00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ավտոդպրոցի վատ ուսանողը վտանգավոր է. մասնագետը` ներկա վիճակի ու նոր կարգավորումների մասին

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցՔննություն՝ վարորդական իրավունք ստանալու համար
Քննություն՝ վարորդական իրավունք ստանալու համար - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2026
Բաժանորդագրվել
Ոլորտի իրավական կարգավորումների արդյունքում սահմանվող նոր պահանջները, ըստ «Մոբիլ ստարտ» ավտոդպրոցի տնօրեն Արթուր Այվազյանի, վարձավճարների վրա էական ազդեցություն չեն ունենա։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik․ Հատկապես մայրաքաղաք Երևանում խցանումներից, ինչպես նաև երթևեկության բազմաթիվ խնդիրներից հնարավոր է խուսափել, եթե քաղաքացին զրոյից սկսի վարել սովորել ավտոդպրոցում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «Մոբիլ ստարտ» ավտոդպրոցի տնօրեն Արթուր Այվազյանը` անդրադառնալով օրենսդրական նոր նախաձեռնությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է վարորդական վկայական ստանալու քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը դարձնել պարտադիր։ Այդ նպատակով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել էր ավտոդպրոցների և հաշվառման–քննական ծառայությունների ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես քննարկվել է ավտոդպրոցում վարորդական կրթությունը պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը, ավտոդպրոցների գործունեության լիցենզավորումը։
«Ուսանողը համալսարանում եթե լավ չի սովորում, վնասում է միայն իրեն, իսկ ավտոդպրոցի վատ ուսանողը վտանգ է ներկայացնում հասարակության համար։ Չգիտեմ, թե նոր կարգով ինչ չափանիշներ կդնեն, բայց մեր ժամանակ` 2003թ–ին, երբ մեր դպրոցը լիցենզիա է ստացել, պարտադիր էր բացի ուսումնական ծրագրից և լսարանից, այսինքն՝ պատշաճ կահավորված դպրոցից, նաև ավտոհրապարակ կամ ավտոդրոմ ունենալը` նվազագույնը 3000 քմ մակերեսով։ Լսարանում ուսանողը սովորում էր տեսական մասը` ճանապարհային երթևեկության կանոնները, ավտորապարակում`վարորդի նստելու էրգոնոմիկան, ձեռքերի դիրքը՝ ղեկի վրա, ղեկի կառավարում, արգելակման ձևեր, ոլորանների անվտանգ անցում, խոչընդոտների հաղթահարում, կայանում և այլն»,– ասում է մեր զրուցակիցը։
Նա նշում է, որ այսօր շատերը մեքենա են գնում, բայց նեղ հատվածներով չեն կարողանում անցնել. մի թեթև իրար կպչում են ու ամբողջ փողոցը պարալիզացնում՝ վարելու տեխնիկային չտիրապետելու հետևանքով։ Խցանումների մեծ մասի պատճառը, ըստ նրա, հենց այդ վարորդներն են։
Հարցին, թե ինչո՞ւ պիտի ավտովարման հրապարակի առկայությունը լիցենզավրման պարտադիր պայման դառնա, այն դեպքում, երբ վարորդական իրավունքի գործնական քննությունն անգամ այսօր անց է կացվում ոչ թե հատուկ հրապարակում, այլ փողոցում, երթևեկության մեջ, Արթուր Այվազյանն պատասխանեց.
«Հրապարակում մինչև 50-60 կմ/ժամ արագություն են հավաքում, արգելակման ձևեր են անցնում, որ հասկանան՝ միջտարածությունը ինչքան պահեն երթևեկելիս։ Կամ, ասենք, էքստրեմալ արգելակման ժամանակ մեքենան երբ կկանգնի, ինչը շատ կարևոր է։ Իսկ երթևեկության մեջ չեն կարող նման բան անել։ Կամ հետընթաց ո՞նց կվարեն երթևեկության մեջ, եթե էսօր էդ խցանումների մեջ տեսնում եք քաղաքում ինչ է կատարվում։ Դրա համար պիտի կանոնակարգվի, նորմալ վարողը գա ավտոդրոմում պարապի, լսարանում գնա երթևեկության կանոններն անցնի` որակավորված մասնագետների հետ»։
Այս տեսակետից Այվազյանը կողմ է պարտադիր լիցենզավորմանը։ Իսկ անհատ հրահանգիչներին, ովքեր իրենց սեփական ավտոմեքենաներով են վարել սովորեցնում, մեր զրուցակիցը, մեղմ ասած, մեծ վերապահումով է վերաբերվում։
«Օրենքը սահմանում է, որ քաղաքացին, ունենալով տվյալ կատեգորիայի 3 տարվա ստաժ, այսինքն՝ B կարգի վարորդական վկայական, կարող է զբաղվել ավտովարման պարապմունքներով։ Դա օրենքի մեջ է, թեև շատ աբսուրդ է։ Մարդը կարող է 3 տարվա վկայական ունի, բայց այդ ընթացքում նույնիսկ 3 անգամ ավտոմեքենա չի վարել։ Ինչպե՞ս կարող է դասավանդել»,– նշում է մասնագետը։
Սեպտեմբերի 1–ից ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով
Ոլորտի իրավական կարգավորումների արդյունքում սահմանվող նոր պահանջները, ըստ Այվազյանի, ավտոդպրոցների վարձավճարների վրա էական ազդեցություն չեն ունենա, քանի որ լիցենզավորման դիմելու են արդեն գործող այն ավտոդպրոցները, որոնք նախկինում արդեն արել են անհրաժեշտ ներդրումները` իրենց գործունեությունը սկսելու համար և այսօր արդեն իսկ համապատասխանում են նոր սահմանվող չափորոշիչներին։ Հետևաբար, մեծ ֆինանսական ներդրումներ անելու կարիք չեն ունենալու։
«Եթե ուսանողը «զրոյական» վիճակում է` վարել չգիտի, առնվազն 10 պարապմունք է անցնում։ Դա արդեն դարձել է շաբլոն։ Բայց 10 ժամից հետո նա երբեք չի կարող նորմալ կառավարել մեքենան, առավել ևս, քննություն հանձնի։ Դրա համար էլ գնում են քննության՝ 3-4 անգամ կտրվում են։ Ու ամեն անգամ էլի են պարապմունքներ վերցնում, մինչև կարողանում են ստանալ։ Եթե վերցնենք ուրիշ երկրների փորձը, մինիմալ 30-55 ժ ավտովարման պարապմունք են պարտադրում ուսանողին։ Այդ առումով կթանկանա. եթե, ասենք, 10 պարապմունքի համար վճարում են 40-50 հազար դրամ, այս դեպքում, եթե 30 պարապմունքը պարտադիր դառնա, արդեն պետք է 100-150 հազար վճարեն։ Բայց նաև արդեն լիարժեք կտիրապետեն մեքենայի կառավարմանը»,– ասում է Այվազյանը։
Նշենք, որ Հայաստանում վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունը բաղկացած է երկու փուլից՝ տեսական և գործնական:
Տեսական քննության դրական արդյունքի վավերականության ժամկետը նախկին 1 տարվա փոխարեն այժմ 2 տարի է։ Այդ ընթացքում քաղաքացին կարող է մի քանի անգամ փորձել քննություն հանձնել` մինչև դրական գնահատական ստանա։
Լավություն` ուրիշի կյանքի հաշվին. ինչպես կարելի էր լուծել դժգոհ վարորդների հարցը
Ի դեպ, 2026 թվականի սեպտեմբերի 1-ից տեսական քննության հարցաշարերը տարանջատվելու են ըստ վարորդների կարգի։ B կարգի վկայական ստանալու համար քննաթերթում բեռնատարներին կամ ավտոբուսներին վերաբերող հարցեր այլևս չեն լինի։
Լրահոս
0