00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:38
1 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
16 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանում մեկնարկել են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը

© SputnikԱմբողջ աշխարհի խաղաղության մասին» լուսանկարչական ցուցահանդեսը
Ամբողջ աշխարհի խաղաղության մասին» լուսանկարչական ցուցահանդեսը
 - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2026
Բաժանորդագրվել
Քանի դեռ կան հայ և ռուս ժողովուրդները, երկու երկրների միջև կապը գոյություն է ունենալու՝ անկախ քաղաքական գործիչների կամքից, ասել է Շվիդկոյը։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում մեկնարկել են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը, դրանք կանցկացվեն Երևանում և Գյումրիում։
Բացմանը ներկա է եղել Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։
© SputnikՄիխայիլ Շվիդկոյը
Спецпредставитель президента РФ Михаил Швыдкой во время мероприятия в рамках Дней духовной культуры России (30 сентября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2026
Միխայիլ Շվիդկոյը

«Քանի դեռ գոյություն ունեն հայ և ռուս ժողովուրդները, այս երկխոսությունը, այս փոխադարձ կապը գոյություն է ունենալու։ Հավատացեք ինձ, ոչ ոք քաղաքական գործիչներին չի հարցնելու։ Դա քաղաքական բախումներից կախված չէ։ Դա ժողովրդի կամքն է, և ես վստահ եմ, որ հայ և ռուս ժողովուրդների կամքը կհամընկնի»,–ասաց նա լրագրողներին՝ պատասխանելով երկու երկրների հարաբերությունների մասին հարցին։

© SputnikԱմբողջ աշխարհի խաղաղության մասին» լուսանկարչական ցուցահանդեսը
Выставка в рамках Дней духовной культуры России (30 сентября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2026
Ամբողջ աշխարհի խաղաղության մասին» լուսանկարչական ցուցահանդեսը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին վստահություն հայտնեց, որ այս օրերին ներկայացված ռուսական արվեստը ջերմորեն կընդունվի հայ հանդիսատեսի կողմից։
© SputnikԺաննա Անդրեասյան
Министр ОНКС Жанна Андреасян во время пресс-подхода в рамках Дней духовной культуры России (30 сентября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2026
Ժաննա Անդրեասյան
«Հոգևոր երաժշտությունն իր բնույթով յուրահատուկ լեզու է։ Երգչախմբային արվեստի միջոցով այն բազմաթիվ ձայներ է միավորում մեկ ամբողջության մեջ՝ ներդաշնակություն ստեղծելով։ Այդ ներդաշնակության մեջ, թերևս, խորհրդանշական կերպով արտահայտվում է նաև մշակույթի կարևորագույն առաքելություններից մեկը՝ բազմազանության մեջ գտնել փոխադարձ հարգանքի և միասնության ընդհանուր հիմքը», – ասաց նա բացման ժամանակ։
Մշակութային օրերը մեկնարկել են Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի նախասրահում անցկացված «Ամբողջ աշխարհի խաղաղության մասին» լուսանկարչական ցուցահանդեսով։ Դրանից հետո ելույթ ունեցավ Ռուսաստանի ամենահին երգչախմբային համույթներից մեկը՝ «Երգչախմբային երգեցողության վարպետներ» ակադեմիական մեծ երգչախումբը գեղարվեստական ​​ղեկավար Լև Կոնտորովիչի ղեկավարությամբ։
© SputnikԼև Կոնտորովիչը
Худрук Академического Большого хора Мастера хорового пения Телерадиоцентра Орфей Лев Конторович во время мероприятия в рамках Дней духовной культуры России (30 сентября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2026
Լև Կոնտորովիչը
«Ամեն անգամ ջերմ, հյուրընկալ Հայաստան գալով` հրաշալի մարդկանց հետ շփվելու անսահման ուրախություն եմ ապրում, ինչպես նաև հաճույք ստանում մշակութային հնագույն հուշարձանները տեսնելով։ Շատ ուրախ եմ, որ մեր համույթն այժմ կարող է հայ հանդիսատեսին ծանոթացնել ռուսական կատարողական արվեստին, ռուսական հոգևոր մշակույթին։ Հույս ունենք, որ մեր շրջագայությունը բարի արգասիքներ կտա», – ասաց Կոնտորովիչը։
Համերգային ծրագրում ներառված էին ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք այդ թվում նաև հոգևոր երաժշտություն են գրել` Պյոտր Չայկովսկի, Սերգեյ Ռախմանինով, Պավել Չեսնոկով, արևմտյան երաժշտության դասականների ստեղծագործություններ՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Յոհան Սեբաստիան Բախ, Շառլ-Ֆրանսուա Գունո, ինչպես նաև ռուսական և հայկական ժողովրդական երգեր՝ հին ու ժամանակակից մշակումներով։
© Sputnik

Լև Կոնտորովիչը

Լև Կոնտորովիչը - Sputnik Արմենիա
1/3

Լև Կոնտորովիչը

© Sputnik

Միխայիլ Շվիդկոյը

Միխայիլ Շվիդկոյը - Sputnik Արմենիա
2/3

Միխայիլ Շվիդկոյը

© Sputnik

Միխայիլ Շվիդկոյն ու Լև Կոնտորովիչը

Միխայիլ Շվիդկոյն ու Լև Կոնտորովիչը - Sputnik Արմենիա
3/3

Միխայիլ Շվիդկոյն ու Լև Կոնտորովիչը

1/3

Լև Կոնտորովիչը

2/3

Միխայիլ Շվիդկոյը

3/3

Միխայիլ Շվիդկոյն ու Լև Կոնտորովիչը

Հոկտեմբերի 1-ին երգչախումբը ելույթ կունենա Գյումրիում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հայորդաց տուն» հոգևոր և լուսավորչական կենտրոնում։

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մամուլի ծառայության լուսանկարիչների կողմից արված բացառիկ կադրերը փոխանցում են իրադարձությունների և հանդիպումների մթնոլորտը: Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ, որ Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդի գործունեությունը կամուրջ է ժողովուրդների և մշակույթների, ավանդույթների և արդիականության միջև: Այն հիշեցնում է եկեղեցու դերի մասին որպես պատմական հիշողության և բարոյական արժեքների պահապան, որոնք հատկապես կարևոր են գլոբալ մարտահրավերների և փոփոխությունների դարաշրջանում:
Լրահոս
0