00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:43
6 ր
Ուղիղ եթեր
09:49
10 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
14 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»․ Թևանյանի ուղերձը ՔԿՀ-ից

© Sputnik / Aram NersesyanԱնդրանիկ Թևանյան. արխիվային լուսանկար
Անդրանիկ Թևանյան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2026
Բաժանորդագրվել
Թևանյանի խոսքով՝ ի թիվս այլ հարցերի՝ դատարանը պետք է որոշի` ՀՀ-ում ընդդիմադիր քաղաքական գործունեությունը պետական դավաճանությո՞ւն է, թե՞ ոչ։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ Աշխարհաքաղաքական աննախադեպ դատավարություն․ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից հղված ուղերձում այսպես է բնորոշել իր և Արեգնազ Մանուկյանի գործով դատավարությունը։
«Նորանկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ Ռուսաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակների հետ շփումները գնահատվեն որպես լրտեսություն՝ հօգուտ թշնամի պետության։ Ինձ հենց այդ թեմայով են մեղադրում․․․Ուկրաինայում ՌԴ-ի հետ շփումները գնահատվում են որպես լրտեսություն և պետական դավաճանություն, հիմա նույնն անում է Նիկոլ Փ․-ն»,- նշում է Թևանյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի չափանիշներով պետական դավաճանություն և լրտեսություն է հակաիշխանական հայացքներ ունենալը, Ռուսաստանին որպես ռազմավարական դաշնակից պետություն դիտարկելը, հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը կողմ լինելը, Գյումրու 102-րդ ռազմաբազայի հեռացմանը դեմ լինելը և այլն։
Թևանյանը մի հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում․ մինչ իրենց արգելված է գործի մանրամասների մասին հրապարակային խոսել, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում պարբերաբար շրջանառվում են տարբեր մանրամասներ, Թևանյանի բնորոշմամբ՝ «լկտի ստեր»։ Ըստ նրա՝ շրջանառվում են նաև այն մեղադրանքները, որոնցից ՀՀ քննչական կոմիտեն հրաժարվել է։
Նրա գնահատմամբ՝ դատավարությունը փակ է անցկացվում, որովհետև մի կողմից չեն ցանկանում՝ մարդիկ տեսնեն, թե ինչպես են հորինված ստերը փլվում դատարանում, մյուս կողմից էլ Փաշինյանը հույս ունի ԵԱՏՄ-ից օգուտներ քաղել և չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս գործին։
Թևանյանի խոսքով՝ ի թիվս այլ հարցերի՝ դատարանը պետք է որոշի` ՀՀ-ում ընդդիմադիր քաղաքական գործունեությունը պետական դավաճանությո՞ւն է, թե՞ ոչ։
Հիշեցնենք` Թևանյանը ձերբակալվեց մայիսի 23–ին լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն: Քննության վարկածով՝ նա ապօրինի կերպով մանրամասն տեղեկություններ է ստացել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական փակ քննարկումից, նյութերը թարգմանել է ռուսերեն և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ինչպես պնդում է ՀՀ քննչական կոմիտեն, այդ նպատակով նա ստացել է 622 հազար դոլար։
Մայիսի 23-ին նա կալանավորվեց և կալանքի տակ է մինչ օրս։
Լրահոս
0