարը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի
սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում
ավելի քան 240 զոհ տվեց։ Հաջորդած օրերին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության
տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո
Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել Հայաստան։