https://arm.sputniknews.ru/20260930/rusastany-bac-e-hajastani-het-shpman-hamar-shvidkvoj-107518899.html
Ռուսաստանը բաց է Հայաստանի և հայ ժողովրդի հետ շփման համար․ Շվիդկոյ
Ռուսաստանը բաց է Հայաստանի և հայ ժողովրդի հետ շփման համար․ Շվիդկոյ
Sputnik Արմենիա
ՌԴ առաջնորդի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ մշակույթը պետք է մարդկանց մեջ փոխադարձ հետաքրքրություն, ձգտում և վստահություն առաջացնի։ 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T20:38+0400
2026-09-30T20:38+0400
2026-09-30T20:46+0400
տեսանյութեր
տեսանյութ
միխայիլ շվիդկոյ
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
մշակույթ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107517403_0:0:1600:901_1920x0_80_0_0_2313ef170c2e4331793c9f56bd87010b.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը բաց է հայ ժողովրդի, մտավորականության և պետության հետ շփման համար նույնչափ, որքան հայկական կողմը, և նույնիսկ ավելի շատ։ Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։Հայաստանի և Ռուսաստանի (որտեղ բնակվում է շուրջ 2 միլիոն հայ) ժողովուրդների հարաբերությունները նա համեմատել է ազգականների միջև շփման հետ։Հայաստանում մեկնարկել են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը«Հայաստանը բարձր հոգևոր արժեքներ ունեցող երկիր է։ Եվ վերաբերմունքը խոսքին, լեզվին, հավատքին` մեծապես համընկնում են Հայաստանում և Ռուսաստանում»,-ասել է Շվիդկոյը։Նա հիշել է նաև Ամենայն հայոց կաթողիկոսի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո լուսահոգի Պատրիարք Ալեքսի II-ի միջև շփումը՝ այն անվանելով եղբայրական և բարեկամական։ Խոսելով Մոսկվայի և Համայն Ռուսիո ներկայիս Պատրիարք Կիրիլի մասին՝ Շվիդկոյը նշել է նրա իսկապես եղբայրական վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու և հայ ժողովրդի նկատմամբ։ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ քանի դեռ գոյություն ունեն հայ և ռուս ժողովուրդները, նրանց միջև պահպանվելու է մշակութային կապը և շարունակվելու է երկխոսությունը։Շվիդկոյը նաև խոսել է «փափուկ ուժի» հայեցակարգի մասին՝ նշելով, որ այդ տերմինն իրեն հարազատ չէ։«Ես այդ տերմինն այնքան էլ չեմ սիրում։ Եթե ուժ կա, ուրեմն ուժ է։ Իսկ «փափուկ ուժը» ինչ-որ շատ կասկածելի բան է»,-ասել է նա։Նրա կարծիքով՝ մշակութային համագործակցությունը պետք է դիտարկել առաջին հերթին որպես հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ ձգողականության և վստահության վրա։Երևանում կայացել է ռուսալեզու հեղինակների արձակ և բանաստեղծական ժողովածուների շնորհանդեսըՆա պատմել է նաև Ռուսաստանի նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելուց հետո մոր հետ իր զրույցի մասին։ Շվիդկոյի խոսքով՝ այն հարցին, թե ինչով է զբաղվելու, ինքը պատասխանել է․ «Մա՛մ, կարդա․ սիրով»։Հենց նման վերաբերմունքն է, նրա խոսքով, մշակութային փոխգործակցության հիմքը․ մշակույթը պետք է մարդկանց մեջ փոխադարձ հետաքրքրություն, ձգողականություն և վստահություն առաջացնի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Дни духовной культуры России в Армении
Sputnik Արմենիա
Дни духовной культуры России в Армении
2026-09-30T20:38+0400
true
PT2M01S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107517403_179:0:1600:1066_1920x0_80_0_0_7c3bf542b35f690d00824321cf7c0bdc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, միխայիլ շվիդկոյ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, մշակույթ , видео
տեսանյութեր, տեսանյութ, միխայիլ շվիդկոյ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, մշակույթ , видео
Ռուսաստանը բաց է Հայաստանի և հայ ժողովրդի հետ շփման համար․ Շվիդկոյ
20:38 30.09.2026 (Թարմացված է: 20:46 30.09.2026) ՌԴ առաջնորդի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ մշակույթը պետք է մարդկանց մեջ փոխադարձ հետաքրքրություն, ձգտում և վստահություն առաջացնի։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը բաց է հայ ժողովրդի, մտավորականության և պետության հետ շփման համար նույնչափ, որքան հայկական կողմը, և նույնիսկ ավելի շատ։ Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։
Հայաստանի և Ռուսաստանի (որտեղ բնակվում է շուրջ 2 միլիոն հայ) ժողովուրդների հարաբերությունները նա համեմատել է ազգականների միջև շփման հետ։
«Հայաստանը բարձր հոգևոր արժեքներ ունեցող երկիր է։ Եվ վերաբերմունքը խոսքին, լեզվին, հավատքին` մեծապես համընկնում են Հայաստանում և Ռուսաստանում»,-ասել է Շվիդկոյը։
Նա հիշել է նաև Ամենայն հայոց կաթողիկոսի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո լուսահոգի Պատրիարք Ալեքսի II-ի միջև շփումը՝ այն անվանելով եղբայրական և բարեկամական։ Խոսելով Մոսկվայի և Համայն Ռուսիո ներկայիս Պատրիարք Կիրիլի մասին՝ Շվիդկոյը նշել է նրա իսկապես եղբայրական վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու և հայ ժողովրդի նկատմամբ։
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ քանի դեռ գոյություն ունեն հայ և ռուս ժողովուրդները, նրանց միջև պահպանվելու է մշակութային կապը և շարունակվելու է երկխոսությունը։
«Ոչ ոք քաղաքական գործիչներին չի հարցնելու, հավատացեք ինձ։ Դա կախված չէ քաղաքական բախումներից։ Դա ժողովրդի կամքն է»,-հայտարարել է նա։
Շվիդկոյը նաև խոսել է «փափուկ ուժի» հայեցակարգի մասին՝ նշելով, որ այդ տերմինն իրեն հարազատ չէ։
«Ես այդ տերմինն այնքան էլ չեմ սիրում։ Եթե ուժ կա, ուրեմն ուժ է։ Իսկ «փափուկ ուժը» ինչ-որ շատ կասկածելի բան է»,-ասել է նա։
Նրա կարծիքով՝ մշակութային համագործակցությունը պետք է դիտարկել առաջին հերթին որպես հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ ձգողականության և վստահության վրա։
Նա պատմել է նաև Ռուսաստանի նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելուց հետո մոր հետ իր զրույցի մասին։ Շվիդկոյի խոսքով՝ այն հարցին, թե ինչով է զբաղվելու, ինքը պատասխանել է․ «Մա՛մ, կարդա․ սիրով»։
Հենց նման վերաբերմունքն է, նրա խոսքով, մշակութային փոխգործակցության հիմքը․ մշակույթը պետք է մարդկանց մեջ փոխադարձ հետաքրքրություն, ձգողականություն և վստահություն առաջացնի։