https://arm.sputniknews.ru/20260930/erevanum-kajacel-e-rusalezu-heghinakneri-ardzak-ev-banasteghtsakan-zhvoghvovatsuneri-shnvorhandesy-107510957.html
Երևանում կայացել է ռուսալեզու հեղինակների արձակ և բանաստեղծական ժողովածուների շնորհանդեսը
Երևանում կայացել է ռուսալեզու հեղինակների արձակ և բանաստեղծական ժողովածուների շնորհանդեսը
Sputnik Արմենիա
«Գրքային դիվանագիտություն» գիտական և մշակութային–լուսավորչական ծրագիրն ուղղված է հումանիտար, գիտական և միջպետական կապերի ամրապնդմանը։ 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T18:21+0400
2026-09-30T18:21+0400
2026-09-30T18:21+0400
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
գիրք
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107502855_0:3:1280:723_1920x0_80_0_0_e88b1d58ed50d5bdc8824b7cedd60c88.jpg
Երևանում կայացել է ռուսալեզու հեղինակների արձակ և բանաստեղծական ժողովածուների շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։Մասնավորապես, խոսքը «Հայկական մոտիվներ» («Армянские мотивы») երկհատորյակի, ինչպես նաև Էդվարդ Միլիտոնյանի «Աստղային կաթ» («Звёздное молоко») և Նինա Գաբրիելյանի «Այս քաղցր բեռը՝ հոգին» («Это сладкое бремя - душа») բանաստեղծությունների ժողովածուների մասին է։ Դրանք լույս են տեսել «Դիալոգ» գրաշարով՝ «Գրքային դիվանագիտություն» նախագծի շրջանակում։«Գրքային դիվանագիտություն» գիտական և մշակութային-լուսավորչական ծրագիրն ուղղված է հայ-ռուսական հումանիտար, գիտական և միջպետական կապերի ամրապնդմանը։Նախագիծն իրականացվում է գիտական և գրական աշխատությունների, ինչպես նաև պատմական ու ժամանակակից փաստաթղթերի հրատարակման և շնորհանդեսների միջոցով։ Մի քանի թեմատիկ ուղղություններից բաղկացած ծրագիրը 2022 թվականին հիմնադրել է պատմաբան և միջազգայնագետ, «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։Ծրագրի հիմնական ուղղությունների թվում են ռուս-հայկական միջպետական պայմանագրերի և համաձայնագրերի երկլեզու ժողովածուի թողարկումը (հրատարակվել է 3 հատոր), «ԴԻԱԼՈԳ» գրաշարի հրատարակումը (լույս է տեսել 18 գիրք), հայ խորհրդային կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի երկերի առաջին բազմահատոր և բազմաժանր ժողովածուի պատրաստումը (իրականացվում է Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի հետ համատեղ, լույս է տեսել 2 հատոր)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Мероприятие ко Дню духовной культуры России
Sputnik Արմենիա
Мероприятие ко Дню духовной культуры России
2026-09-30T18:21+0400
true
PT0M27S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107502855_170:0:1134:723_1920x0_80_0_0_44b6ec61839bee0ff179fd906e1d4710.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, գիրք, հայաստան, видео
ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, գիրք, հայաստան, видео
Երևանում կայացել է ռուսալեզու հեղինակների արձակ և բանաստեղծական ժողովածուների շնորհանդեսը
«Գրքային դիվանագիտություն» գիտական և մշակութային–լուսավորչական ծրագիրն ուղղված է հումանիտար, գիտական և միջպետական կապերի ամրապնդմանը։
Երևանում կայացել է ռուսալեզու հեղինակների արձակ և բանաստեղծական ժողովածուների շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։
Մասնավորապես, խոսքը «Հայկական մոտիվներ» («Армянские мотивы») երկհատորյակի, ինչպես նաև Էդվարդ Միլիտոնյանի «Աստղային կաթ» («Звёздное молоко») և Նինա Գաբրիելյանի «Այս քաղցր բեռը՝ հոգին» («Это сладкое бремя - душа») բանաստեղծությունների ժողովածուների մասին է։ Դրանք լույս են տեսել «Դիալոգ» գրաշարով՝ «Գրքային դիվանագիտություն» նախագծի շրջանակում։
«Այսօր հայ գրականությունը հաճախակի հյուր չէ ռուսաստանյան գրադարաններում։ Կենդանի, մշտական շփումը, որը կար 50-ականներին, էլ չեմ խոսում 30-ական թվականների մասին, ռուս-հայկական գրական կյանքում այժմ չկա, և այս գրքերը մեծ երջանկություն են։ Եվ կա պահանջարկ, որպեսզի [Ռուսաստանի] հայ համայնքը կարողանա կարդալ դրանք»,-նշել է Շվիդկոյը։
«Գրքային դիվանագիտություն» գիտական և մշակութային-լուսավորչական ծրագիրն ուղղված է հայ-ռուսական հումանիտար, գիտական և միջպետական կապերի ամրապնդմանը։
Նախագիծն իրականացվում է գիտական և գրական աշխատությունների, ինչպես նաև պատմական ու ժամանակակից փաստաթղթերի հրատարակման և շնորհանդեսների միջոցով։ Մի քանի թեմատիկ ուղղություններից բաղկացած ծրագիրը 2022 թվականին հիմնադրել է պատմաբան և միջազգայնագետ, «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։
Ծրագրի հիմնական ուղղությունների թվում են ռուս-հայկական միջպետական պայմանագրերի և համաձայնագրերի երկլեզու ժողովածուի թողարկումը (հրատարակվել է 3 հատոր), «ԴԻԱԼՈԳ» գրաշարի հրատարակումը (լույս է տեսել 18 գիրք), հայ խորհրդային կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի երկերի առաջին բազմահատոր և բազմաժանր ժողովածուի պատրաստումը (իրականացվում է Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի հետ համատեղ, լույս է տեսել 2 հատոր)։