00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայկական ԱԷԿ–ի համակարգերի կատարելագործման աշխատանքները կանցկացվեն 2027 թ–ին. «Ռոսատոմ»

© Sputnik / Asatur YesayantsԱտոմակայան
Ատոմակայան - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2026
Բաժանորդագրվել
Այժմ իրականացվում է ռեակտորային կայանքի մետաղի վերահսկողության ծրագիրը։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի գործընկերները համաձայնեցրել են փաստաթղթերը, որոնք հաստատում են Հայկական ԱԷԿ-ի ռեակտորային կայանքի անվտանգ շահագործումը մինչև 2031 թվականը: Այս մասին ասվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կայացել է ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման հարցերով համատեղ համակարգող կոմիտեի հերթական նիստը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը, հայկական պատվիրակությունը` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Նարեկ Ապիտոնյանը։
««Ռոսատոմը» զգալի ծավալի աշխատանք է կատարել Հայկական ԱԷԿ-ի անվտանգության և հուսալիության բարելավման ուղղությամբ, այդ թվում` մինչև 2031 թվականը ռեակտորի անվտանգ շահագործման հաստատումը»,– ասված է հաղորդագրության մեջ։
«Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ի (մտնում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մեջ) գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Հայաստանի մասնագետները 2027 թվականի համար նախատեսել են Հայկական ԱԷԿ-ի (ՀԱԷԿ) առանցքային համակարգերի կատարելագործման ուղղությամբ համալիր աշխատանքներ իրականացնել։
«Այդ աշխատանքն իրականացվում է կայանի հետագա արդյունավետ գործունեությունը մինչև 2036 թվականը ապահովելու համար», – հայտարարության մեջ մեջբերվում է Սալկովի խոսքերը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 29-ին Երևանում «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանի կառավարությանն առաջարկել են 1 ԳՎտ (1000 ՄՎտ) հզորությամբ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ կառուցել։ Հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը դեռ վերջնական որոշում չի կայացրել նոր ԱԷԿ-ի տեխնոլոգիայի վերաբերյալ, սակայն ռուսական տարբերակը չի բացառվում։
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնությամբ։
Հայկական ատոմակայանն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Սպիտակի երկրաշարժից հետո կայանի աշխատանքը դադարեցվել է 1989 թվականի մարտին, սակայն 1995 թվականի նոյեմբերին 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է։
Ի սկզբանե դրա շահագործման ժամկետը նախատեսված էր մինչև 2016 թվականը։ «Ռոսատոմի» մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը, իսկ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և հայկական ԱԷԿ-ը շրջանակային պայմանագիր են կնքել էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։
Լրահոս
0