https://arm.sputniknews.ru/20250919/arcakhi-dem-agresian-irakanacvec-kvonsesusi-pajmannerum-abrahamjany-2023i-depqeri-masin-93610178.html
Արցախի դեմ ագրեսիան իրականացվեց կոնսեսուսի պայմաններում. Աբրահամյանը` 2023–ի դեպքերի մասին
Արցախի դեմ ագրեսիան իրականացվեց կոնսեսուսի պայմաններում. Աբրահամյանը` 2023–ի դեպքերի մասին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրել է, որ ադրբեջանական հարձակմանը նախորդել էր 2022 թվականի Պրահայի հայտնի գագաթնաժողովը, որտեղ Փաշինյանը համաձայնության էր եկել... 19.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-19T10:02+0400
2025-09-19T10:02+0400
2025-09-19T11:20+0400
հայաստան
արցախ
ադրբեջան
տիգրան աբրահամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59981923_0:0:1600:901_1920x0_80_0_0_6117d6dcf2156d66f243e640e2f2ab33.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. 2023 թ. սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական ագրեսիան տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների և միջազգային դերակատարների լուռ կոնսեսուսի ու հանցավոր անգործության պայմաններում. Արցախը հայաթափվեց, իսկ դրան զուգահեռ միջազգային իրավունքն իր մահն արձանագրեց: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այս գրառումն է արել ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով 2023 թվականին Արցախում տեղի ունեցած իրադարձություններին։Նա հիշեցրել է, որ ադրբեջանական հարձակմանը նախորդել էր 2022 թվականի Պրահայի հայտնի գագաթնաժողովը, որտեղ Փաշինյանը համաձայնության էր եկել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ։ Այս գագաթնաժողովին հետևեց արցախյան բլոկադան, որի կրիտիկական պահին էլ սկսվեց ադրբեջանական հարձակումը:«Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակվածներին: Շուտափույթ վերադարձ ադրբեջանական բանտում գտնվող բոլոր հայերին»,– եզրափակել է Աբրահամյանը:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59981923_171:0:1594:1067_1920x0_80_0_0_a56f3141198e48876d6ef6cc66c82d72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, ադրբեջան, տիգրան աբրահամյան
հայաստան, արցախ, ադրբեջան, տիգրան աբրահամյան
Արցախի դեմ ագրեսիան իրականացվեց կոնսեսուսի պայմաններում. Աբրահամյանը` 2023–ի դեպքերի մասին
10:02 19.09.2025 (Թարմացված է: 11:20 19.09.2025) Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրել է, որ ադրբեջանական հարձակմանը նախորդել էր 2022 թվականի Պրահայի հայտնի գագաթնաժողովը, որտեղ Փաշինյանը համաձայնության էր եկել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. 2023 թ. սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական ագրեսիան տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների և միջազգային դերակատարների լուռ կոնսեսուսի ու հանցավոր անգործության պայմաններում. Արցախը հայաթափվեց, իսկ դրան զուգահեռ միջազգային իրավունքն իր մահն արձանագրեց: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այս գրառումն է արել
ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով 2023 թվականին Արցախում տեղի ունեցած իրադարձություններին։
«2023 թ. սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հարձակման հետևանքով ունեցել ենք 244 զոհ, որից 11–ը` քաղաքացիական անձինք: Այս պահի դրությամբ 11 անձ համարվում է անհետ կորած: Այս գործողության հետևանքով շուրջ 2 տասնյակ հայեր ադրբեջանական գերությունում են, և նրանց նկատմամբ կեղծ դատավարություններ են տարվում»,– գրել է պատգամավորը:
Նա հիշեցրել է, որ ադրբեջանական հարձակմանը նախորդել էր 2022 թվականի Պրահայի հայտնի գագաթնաժողովը, որտեղ Փաշինյանը համաձայնության էր եկել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ։ Այս գագաթնաժողովին հետևեց արցախյան բլոկադան, որի կրիտիկական պահին էլ սկսվեց ադրբեջանական հարձակումը:
«Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակվածներին: Շուտափույթ վերադարձ ադրբեջանական բանտում գտնվող բոլոր հայերին»,– եզրափակել է Աբրահամյանը:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության
տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո
Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը
ՀՀ քաղաքացիություն են ստացել։