https://arm.sputniknews.ru/20261002/hraparakvel-en-varvordakan-iravunqi-vkajakan-stanalu-tesakan-qnnutjan-nvor-harcasharery-107614779.html
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Sputnik Արմենիա
Նոր հարցերը թեստերում կներառվեն հրապարակումից 30 օր անց։ 02.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-02T16:44+0400
2026-10-02T16:44+0400
2026-10-02T16:55+0400
ներքին գործերի նախարարություն (նգն)
վարորդ
վարորդական իրավունք
թեստ
հարցաշար
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/01/02/25976899_195:303:2923:1837_1920x0_80_0_0_99be9a93165483fa77df6bf16d17129a.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունների նոր հարցաշարերն արդեն հրապարակվել են roadpolice.am հարթակում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Հարցաշարերը հասանելի են հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն և պարսկերեն լեզուներով։Չկա վարորդ` չկա խնդիր. ի՞նչ է փորձում անել ՆԳՆ–ն նոր խստացումներովA, B, C կարգերի խմբի հարցաշարը ներառում է 1050 հարց, որոնցից 11-ը նոր են։ Այն նախատեսված է մոպեդներ, մոտոցիկլներ, տրիցիկլներ, քվադրիցիկլներ, ինչպես նաև թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ (առանց կցորդի) վարելու իրավունք ստանալու համար։D, T կարգերի խմբի հարցաշարը ներառում է 1380 հարց, որոնցից 437-ը նոր են։ Այն նախատեսված է ավտոբուսներ և տրոլեյբուսներ վարելու իրավունք ստանալու համար։Հարցաշարերում բարելավվել է նաև հարցերին կից պատկերների որակը։ Դրանք մշակելիս հաշվի են առնվել քաղաքացիների դիտարկումներն ու առաջարկությունները, այդ թվում՝ թարգմանություններում նախկինում արձանագրված սխալների վերաբերյալ արձագանքները։Կատարվել են համապատասխան շտկումներ, վերացվել են նաև իմաստային բնույթի խնդիրները։Ավտոդպրոցի վատ ուսանողը վտանգավոր է. մասնագետը` ներկա վիճակի ու նոր կարգավորումների մասինՀիշեցնենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն անցկացվում են նոր կարգով․ նախկինում գործող միասնական հարցաշարը տարբերակվել է ըստ տրանսպորտային միջոցների կարգերի խմբերի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/01/02/25976899_724:303:2917:1948_1920x0_80_0_0_079bebdd7af457e4ddcd4e5e72d32053.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներքին գործերի նախարարություն (նգն), վարորդ, վարորդական իրավունք, թեստ, հարցաշար
ներքին գործերի նախարարություն (նգն), վարորդ, վարորդական իրավունք, թեստ, հարցաշար
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
16:44 02.10.2026 (Թարմացված է: 16:55 02.10.2026) Նոր հարցերը թեստերում կներառվեն հրապարակումից 30 օր անց։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունների նոր հարցաշարերն արդեն հրապարակվել են roadpolice.am հարթակում։ Տեղեկությունը հայտնում է
ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հարցաշարերը հասանելի են հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն և պարսկերեն լեզուներով։
A, B, C կարգերի խմբի հարցաշարը ներառում է 1050 հարց, որոնցից 11-ը նոր են։ Այն նախատեսված է մոպեդներ, մոտոցիկլներ, տրիցիկլներ, քվադրիցիկլներ, ինչպես նաև թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ (առանց կցորդի) վարելու իրավունք ստանալու համար։
D, T կարգերի խմբի հարցաշարը ներառում է 1380 հարց, որոնցից 437-ը նոր են։ Այն նախատեսված է ավտոբուսներ և տրոլեյբուսներ վարելու իրավունք ստանալու համար։
Նոր հարցերը թեստերում կներառվեն հրապարակումից 30 օր անց։
Հարցաշարերում բարելավվել է նաև հարցերին կից պատկերների որակը։ Դրանք մշակելիս հաշվի են առնվել քաղաքացիների դիտարկումներն ու առաջարկությունները, այդ թվում՝ թարգմանություններում նախկինում արձանագրված սխալների վերաբերյալ արձագանքները։
Կատարվել են համապատասխան շտկումներ, վերացվել են նաև իմաստային բնույթի խնդիրները։
Հիշեցնենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն անցկացվում են նոր կարգով․ նախկինում գործող միասնական հարցաշարը տարբերակվել է ըստ տրանսպորտային միջոցների կարգերի խմբերի։