https://arm.sputniknews.ru/20261002/taghman-npasti-shaharuneri-tivy-karvogh-e-krtshatvel-shurj-98vov-nvor-nakhagtsi-manramasnery-107611340.html
Թաղման նպաստի շահառուների թիվը կարող է կրճատվել շուրջ 98%–ով. նոր նախագծի մանրամասները
Թաղման նպաստի շահառուների թիվը կարող է կրճատվել շուրջ 98%–ով. նոր նախագծի մանրամասները
Sputnik Արմենիա
Մինչև 2027 թվականի հունվարի 1-ը կշարունակեն կիրառվել ներկայում գործող թաղման նպաստի վերաբերյալ կանոնները։ 02.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-02T23:52+0400
2026-10-02T23:52+0400
2026-10-02T23:52+0400
նպաստ
թաղում
հհ կառավարություն
կառավարություն
կառավարության ծրագիր
հեղինակներ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2273/00/22730032_0:0:1600:901_1920x0_80_0_0_b1e88d48e77d4b42b63bb5156e118453.jpg
Հայաստանում առաջարկվում է էապես փոխել թաղման նպաստի տրամադրման համակարգը։ Sputnik Արմենիան ուսումնասիրել է «Պետական նպաստների մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթը։Եվ այսպես. 2027 թվականից 200 հազար դրամ թաղման նպաստ նախատեսվում է վճարել միայն անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի մահվան դեպքում։ Ըստ նախագծի` փոփոխությունների արդյունքում թաղման նպաստ ստացողների թիվը կարող է տարեկան ավելի քան 21 հազարից նվազել մինչև 300-400-ի։Ի՞նչ կարգ է գործում հիմաՀիմա թաղման նպաստի իրավունքը նախատեսված է երեք տարբեր օրենքներով և վերաբերում է մի քանի խմբերի։ 200 հազար դրամ թաղման նպաստ է վճարվում կենսաթոշակառուի, ինչպես նաև ծերության թոշակ ստացողի, հաշմանդամություն ունեցողի մահվան կամ էլ կերակրողին կորցնելու դեպքում։Կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով, թաղման նպաստն էլ կստանան միայն անապահովները. ԹորոսյանԹաղման նպաստ նախատեսված է նաև այն անձի մահվան դեպքում, որը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, սակայն կենսաթոշակառու կամ համապատասխան նպաստառու չէ։Կառավարությունն առաջարկում է փոխել այս մոտեցումը՝ թաղման նպաստը դիտարկելով որպես ընտանիքի հուղարկավորության ծախսերի մասնակի փոխհատուցման սոցիալական աջակցություն և այն կենտրոնացնելով անապահով ընտանիքների վրա։Ովքե՞ր կստանան 200 հազար դրամը 2027 թվականիցՓաթեթի ընդունման դեպքում թաղման նպաստը կկարգավորվի միայն «Պետական նպաստների մասին» օրենքով և կնշանակվի, եթե մահացածը եղել է անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամ։Միաժամանակ նախատեսվում է ևս մեկ պայման՝ անձը պետք է մահացած և հուղարկավորված լինի Հայաստանի Հանրապետությունում։Նպաստը կնշանակվի դիմումի հիման վրա։ Դիմումում ներկայացվող տվյալները, դրանց բովանդակությունն ու ներկայացման կարգը հետագայում կսահմանի կառավարությունը։Թաղման նպաստի չափը չի փոխվում. այն կմնա 200 հազար դրամԱյսպիսով, փոփոխության ամենաէական հետևանքն այն է, որ միայն կենսաթոշակառու կամ համապատասխան նպաստառու լինելու փաստն այլևս բավարար չի լինի թաղման նպաստ ստանալու համար։ Ընտանիքը պետք է ունենա անապահովության նպաստի իրավունք։Շահառուների թիվը կարող է կրճատվել շուրջ 98%-ովՓաթեթի հիմնավորման համաձայն՝ 2025 թվականին թաղման նպաստ է ստացել 21 768 շահառու։ Նախագծի համաձայն` նոր համակարգի ներդրումից հետո` 2027 թվականին, կարող է լինել ընդամենը 300-400 շահառու։ Այսինքն՝ շահառուների թիվը նախատեսվում է կրճատել մոտ 98 տոկոսով։Ֆինանսական ազդեցությունն էլ զգալի է։ 2025 թվականին թաղման նպաստների համար ծախսվել է շուրջ 4 մլրդ 353,6 մլն դրամ։ Նոր համակարգի պայմաններում տարեկան ծախսը գնահատվում է մոտ 100 մլն դրամ, իսկ տարեկան խնայողությունը՝ շուրջ 4 մլրդ 260 մլն դրամ։Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանքՆախագծի հիմնավորման համաձայն՝ շահառուների շրջանակի նեղացման արդյունքում առաջացող խնայողությունները հնարավոր կլինի ուղղել կենսաթոշակների բարձրացմանը։Զինծառայողների և որոշ պաշտոնատար անձանց դեպքում գործում է նաև 700 հազար դրամի հատուցումՓոփոխությունների մյուս մասը վերաբերում է այն դեպքերին, երբ անձի մահվան կապակցությամբ պետությունից հնարավոր է միաժամանակ ստանալ տարբեր տեսակի գումարներ։Գործող կարգավորմամբ որոշ պաշտոնատար անձանց դեպքում նախատեսված է 700 հազար դրամ հուղարկավորության նպաստ, եթե պաշտոն զբաղեցրած անձը մահացել է պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանց կատարման հետ կապված վնասվածքի հետևանքով։Նույն չափով՝ 700 հազար դրամ, հուղարկավորության ծախսերի հատուցում է նախատեսված նաև զինվորական ծառայության ընթացքում զոհված կամ մահացած զինծառայողների դեպքում։ Այս կարգավորումը որոշ դեպքերում տարածվում է նաև զինվորական ծառայությունից արդեն արձակված անձանց վրա, եթե նրանց մահվան պատճառը ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունն է կամ վնասվածքը։Այստեղ կառավարությունն առաջարկում է վերացնել նույն նպատակով երկու ամբողջական վճարում ստանալու հնարավորությունը։Ո՞ր ընտանիքները կօգտվեն անապահովության գնահատման նոր համակարգից. պարզաբանում է պաշտոնյանԵթե մահացածի համար արդեն նշանակվել է 200 հազար դրամ թաղման նպաստ, իսկ անձը միաժամանակ ունի 700 հազար դրամ հուղարկավորության ծախսերի հատուցման իրավունք, ապա երկրորդ վճարումը կլինի ոչ թե ամբողջ 700 հազար դրամը, այլ դրանց տարբերությունը՝ 500 հազար դրամը։Այսինքն՝ երկու վճարումների հանրագումարը տվյալ դեպքում կլինի 700 հազար դրամ, ոչ թե 900 հազար։Նույն սկզբունքը նախատեսվում է կիրառել ինչպես համապատասխան պաշտոնատար անձանց, այնպես էլ զինծառայողների դեպքում։«Հուղարկավորության նպաստը» կվերանվանվիՓաթեթով առաջարկվում է նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում օգտագործվող «հուղարկավորության նպաստ» անվանումը փոխարինել «հուղարկավորության ծախսերի հատուցում» ձևակերպմամբ։Ինչպես կփոխվի ՀՀ-ում երիտասարդ ընտանիքին տրամադրվող օգնությունը. մեկնաբանում է փոխնախարարըՊատճառն այն է, որ «Պետական նպաստների մասին» օրենքում սահմանված պետական նպաստների տեսակների մեջ «հուղարկավորության նպաստ» անվամբ առանձին նպաստ նախատեսված չէ։ Նոր անվանումը նաև կհամապատասխանի զինծառայողների վերաբերյալ օրենքում արդեն օգտագործվող ձևակերպմանը։Ե՞րբ կգործեն նոր կանոններըԹաղման նպաստի նոր համակարգը նախատեսվում է կիրառել 2027 թվականի հունվարի 1-ից սկսած։ Եթե անձը մահացել է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը, նրա դեպքում կշարունակեն կիրառվել ներկայում գործող թաղման նպաստի վերաբերյալ կանոնները։Միաժամանակ կառավարությանը ժամանակ է տրվելու նոր համակարգի համար անհրաժեշտ ենթաօրենսդրական կարգավորումները հաստատելու համար․ համապատասխան ակտը պետք է ընդունվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում։«Գետնախորշի երեխաները». ինչպես են Հայաստանում ապրում աղքատության եզրին գտնվող ընտանիքները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Անի Օհանյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/0f/102237935_0:55:853:908_100x100_80_0_0_8b8edaea67dd8aad1cbb76d74d72ad08.jpg
Անի Օհանյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/0f/102237935_0:55:853:908_100x100_80_0_0_8b8edaea67dd8aad1cbb76d74d72ad08.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2273/00/22730032_176:0:1600:1068_1920x0_80_0_0_03c3d4cc32d1673f4abcfbc339e060c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Անի Օհանյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/0f/102237935_0:55:853:908_100x100_80_0_0_8b8edaea67dd8aad1cbb76d74d72ad08.jpg
նպաստ, թաղում, հհ կառավարություն, կառավարություն, կառավարության ծրագիր, հեղինակներ
նպաստ, թաղում, հհ կառավարություն, կառավարություն, կառավարության ծրագիր, հեղինակներ
Թաղման նպաստի շահառուների թիվը կարող է կրճատվել շուրջ 98%–ով. նոր նախագծի մանրամասները
Մինչև 2027 թվականի հունվարի 1-ը կշարունակեն կիրառվել ներկայում գործող թաղման նպաստի վերաբերյալ կանոնները։
Հայաստանում առաջարկվում է էապես փոխել թաղման նպաստի տրամադրման համակարգը։
Sputnik Արմենիան ուսումնասիրել է «Պետական նպաստների մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթը։
Եվ այսպես. 2027 թվականից 200 հազար դրամ թաղման նպաստ նախատեսվում է վճարել միայն անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի մահվան դեպքում։ Ըստ նախագծի` փոփոխությունների արդյունքում թաղման նպաստ ստացողների թիվը կարող է տարեկան ավելի քան 21 հազարից նվազել մինչև 300-400-ի։
Հիմա թաղման նպաստի իրավունքը նախատեսված է երեք տարբեր օրենքներով և վերաբերում է մի քանի խմբերի։ 200 հազար դրամ թաղման նպաստ է վճարվում կենսաթոշակառուի, ինչպես նաև ծերության թոշակ ստացողի, հաշմանդամություն ունեցողի մահվան կամ էլ կերակրողին կորցնելու դեպքում։
Թաղման նպաստ նախատեսված է նաև այն անձի մահվան դեպքում, որը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, սակայն կենսաթոշակառու կամ համապատասխան նպաստառու չէ։
Կառավարությունն առաջարկում է փոխել այս մոտեցումը՝ թաղման նպաստը դիտարկելով որպես ընտանիքի հուղարկավորության ծախսերի մասնակի փոխհատուցման սոցիալական աջակցություն և այն կենտրոնացնելով անապահով ընտանիքների վրա։
Ովքե՞ր կստանան 200 հազար դրամը 2027 թվականից
Փաթեթի ընդունման դեպքում թաղման նպաստը կկարգավորվի միայն «Պետական նպաստների մասին» օրենքով և կնշանակվի, եթե մահացածը եղել է անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամ։
Միաժամանակ նախատեսվում է ևս մեկ պայման՝ անձը պետք է մահացած և հուղարկավորված լինի Հայաստանի Հանրապետությունում։
Նպաստը կնշանակվի դիմումի հիման վրա։ Դիմումում ներկայացվող տվյալները, դրանց բովանդակությունն ու ներկայացման կարգը հետագայում կսահմանի կառավարությունը։
Թաղման նպաստի չափը չի փոխվում. այն կմնա 200 հազար դրամ
Այսպիսով, փոփոխության ամենաէական հետևանքն այն է, որ միայն կենսաթոշակառու կամ համապատասխան նպաստառու լինելու փաստն այլևս բավարար չի լինի թաղման նպաստ ստանալու համար։ Ընտանիքը պետք է ունենա անապահովության նպաստի իրավունք։
Շահառուների թիվը կարող է կրճատվել շուրջ 98%-ով
Փաթեթի հիմնավորման համաձայն՝ 2025 թվականին թաղման նպաստ է ստացել 21 768 շահառու։ Նախագծի համաձայն` նոր համակարգի ներդրումից հետո` 2027 թվականին, կարող է լինել ընդամենը 300-400 շահառու։ Այսինքն՝ շահառուների թիվը նախատեսվում է կրճատել մոտ 98 տոկոսով։
Ֆինանսական ազդեցությունն էլ զգալի է։ 2025 թվականին թաղման նպաստների համար ծախսվել է շուրջ 4 մլրդ 353,6 մլն դրամ։ Նոր համակարգի պայմաններում տարեկան ծախսը գնահատվում է մոտ 100 մլն դրամ, իսկ տարեկան խնայողությունը՝ շուրջ 4 մլրդ 260 մլն դրամ։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ շահառուների շրջանակի նեղացման արդյունքում առաջացող խնայողությունները հնարավոր կլինի ուղղել կենսաթոշակների բարձրացմանը։
Զինծառայողների և որոշ պաշտոնատար անձանց դեպքում գործում է նաև 700 հազար դրամի հատուցում
Փոփոխությունների մյուս մասը վերաբերում է այն դեպքերին, երբ անձի մահվան կապակցությամբ պետությունից հնարավոր է միաժամանակ ստանալ տարբեր տեսակի գումարներ։
Գործող կարգավորմամբ որոշ պաշտոնատար անձանց դեպքում նախատեսված է 700 հազար դրամ հուղարկավորության նպաստ, եթե պաշտոն զբաղեցրած անձը մահացել է պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանց կատարման հետ կապված վնասվածքի հետևանքով։
Նույն չափով՝ 700 հազար դրամ, հուղարկավորության ծախսերի հատուցում է նախատեսված նաև զինվորական ծառայության ընթացքում զոհված կամ մահացած զինծառայողների դեպքում։ Այս կարգավորումը որոշ դեպքերում տարածվում է նաև զինվորական ծառայությունից արդեն արձակված անձանց վրա, եթե նրանց մահվան պատճառը ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունն է կամ վնասվածքը։
Այստեղ կառավարությունն առաջարկում է վերացնել նույն նպատակով երկու ամբողջական վճարում ստանալու հնարավորությունը։
Եթե մահացածի համար արդեն նշանակվել է 200 հազար դրամ թաղման նպաստ, իսկ անձը միաժամանակ ունի 700 հազար դրամ հուղարկավորության ծախսերի հատուցման իրավունք, ապա երկրորդ վճարումը կլինի ոչ թե ամբողջ 700 հազար դրամը, այլ դրանց տարբերությունը՝ 500 հազար դրամը։
Այսինքն՝ երկու վճարումների հանրագումարը տվյալ դեպքում կլինի 700 հազար դրամ, ոչ թե 900 հազար։
Նույն սկզբունքը նախատեսվում է կիրառել ինչպես համապատասխան պաշտոնատար անձանց, այնպես էլ զինծառայողների դեպքում։
«Հուղարկավորության նպաստը» կվերանվանվի
Փաթեթով առաջարկվում է նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում օգտագործվող «հուղարկավորության նպաստ» անվանումը փոխարինել «հուղարկավորության ծախսերի հատուցում» ձևակերպմամբ։
Պատճառն այն է, որ «Պետական նպաստների մասին» օրենքում սահմանված պետական նպաստների տեսակների մեջ «հուղարկավորության նպաստ» անվամբ առանձին նպաստ նախատեսված չէ։ Նոր անվանումը նաև կհամապատասխանի զինծառայողների վերաբերյալ օրենքում արդեն օգտագործվող ձևակերպմանը։
Ե՞րբ կգործեն նոր կանոնները
Թաղման նպաստի նոր համակարգը նախատեսվում է կիրառել 2027 թվականի հունվարի 1-ից սկսած։ Եթե անձը մահացել է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը, նրա դեպքում կշարունակեն կիրառվել ներկայում գործող թաղման նպաստի վերաբերյալ կանոնները։
Միաժամանակ կառավարությանը ժամանակ է տրվելու նոր համակարգի համար անհրաժեշտ ենթաօրենսդրական կարգավորումները հաստատելու համար․ համապատասխան ակտը պետք է ընդունվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում։