https://arm.sputniknews.ru/20260911/baqu-ajci-masin-khvosakcutjunnery-keghts-en-alen-simvonjan-106714070.html
Բաքու այցի մասին խոսակցությունները կեղծ են. Ալեն Սիմոնյան
Բաքու այցի մասին խոսակցությունները կեղծ են. Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
Ըստ Սիմոնյանի` հնարավոր է իր այցը Ադրբեջանի ինչ–որ այլ քաղաք, բայց ոչ մայրաքաղաք։ 11.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-11T13:06+0400
2026-09-11T13:06+0400
2026-09-11T14:32+0400
ալեն սիմոնյան
վերոնիկա զոնաբենդ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
բաքու
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106723070_0:0:1600:901_1920x0_80_0_0_abce6cdaf9b5af3df89812e28d6664da.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Բաքու այցի մասին խոսակցությունները կեղծ են։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։Ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանին հարց էին ուղղել, թե առաջիկայում պատրաստվո՞ւմ է արդյոք գնալ Ադրբեջան։ Նա պատասխանել էր, որ ժամանակին նման հանդիպում նախատեսվել է, երբ անվտանգության խորհրդի քարտուղարը Արմեն Գրիգորյանն էր։ Նա նշել էր, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի` Դիլիջան այցի ֆոնին չի բացառվում, որ ինքն էլ կայցելի Ադրբեջան, սակայն հստակ ժամկետներ չէր նշել։ Ավելի ուշ Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ուղերձ էր հղել Ալեն Սիմոնյանին՝ նշելով, որ պատրաստ է նրա հետ մեկնել Բաքու։Նա հիշեցրեց, որ ինքն ասել է, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար հանդիսացող անձը կայցելի Ադրբեջան, բայց ոչ Բաքու։«Տրամաբանությունը հուշում է նաև, որ այցն ինչ–որ այլ քաղաք է լինելու, որովհետև Հաջիևին մենք ընդունել ենք այլ քաղաքում, ոչ թե մայրաքաղաքում»,–ասաց Սիմոնյանը։Հիշեցնենք՝ հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ Դիլիջանում հանդիպել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Դա Ալիևի օգնականի առաջին այցն էր ՀՀ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։Արդեն սեպտեմբերի 1–ին ՀՀ անվտանգության խորհրդի նոր քարտուղար Ալեն Սիմոնյանը Հաջիևի հետ հանդիպում անցկացրեց Բիշքեկում:
ադրբեջան
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106723070_123:0:1546:1067_1920x0_80_0_0_94d8e874b75edf2ad8762ecffdf12a1f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, վերոնիկա զոնաբենդ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բաքու
ալեն սիմոնյան, վերոնիկա զոնաբենդ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բաքու
Բաքու այցի մասին խոսակցությունները կեղծ են. Ալեն Սիմոնյան
13:06 11.09.2026 (Թարմացված է: 14:32 11.09.2026) Ըստ Սիմոնյանի` հնարավոր է իր այցը Ադրբեջանի ինչ–որ այլ քաղաք, բայց ոչ մայրաքաղաք։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Բաքու այցի մասին խոսակցությունները կեղծ են։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանին հարց էին ուղղել, թե առաջիկայում պատրաստվո՞ւմ է արդյոք գնալ Ադրբեջան։ Նա պատասխանել էր, որ ժամանակին նման հանդիպում նախատեսվել է, երբ անվտանգության խորհրդի քարտուղարը Արմեն Գրիգորյանն էր։ Նա նշել էր, որ Ադրբեջանի նախագահի օգնական
Հիքմեթ Հաջիևի` Դիլիջան այցի ֆոնին չի բացառվում, որ ինքն էլ կայցելի Ադրբեջան, սակայն հստակ ժամկետներ չէր նշել։ Ավելի ուշ Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ուղերձ էր հղել Ալեն Սիմոնյանին՝ նշելով, որ
պատրաստ է նրա հետ մեկնել Բաքու։
«Բաքու այցի մասին խոսակցությունները կեղծ են։ Բաքու այցելելու մասին երբևիցե խոսակցություն չի եղել, և այս պահին չի էլ նախատեսվում»,–ասաց Սիմոնյանը։
Նա հիշեցրեց, որ ինքն ասել է, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար հանդիսացող անձը կայցելի Ադրբեջան, բայց ոչ Բաքու։
«Տրամաբանությունը հուշում է նաև, որ այցն ինչ–որ այլ քաղաք է լինելու, որովհետև Հաջիևին մենք ընդունել ենք այլ քաղաքում, ոչ թե մայրաքաղաքում»,–ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ Դիլիջանում հանդիպել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Դա Ալիևի օգնականի առաջին այցն էր ՀՀ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։
Արդեն սեպտեմբերի 1–ին ՀՀ անվտանգության խորհրդի նոր քարտուղար
Ալեն Սիմոնյանը Հաջիևի հետ հանդիպում անցկացրեց Բիշքեկում: