https://arm.sputniknews.ru/20261006/pashinjany-chi-bacarum-atvomakajani-karucman-hamar-rusakan-tarberaki-yntrutjuny-107766710.html
Փաշինյանը չի բացառում նոր ատոմակայանի կառուցման համար ռուսական տարբերակի ընտրությունը
Փաշինյանը չի բացառում նոր ատոմակայանի կառուցման համար ռուսական տարբերակի ընտրությունը
Sputnik Արմենիա
Փաշինյանը կրկնել է ավելի վաղ արած հայտարարությունը, որ էլեկտրաէներգիայի դեֆիցիտի լուծումը կարող է դառնալ 1000 ՄՎտ հզորությամբ ատոմակայանը։ 06.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-06T23:03+0400
2026-10-06T23:03+0400
2026-10-06T23:28+0400
հայաստան
ատոմակայան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/04/03/57615158_0:168:1600:1068_1920x0_80_0_0_382543b7fc305999b3d5a0f4e3a38686.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանը նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու համար կարող է ընտրել ռուսական տարբերակը։ Նա այդ մասին ասել է «Ինֆոքոմի» հետ հարցազրույցում։Սեպտեմբերի 29-ին Երևանում «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանի կառավարությանն առաջարկել են 1 ԳՎտ (1000 ՄՎտ) հզորությամբ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ կառուցել։ Նա նաև հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ Հայաստանն առաջիկա ամիսների ընթացքում որոշում կընդունի նոր բլոկի տեխնիկական տվյալների վերաբերյալ, կընտրի գործընկերներին, որոնք պետք է կառուցեն այն։Նա կրկնել է ավելի վաղ արած հայտարարությունը, որ էլեկտրաէներգիայի դեֆիցիտի լուծումը կարող է դառնալ 1000 ՄՎտ հզորությամբ ատոմակայանը։ Ըստ նրա, օրինակ՝ «Amazon»-ը պատրաստ է Հայաստանում ներդրում անել, բայց դրա համար 1000 մեգավատտանոց կայան է պետք։Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնությամբ։Հայկական ատոմակայանն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Սպիտակի երկրաշարժից հետո կայանի աշխատանքը դադարեցվել է 1989 թվականի մարտին, սակայն 1995 թվականի նոյեմբերին 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է։Ի սկզբանե դրա շահագործման ժամկետը նախատեսված էր մինչև 2016 թվականը։ «Ռոսատոմի» մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը, իսկ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և հայկական ԱԷԿ-ը շրջանակային պայմանագիր են կնքել էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/04/03/57615158_129:0:1553:1068_1920x0_80_0_0_ac610d0ed0928f41089c4d264f6c0aad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ատոմակայան, նիկոլ փաշինյան
հայաստան, ատոմակայան, նիկոլ փաշինյան
Փաշինյանը չի բացառում նոր ատոմակայանի կառուցման համար ռուսական տարբերակի ընտրությունը
23:03 06.10.2026 (Թարմացված է: 23:28 06.10.2026) Փաշինյանը կրկնել է ավելի վաղ արած հայտարարությունը, որ էլեկտրաէներգիայի դեֆիցիտի լուծումը կարող է դառնալ 1000 ՄՎտ հզորությամբ ատոմակայանը։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանը նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու համար կարող է ընտրել ռուսական տարբերակը։ Նա այդ մասին ասել է «Ինֆոքոմի» հետ հարցազրույցում։
Սեպտեմբերի 29-ին Երևանում «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը լրագրողների հետ զրույցում
ասել էր, որ Հայաստանի կառավարությանն առաջարկել են 1 ԳՎտ (1000 ՄՎտ) հզորությամբ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ կառուցել։ Նա նաև հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ Հայաստանն առաջիկա ամիսների ընթացքում որոշում կընդունի նոր բլոկի տեխնիկական տվյալների վերաբերյալ, կընտրի գործընկերներին, որոնք պետք է կառուցեն այն։
«Ատոմակայանի մասով մենք վերջնական որոշում չենք կայացրել։ Չենք բացառում ռուսական տարբերակը, մյուս տարբերակները ևս չենք բացառում»,- ասել է Փաշինյանը։
Նա կրկնել է ավելի վաղ արած հայտարարությունը, որ էլեկտրաէներգիայի դեֆիցիտի լուծումը կարող է դառնալ 1000 ՄՎտ հզորությամբ ատոմակայանը։ Ըստ նրա, օրինակ՝ «Amazon»-ը պատրաստ է Հայաստանում ներդրում անել, բայց դրա համար 1000 մեգավատտանոց կայան է պետք։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնությամբ։
Հայկական ատոմակայանն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Սպիտակի երկրաշարժից հետո կայանի աշխատանքը դադարեցվել է 1989 թվականի մարտին, սակայն 1995 թվականի նոյեմբերին 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է։
Ի սկզբանե դրա շահագործման ժամկետը նախատեսված էր մինչև 2016 թվականը։ «Ռոսատոմի» մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը, իսկ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և հայկական ԱԷԿ-ը շրջանակային պայմանագիր են կնքել էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։