https://arm.sputniknews.ru/20261004/ajntapum-teghi-unecats-vtaric-tuzhats-14amja-milena-svoghvojany-hivandanvocum-mahacel-e-107663826.html
Այնթապում տեղի ունեցած վթարից տուժած 14–ամյա Միլենա Սողոյանը հիվանդանոցում մահացել է
Այնթապում տեղի ունեցած վթարից տուժած 14–ամյա Միլենա Սողոյանը հիվանդանոցում մահացել է
Sputnik Արմենիա
Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել էր, իսկ աղջիկը նախ տեղափոխվել էր «Էրեբունի», ապա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 04.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-04T11:43+0400
2026-10-04T11:43+0400
2026-10-04T11:43+0400
մոպեդ
ավտովթար
ավտոմեքենա
աղջիկ
մահ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/06/02/60553517_0:129:1601:1029_1920x0_80_0_0_53d91dd4348f5822da36455422e775d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Այնթապ գյուղում տեղի ունեցած վթարից տուժած 14–ամյա Միլենա Սողոյանը հիվանդանոցում մահացել է։ Տեղեկությունը տարածվել է Այնթապի թիվ մեկ դպրոցի ֆեյսբուքյան էջում։Հոկտեմբերի 1-ին, ժամը 20։15-ի սահմաններում Այնթապ գյուղի 10֊րդ փողոցում, «Արամե» մարկետի դիմաց բախվել էին «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան և 14–ամյա աղջկա վարած մոպեդը։ Երեխան տեղափոխվել էր հիվանդանոց։«Խոր վշտով տեղեկացանք մեր դպրոցի սիրելի սան Միլենա Սողոյանի անժամանակ մահվան մասին։ Նրա բացակայությունը մեծ ցավ ու դատարկություն կթողնի դասընկերների, ուսուցիչների և բոլոր նրանց սրտերում, ովքեր ճանաչել են նրան»,–նշված է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք` բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել էր, իսկ աղջիկը նախ տեղափոխվել էր «Էրեբունի», ապա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/06/02/60553517_7:0:1431:1068_1920x0_80_0_0_94b8f8cd7219dbccdb770f7124b579ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոպեդ, ավտովթար, ավտոմեքենա, աղջիկ, մահ
մոպեդ, ավտովթար, ավտոմեքենա, աղջիկ, մահ
Այնթապում տեղի ունեցած վթարից տուժած 14–ամյա Միլենա Սողոյանը հիվանդանոցում մահացել է
Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել էր, իսկ աղջիկը նախ տեղափոխվել էր «Էրեբունի», ապա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Այնթապ գյուղում տեղի ունեցած վթարից տուժած 14–ամյա Միլենա Սողոյանը հիվանդանոցում մահացել է։ Տեղեկությունը տարածվել է Այնթապի թիվ մեկ դպրոցի
ֆեյսբուքյան էջում։
Հոկտեմբերի 1-ին, ժամը 20։15-ի սահմաններում Այնթապ գյուղի 10֊րդ փողոցում, «Արամե» մարկետի դիմաց բախվել էին «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան և 14–ամյա աղջկա վարած մոպեդը։ Երեխան տեղափոխվել էր հիվանդանոց։
«Խոր վշտով տեղեկացանք մեր դպրոցի սիրելի սան Միլենա Սողոյանի անժամանակ մահվան մասին։ Նրա բացակայությունը մեծ ցավ ու դատարկություն կթողնի դասընկերների, ուսուցիչների և բոլոր նրանց սրտերում, ովքեր ճանաչել են նրան»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել էր, իսկ աղջիկը նախ տեղափոխվել էր «Էրեբունի», ապա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։