00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
40 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
67 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վարդան Ղուկասյանն անմեղ է ճանաչվել խուլիգանության մեղադրանքով. փաստաբան

© Photo : Screenshot / News.amНовый мэр Гюмри Вардан Гукасян
Новый мэр Гюмри Вардан Гукасян - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2026
Բաժանորդագրվել
Հայրապետյանը խոսքով` Վարդան Ղուկասյանին առաջիկայում անհրաժեշտ է առողջական վիճակի հերթական հետազոտությունն անցկացնել։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության հոդվածով առաջադրված մեղադրանքի գործով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը` հավելելով, որ գործի քննությունն ավարտվել է, և այսօր դատարանը հրապարակել է դատավճիռը։ Փաստաբանը հիշեցրեց, որ խոսքը դատարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ղուկասյանի հնչեցրած արտահայտության շուրջ հարուցված գործի մասին է, երբ լրագրողները Ղուկասյանից մեկնաբանություն են խնդրել իշխանական պատգամավորների՝ նրա հասցեին հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ։ Փաստաբանը նշեց, որ հենց այդ արտահայտության պատճառով Ղուկասյանին խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել։
Նշենք, որ հոկտեմբերի 26-ին, հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)։
«Ղուկասյանը խոսքը գնահատվել էր որպես անպարկեշտ արտահայտություն։ Սակայն դատարանում կողքից էլի ձայներ կային, որին ինքը առհասարակ ո՛չ մասնակցել է, ո՛չ արձագանքել, բայց այդ դրվագով մեղադրանք առաջադրվեց։ Դատարանը, ըստ էության, համաձայնեց պաշտպանության կողմի հետ, որ այդ արտահայտությունն ինքնին նախ և առաջ անպարկեշտ չէ, երկրորդը՝ խուլիգանական չէ»,- ասաց Հայրապետյանը։
Փաստաբանը տեղեկություններ հայտնեց նաև Ղուկասյանի նկատմամբ քննվող մյուս՝ կաշառքի վերաբերյալ քրեական գործի ընթացքից։
«Կաշառքի գործով արդեն հասել ենք գաղտնալսումների հրապարակմանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների։ Հիմա այդ պրոցեսում ենք»,- ասաց Հայրապետյանը։
Անդրադառանով Ղուկասյանի առաղջական վիճակին` Հայրապետյանը նշեց, որ առաջիկայում անհրաժեշտ է նաև Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի հերթական հետազոտությունն անցկացնել։ Պաշտպանական կողմն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ նրան հիվանդանոց տեղափոխելու և անհրաժեշտ հետազոտություններն անցկացնելու թույլտվություն ստանալու համար։ Ըստ նրա` հետազոտության արդյունքներից հետո հնարավոր կլինի նոր տեղեկություն հայտնել Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ։
Նախկինում արձանագրված առողջական խնդիրների մասով, փաստաբանի խոսքով, այս պահին փոփոխություն չկա։
Հիշեցնենք՝ 2025հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց։
Այս տարվա հունիսի 5–ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանի նկատմամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեղադրանք է ներկայացվել։ Հունիսի 26–ին Ղուկասյանի նկատմամբ 4–րդ հանրային քրեական հետապնդումն է հարուցվել։
Լրահոս
0