00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:03
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դատարանը չկարճեց Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործը, բայց հանեց բացակայելու արգելքը

© SputnikՍերժ Սարգսյանը դատարանում
Սերժ Սարգսյանը դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2026
Սերժ Սարգսյանը դատարանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դատավորն արձանագրեց` գործով նոր հանգամանքի անհրաժեշտություն կլիներ, եթե ՊՆ-ն նախկինում պատշաճ իրազեկված լիներ։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժեց ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը` Սարգսյանի նկատմամբ քրեական գործը կարճելու հետ կապված։ Միևնույն ժամանակ դատարանը հանեց օգոստոսի 26–ից գործող խափանման միջոցը` բացակայելու արգելքը։
Նշենք, որ նախորդ դատական նիստին Սերժ Սարգսյանի պաշտպանները քրեական գործը կարճելու միջնորդություն էին ներկայացրել:
«Սահմանադրության 68-րդ հոդվածն արգելում է նույն արարքի համար կրկին մեղադրանք ներկայացնել, իսկ 2-րդ մասը ասում է` եթե կան նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի ելքի վրա, ապա կարող է գործ հարուցվել: Իսկ հիմա որևէ նոր փաստ չկա, այլ նախկին իրավական գնահատականի հետ կա անհամաձայնություն: Հիմա Սերժ Սարգսյանը մեղադրվում է մի բանի համար, որը նախկինում դատախազը կարճել է»,- նախորդ դատական նիստին հիմնավորել էր փաստաբան Ամրամ Մակինյանը։
Այսօր դատարանը նկատեց, որ մեղադրական եզրակացության մեջ դատախազը նշել է, թե Պաշտպանության նախարարությունը չի տեղեկացվել նախորդ դատական գործընթացի մասին և չէր կարող բողոքարկել, իսկ բողոք է ներկայացրել տեղեկանալուց հետո։
Փաստաբան Ամրամ Մակինյանը հակադարձեց՝ շեշտելով, որ այդ քրեական գործով ՊՆ-ն որևէ կարգավիճակ չի ունեցել։
«Եթե ՊՆ-ն դատավարական որևէ սուբյեկտ չի եղել, ինչո՞ւ պետք է տեղեկանար այդ մասին»,- շարունակեց փաստաբանը։
Դատարանն էլ արձանագրեց, որ այս պահին չի քննում ՊՆ-ի դատավարական սուբյեկտ լինել կամ չլինելու հարցը, իսկ նոր հանգամանքը պետք է հաշվի առնել այն պարագայում, երբ ՊՆ-ն պատշաճ իրազեկված լիներ։ Ըստ դատարանի՝ դատախազությունը ոչ թե նոր հանգամանք է մատնանշել, այլ այն, որ ՊՆ-ն այս գործում ունի իրավաչափ շահեր։
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա 2000-2007 թվականներին, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, անտեսել է կառավարության համապատասխան որոշումների պահանջները և օտարել ՊՆ հաշվեկշռում գտնվող՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող Գյումրու «Սև բերդ» ամրոցն ու հարակից հողատարածքը։
Մեղադրանքի համաձայն՝ դրա հետևանքով պետության օրինական շահերին էական վնաս է պատճառվել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Լրահոս
0