00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:43
6 ր
Ուղիղ եթեր
09:49
10 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
14 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Ռոսատոմը» ՀՀ կառավարությանը 1 ԳՎտ հզորությամբ ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման առաջարկ է արել

© Sputnik«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Երևանում
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2026
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Երևանում
Բաժանորդագրվել
Կորպորացիան պատրաստ էդիտարկել այս նախագիծը որպես ինտեգրված՝ միջազգային մատակարարների ներգրավմամբ:
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. «Ռոսատոմը» Հայաստանի կառավարությանը կոնկրետ առաջարկ է արել առնվազն 1 ԳՎտ էներգաբլոկի կառուցման վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Նրա խոսքով`ատոմակայանի գործող բլոկի աշխատանքի երկարաձգման հարցին զուգահեռ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը քննարկել են նաև նոր բլոկի կառուցման հարցը:
«Եվ այստեղ առաջին անգամ հնչեցին Նիկոլ Փաշինյանի՝ մեզ համար շատ կարևոր խոսքերն այն մասին, որ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը որոշում կկայացնի տեխնիկական նկարագրի մասին և կընտրի գործընկերների, որոնք կկառուցեն նոր կայանը.նորություն, որը մեր առջև խնդիր է դնում` առաջիկա ամիսներին առավել մրցունակ առաջարկ ձևակերպել Հայաստանի կողմից նոր բլոկի կառուցման ընկերություն ընտրելու համար», - նշեց Լիխաչովը:
Նրա խոսքով՝ «Ռոսատոմի» պատկերացմամբ այդ բլոկը պետք է լինի առնվազն 1 ԳՎտ հզորությամբ (1000 ՄՎտ)։ Կորպորացիան այդպես է գնահատում էներգահամակարգի պահանջներն ու պակասուրդը մինչև 2040 թվականը։
«Եվ եթե խոսենք ավելի երկար ժամկետների մասին (իսկ մենք միշտ պետք է պլանավորենք տասնամյակների համար), ապա իհարկե սարերի հետևում չէ նաև երկրորդ բլոկի մասին որոշումը։ Բայց ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ դա Հայաստանի կառավարության ինքնիշխան որոշումն է», - ասաց Լիխաչովը։
Նա նշեց, որ կորպորացիան Հայաստանի կառավարությանը կոնկրետ առաջարկ է արել «հազարանոց» բլոկի վերաբերյալ՝ իր լավագույն նախագիծ ВВЭР-1000-ի շրջանակներում:
«Հենց այդ ВВЭР-երն ենք մենք մեզ մոտ տարածում, հենց դրանցից ենք մենք կառուցել և շարունակում ենք կառուցել Հնդկաստանում, Իրանում։ Դրանք ինչպես ունեն տնտեսապես շատ բարձր արդյունավետություն (մասնավորապես էլեկտրաէներգիայի ցածր արժեքը), այնպես էլ դրանցում առկա են «3+» սերնդի անվտանգության բոլոր անհրաժեշտ համակարգերը: Մեր պատկերացմամբ՝ այս առաջարկը լավագույնն է ներկայում համաշխարհային շուկայում եղածներից։ Իհարկե, սա մեր գնահատականն է, որը Հայաստանի կառավարությունում առայժմ չեն հաստատել, բայց քննարկում սկսելու համար անհրաժեշտ բոլոր նյութերը մենք այսօր պաշտոնապես փոխանցել ենք Նիկոլ Վովաևիչին և բանակցություններին ներկա ողջ ընդարձակ թիմին», - ընդգծեց Լիխաչովը։
Ընդ որում, նրա խոսքով, «Ռոսատոմը» պատրաստ է այդ նախագիծը դիտարկել նաև միջազգային մատակարարների ներգրավմամբ, որոնց հետ, չնայած արտաքին ճնշմանը, կորպորացիան շարունակում է ակտիվորեն համագործակցել:
Եգիպտոսում, Թուրքիայում, Ուզբեկստանում, Ղազախստանում իրագործվող միջազգային նախագծերում, Լիխաչովի խոսքով, օգտագործվում է լավագույնը, որ կա համաշխարհային պրակտիկայում, բնականաբար, ազգային պատվիրատուի հետ համաձայնեցմամբ։
«Կարող են ներգրավվել մի շարք իրավասու ընկերություններ Եվրամիության երկրներից, Ասիական տարածաշրջանի երկրներից։ Առայժմ կոնկրետ ընկերությունների մասին չենք խոսում, քանի որ այստեղ մենք գործելու ենք բացառապես պատվիրատուի՝ Հայաստանի կառավարության և այն մասնագետների ցանկությունների տրամաբանությամբ, որոնք ղեկավարելու են բանակցությունների տեխնիկական կողմը։ Բայց միանգամայն հայտնի փաստ է, օրինակ, որ համաշխարհային ատոմային շուկայում մեր վերջին նվաճումը մեր միջկառավարական պայմանագիրն է և Ղազախստանի հետ գործարքը, որտեղ երկբլոկանոց ВВЭР-1200-ը կիրագործվի միջազգային կոնսորցիումի ձևաչափով՝ ֆրանսիական, կորեական և չինական արտադրողների ներգրավմամբ», - նշեց Լիխաչովը։
Նրա կարծիքով՝ սա կորպորացիայում ծրագրերը միջազգային մատակարարների ներգրավմամբ իրագործման օրինակ է։
Հիմնավորելով առնվազն 1 ԳՎտ հզորության ընտրությունը՝ Լիխաչովը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ներկայումս Հայաստանում էլեկտրաէներգիան ընդունելի գներով ապահովում է պահանջարկը։ Նախորդ տարի Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառումն աճել է 7%-ով։
«Նույնիսկ եթե մենք տարեկան 4 տոկոս սպառման չափավոր աճ դնենք, ապա մենք 2036 թվականին (այսինքն՝ շահագործման հենց ավարտին) կհասնենք մոտ 1 ԳՎտ հզորության պակասուրդի՝ Մեծամորի «դուրսբերումը» հաշվի առնելով։ Հետևաբար գուցե քամու, արևային էներգիայի տեսանկյունից դուք ունեք բավարար հզորություն, բայց ցանցում՝ գործնական և մատչելի էլեկտրաէներգիայի տեսանկյունից, հարցը լուծված չէ», - ասաց Լիխաչովը:
Նա նաև նշեց, որ Հայաստանում սպառման օրական տատանումների շատ արտահայտված են, ինչը պայմանավորված է արևային արտադրության մեծ տեսակարար կշռով։ Իսկ ատոմակայանը գործում է «24/7» ռեժիմով՝ անկախ արևից, քամուց, եղանակից և ամեն ինչից։ Եթե վառելիքը ապահովվում է 10 տարի, ապա բլոկը 10 տարի շահագործվում է որպես «ատոմային մարտկոց»:
«Այս իմաստով համընդհանուր տարածում գտած թեզն առ այն, որ համաշխարհային արտադրության գործում հիմնական դերակատարները ատոմակայանները և ինչ-որ տեղ ՀԷԿ-երն են՝ ապացուցված փաստ է», - ասաց Լիխաչովը:
Նշենք, որ Ալեքսեյ Լիխաչովն աշխատանքային այցով Հայաստան է ժամանել սեպտեմբերի 28-ի երեկոյան։ Նա արդեն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Լրահոս
0