00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
5 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նարեկ Կարապետյանի բացակայելու արգելքը վերացվել է

© SputnikՆարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2026
Բաժանորդագրվել
Գործով հանրային մեղադրողները չեն առարկել Կարապետյանի պաշտպանների միջնորդության դեմ։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 16–ին վերացրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը, ինչն էլ թույլ է տվել, որ նա ԱԺ պատվիրակության կազմում սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը մասնակցի Ստրասբուրգում անցկացվող ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին։
«Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը` բավարարելով փաստաբանների միջնորդությունը։
Պաշտպանները նշել են, որ Կարապետյանի վերադարձն ապահովող լրացուցիչ երաշխիք է նրա նկատմամբ կիրառված 1 մլրդ դրամ գրավը։
Դատարանին ներկայացվել է նաև ԱԺ նախագահի` սեպտեմբերի 15-ի կարգադրությունը, որով Նարեկ Կարապետյանը ԱԺ պատվիրակության մյուս անդամների հետ գործուղվել է Ստրասբուրգ։
Գործով հանրային մեղադրողները չեն առարկել Կարապետյանի պաշտպանների միջնորդության դեմ։
Հիշեցնենք` հուլիսի 23-ին հայտնի դարձավ, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նա մեղադրվում է հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու ու փողերի լվացման հոդվածներով։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև «Մեր Ձևով» ազգային արժեքների պահպանության ՀԿ–ի ղեկավար Ալիկ Ալեքսանյանը, որը կալանավորված է հունիսի 3-ից։
Լրահոս
0