https://arm.sputniknews.ru/20261004/lilit-galstjany-patrastakamutjun-e-hajtnel-andzamb-meknel-baqu--107667004.html
Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու
Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու
Sputnik Արմենիա
ԵԱՀԿ ԽՎ–ում ՀՀ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներից կազմված մարդասիրական այցը Բաքու կարող է դառնալ... 04.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-04T14:16+0400
2026-10-04T14:16+0400
2026-10-04T14:21+0400
լիլիթ գալստյան
բաքու
գերի
եահկ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0a/1c/34752558_0:53:1600:954_1920x0_80_0_0_9db4bd8a9ac424a1a935ecaf92ca741b.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ–ում ՀՀ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը հրատապ մարդասիրական դիմում–նամակով դիմել է ԵԱՀԿ ԽՎ՝ Բաքու մարդասիրական այց կազմակերպելու պահանջով։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռոբերտո Մոնտելլային, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Լուիս Միգել Գրասա Նունեսին, Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մպանզու Բամենգային, Ժողովրդավարության, մարդու իրավունքների հանձնաժողովի զեկուցողին ուղղված նամակում Գալստյանը գրում է, որ առաքելությունն ամբողջությամբ համահունչ է խաղաղության համագործակցությունը խրախուսող, հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված, ռազմագերիների և այլ պահվող անձանց վիճակի և իրավունքների նկատմամբ ԵԱՀԿ ԽՎ պաշտպանական սկզբունքներին։Նա ընդգծել է, որ արդեն երրորդ տարին է, ինչ Ադրբեջանում, փակ դռների ետևում տեղի են ունենում հայ ռազմագերիների և այլ հայազգի կալանավորված անձանց դատավարությունները։ Այս ամբողջ ժամանակահատվածում որևէ միջազգային մարդասիրական այց չի թույլատրվել։ Կալանավորված անձանց մոտ արգելված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի այցը։ Այս առնչությամբ Գալստյանը հիշեցրել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 2025 թ․ Պորտոյի հռչակագրի 208-րդ և 209-րդ կետերը, որոնցով կոչ է արվում ԵԱՀԿ ԽՎ-ին մշակել ազատությունից զրկված անձանց դեպքերի դիտարկման և դրանց վերաբերյալ բարձրաձայնման շրջանակ։Նա խնդրել է աջակցել և նպաստել նման այցի կազմակերպմանը՝ հայ կալանավորված անձանց հետ հանդիպելու և նրանց հումանիտար ու մարդու իրավունքների իրավիճակը գնահատելու նպատակով։«Այս առաքելությունն ամբողջությամբ համահունչ է խաղաղության համագործակցությունը խրախուսող, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ սկզբունքներին։ Պատրաստ եմ նաև անձամբ և մենակ մեկնել Բաքու»,–նշել է Գալստյանը։Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Վերոնիկա Զոնաբենդը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին։Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:Բաքու այցի մասին խոսակցությունները կեղծ են. Ալեն Սիմոնյան
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0a/1c/34752558_115:0:1539:1068_1920x0_80_0_0_867d9855797b57a4269790cd2b1cb82c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիլիթ գալստյան, բաքու, գերի, եահկ
լիլիթ գալստյան, բաքու, գերի, եահկ
Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու
14:16 04.10.2026 (Թարմացված է: 14:21 04.10.2026) ԵԱՀԿ ԽՎ–ում ՀՀ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներից կազմված մարդասիրական այցը Բաքու կարող է դառնալ ԵԱՀԿ հանձնառությունների կոնկրետ և նշանակալի դրսևորումը։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ–ում ՀՀ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը հրատապ մարդասիրական դիմում–նամակով
դիմել է ԵԱՀԿ ԽՎ՝ Բաքու մարդասիրական այց կազմակերպելու պահանջով։
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռոբերտո Մոնտելլային, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Լուիս Միգել Գրասա Նունեսին, Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մպանզու Բամենգային, Ժողովրդավարության, մարդու իրավունքների հանձնաժողովի զեկուցողին ուղղված նամակում Գալստյանը գրում է, որ առաքելությունն ամբողջությամբ համահունչ է խաղաղության համագործակցությունը խրախուսող, հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված, ռազմագերիների և այլ պահվող անձանց վիճակի և իրավունքների նկատմամբ ԵԱՀԿ ԽՎ պաշտպանական սկզբունքներին։
Նա ընդգծել է, որ արդեն երրորդ տարին է, ինչ Ադրբեջանում, փակ դռների ետևում տեղի են ունենում հայ ռազմագերիների և այլ հայազգի կալանավորված անձանց դատավարությունները։ Այս ամբողջ ժամանակահատվածում որևէ միջազգային մարդասիրական այց չի թույլատրվել։ Կալանավորված անձանց մոտ արգելված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի այցը։
Այս առնչությամբ Գալստյանը հիշեցրել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 2025 թ․ Պորտոյի հռչակագրի 208-րդ և 209-րդ կետերը, որոնցով կոչ է արվում ԵԱՀԿ ԽՎ-ին մշակել ազատությունից զրկված անձանց դեպքերի դիտարկման և դրանց վերաբերյալ բարձրաձայնման շրջանակ։
«209-րդ կետը մասնավորապես կոչ է անում ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների պաշտպանությունը և ընդգծում է ռազմագերիների և այլ կալանավորված անձանց նկատմամբ արդար և մարդասիրական վերաբերմունքի անհրաժեշտությունը՝ միջազգային մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան։ Կարծում եմ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներից կազմված մարդասիրական այցը Բաքու կարող է դառնալ այս հանձնառությունների կոնկրետ և նշանակալի դրսևորումը»,–նշել է Գալստյանը։
Նա խնդրել է աջակցել և նպաստել նման այցի կազմակերպմանը՝ հայ կալանավորված անձանց հետ հանդիպելու և նրանց հումանիտար ու մարդու իրավունքների իրավիճակը գնահատելու նպատակով։
«Այս առաքելությունն ամբողջությամբ համահունչ է խաղաղության համագործակցությունը խրախուսող, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ սկզբունքներին։ Պատրաստ եմ նաև անձամբ և մենակ մեկնել Բաքու»,–նշել է Գալստյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Վերոնիկա Զոնաբենդը
բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին։
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: