https://arm.sputniknews.ru/20260616/vor-yntaniqnery-kogtven-anapahvovutjan-gnahatman-nvor-hamakargic-parzabanum-e-pashtvonjan-103541807.html
Ո՞ր ընտանիքները կօգտվեն անապահովության գնահատման նոր համակարգից. պարզաբանում է պաշտոնյան
Ո՞ր ընտանիքները կօգտվեն անապահովության գնահատման նոր համակարգից. պարզաբանում է պաշտոնյան
Sputnik Արմենիա
Պիլոտային ծրագրի ժամանակ որոշ խնդիրներ են հայտնաբերվել, որոնց վերաբերյալ փոփոխություններ են առաջարկվել։ 16.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-16T12:19+0400
2026-06-16T12:19+0400
2026-06-16T14:52+0400
նպաստ
ընտանիք
բազմազավակ ընտանիք
վարկ
հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0d/67251381_0:85:1600:985_1920x0_80_0_0_bdadfc648b176fec03c04072bc34c557.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Անապահովության գնահատման նոր համակարգից օգտվելու համար տարբեր փոփոխություններ են արվել, որպեսզի մի շարք ընտանիքների վրա բացառող գործոնները չազդեն։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը` ներկայացնելով անապահովության գնահատման նոր համակարգը։Նշենք, որ համակարգն ամբողջությամբ ներդրվելու է հանրապետությունում հուլիսի 1-ից։ Այն փոխարինելու է ընտանեկան նպաստների այսօր գործող համակարգին։ Նոր համակարգի ներդրման մասին խոսակցությունները սկսվել են 2024 թվականից, բայց կառավարության որոշումն ընդունվել է 2025 թվականին։ Մինչ օրս, որպես պիլոտային ծրագիր, այն իրականացվել է 2 մարզում` Կոտայքում և Սյունիքում։Նա ընդգծեց` հիմնական գործոնը, որի պատճառով մի շարք ընտանիքներ դուրս էին մնում` վարկային պարտավորությունները ժամանակին չմարելն էր ու այն, որ երաշխավոր էին հանդիսանում այնպիսի անձի, որն իր վարկային պարտավորությունը չէր մարել։Այժմ հաշվի է առնվում վարկի վաղեմության ժամկետը, ինչպես նաև հստակ նշված է այն, թե որքան ժամանակ պետք է մարումներ չլինեն, որ բացառող գործոն չլինի։Փոփոխություններից մեկն էլ վերաբերում է կրթությանը։ Նախկինում 18-22 տարեկանների համար եկամուտ չէր վերագրվում, իսկ այժմ տարիքային սահմանափակումը հանվել է։ Այսինքն` անկախ տարիքից, եթե անձը որոշել է ստանալ այլ մասնագիտություն ու այս պահին կրթության փուլում է, ապա նրան եկամուտ չի վերագրվում։Այժմ նաև մի գործոն էլ կա` անձը, եթե վերադարձել է զինծառայությունից կամ քրեակատարողական հիմնարկից, ու դեռ 6 ամիսը չի լրացել, ապա այս դեպքում էլ եկամուտ չի վերագրվում։ Սա արվում է այն բանի համար, որ անձինք կարողանան վերասոցիալականացվել հանրությունում և ինչ–որ ժամանակ անց աշխատանք գտնել։ Նախկինում բացառող գործոն էր համարվում նաև գազի սպառման որոշակի չափաքանակը։ Այժմ համակարգում ներառվելու համար դա չի խանգարի, իսկ հետագայում կարող է անդրադառնալ։Բժշկական ապահովագրություն, երեխաների նպաստ, քեշբեք. ինչ է փոխվում Հայաստանում 2026-իցԱյս դրույթը փոխվել է մի հանգամանքից ելնելով` եթե անձինք սկսում են ապրել վարձով, հաշվարկվում էր գազի սպառման նախկին թվերը նույնպես, բայց մինչ այդ այլ ընտանիք էլ է ապրել։ Այժմ սկսելու են հաշվարկել գազի սպառման թիվը այն պահից սկսած, երբ համակարգում ընդգրկվելու համար դիմող ընտանիքը սկսի ապրել այդ տանը։«Այս պահին Կոտայքի և Սյունիքի մարզերում ունենք 1280 ընտանիք, որոնք ներգրավված են անապահովության գնահատման համակարգում։ Նպաստը նոր համակարգով 86 000 դրամ է, կա նաև առավելագույն չափ` 280 000 դրամ։ Հին համակարգում նպաստի միջին չափը 29 000 դրամ էր։ Նպաստի չափը հաշվարկվում է հատուկ չափով` կախված է, թե քանի աշխատունակ, ոչ աշխատունակ անձ և քանի անչափահաս կա։ Անչափահասների դեպքում հատուկ գործակից է գործում, և նրանց քանակի շատ լինելու դեպքում գումարն ավելի է լինում»,– ասաց Քոչարյանը։Քաղաքացիները համակարգում ընդգրկվելու համար կարող են ամեն ամիս դիմել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Հուլիսի 1–ից Հայաստանում կգործի անապահովության գնահատման նոր համակարգը. այն փոխարինելու է ընտանեկան նպաստների համակարգին
Sputnik Արմենիա
Հուլիսի 1–ից Հայաստանում կգործի անապահովության գնահատման նոր համակարգը. այն փոխարինելու է ընտանեկան նպաստների համակարգին
2026-06-16T12:19+0400
true
PT1M38S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0d/67251381_89:0:1513:1068_1920x0_80_0_0_39f36ff88e680b01f5bb863587016e89.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նպաստ, ընտանիք, բազմազավակ ընտանիք, վարկ, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, видео
նպաստ, ընտանիք, բազմազավակ ընտանիք, վարկ, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, видео
Ո՞ր ընտանիքները կօգտվեն անապահովության գնահատման նոր համակարգից. պարզաբանում է պաշտոնյան
12:19 16.06.2026 (Թարմացված է: 14:52 16.06.2026) Պիլոտային ծրագրի ժամանակ որոշ խնդիրներ են հայտնաբերվել, որոնց վերաբերյալ փոփոխություններ են առաջարկվել։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Անապահովության գնահատման նոր համակարգից օգտվելու համար տարբեր փոփոխություններ են արվել, որպեսզի մի շարք ընտանիքների վրա բացառող գործոնները չազդեն։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը` ներկայացնելով անապահովության գնահատման նոր համակարգը։
Նշենք, որ համակարգն ամբողջությամբ ներդրվելու է հանրապետությունում հուլիսի 1-ից։ Այն փոխարինելու է ընտանեկան նպաստների այսօր գործող համակարգին։ Նոր համակարգի ներդրման մասին խոսակցությունները սկսվել են 2024 թվականից, բայց կառավարության որոշումն ընդունվել է 2025 թվականին։ Մինչ օրս, որպես պիլոտային ծրագիր, այն իրականացվել է 2 մարզում` Կոտայքում և Սյունիքում։
«Մենք այժմ կառավարությանը փոփոխություններ ենք առաջարկել, որոնք հիմնված են պիլոտային ծրագրի ընթացքում վեր հանված խնդիրների և տեխնիկական բացերի վրա։ Պիլոտային ծրագրի ժամանակ կային որոշ բացառող գործոններ, ինչի արդյունքում նպաստի կարիք ունեցող ընտանիքները դուրս էին մնացել ապահովության գնահատման համակարգից, այժմ այդ բացառող գործոնները չեն լինի, և այդ ընտանիքներն էլ անապահովության նպաստ կստանան։ Ամեն ամիս թվային համակարգը կգնահատի իրավիճակը»,– նշեց Քոչարյանը։
Նա ընդգծեց` հիմնական գործոնը, որի պատճառով մի շարք ընտանիքներ դուրս էին մնում` վարկային պարտավորությունները ժամանակին չմարելն էր ու այն, որ երաշխավոր էին հանդիսանում այնպիսի անձի, որն իր վարկային պարտավորությունը չէր մարել։
Այժմ հաշվի է առնվում վարկի վաղեմության ժամկետը, ինչպես նաև հստակ նշված է այն, թե որքան ժամանակ պետք է մարումներ չլինեն, որ բացառող գործոն չլինի։
Փոփոխություններից մեկն էլ վերաբերում է կրթությանը։ Նախկինում 18-22 տարեկանների համար եկամուտ չէր վերագրվում, իսկ այժմ տարիքային սահմանափակումը հանվել է։ Այսինքն` անկախ տարիքից, եթե անձը որոշել է ստանալ այլ մասնագիտություն ու այս պահին կրթության փուլում է, ապա նրան եկամուտ չի վերագրվում։
Այժմ նաև մի գործոն էլ կա` անձը, եթե վերադարձել է զինծառայությունից կամ քրեակատարողական հիմնարկից, ու դեռ 6 ամիսը չի լրացել, ապա այս դեպքում էլ եկամուտ չի վերագրվում։ Սա արվում է այն բանի համար, որ անձինք կարողանան վերասոցիալականացվել հանրությունում և ինչ–որ ժամանակ անց աշխատանք գտնել։ Նախկինում բացառող գործոն էր համարվում նաև գազի սպառման որոշակի չափաքանակը։ Այժմ համակարգում ներառվելու համար դա չի խանգարի, իսկ հետագայում կարող է անդրադառնալ։
Այս դրույթը փոխվել է մի հանգամանքից ելնելով` եթե անձինք սկսում են ապրել վարձով, հաշվարկվում էր գազի սպառման նախկին թվերը նույնպես, բայց մինչ այդ այլ ընտանիք էլ է ապրել։ Այժմ սկսելու են հաշվարկել գազի սպառման թիվը այն պահից սկսած, երբ համակարգում ընդգրկվելու համար դիմող ընտանիքը սկսի ապրել այդ տանը։
«Այս պահին Կոտայքի և Սյունիքի մարզերում ունենք 1280 ընտանիք, որոնք ներգրավված են անապահովության գնահատման համակարգում։ Նպաստը նոր համակարգով 86 000 դրամ է, կա նաև առավելագույն չափ` 280 000 դրամ։ Հին համակարգում նպաստի միջին չափը 29 000 դրամ էր։ Նպաստի չափը հաշվարկվում է հատուկ չափով` կախված է, թե քանի աշխատունակ, ոչ աշխատունակ անձ և քանի անչափահաս կա։ Անչափահասների դեպքում հատուկ գործակից է գործում, և նրանց քանակի շատ լինելու դեպքում գումարն ավելի է լինում»,– ասաց Քոչարյանը։
Քաղաքացիները համակարգում ընդգրկվելու համար կարող են ամեն ամիս դիմել։