00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:43
6 ր
Ուղիղ եթեր
09:49
10 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Չենք գնացել, որ չլեգիտիմացնենք այդ պրոցեսը. Ղազինյանը` ՀԷՑ հարցով հանրային լսման մասին

© Sputnik / Aram NersesyanԴավիթ Ղազինյան
Դավիթ Ղազինյան - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2026
Բաժանորդագրվել
ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը վստահ է` գործող իշխանությունը տեղական մի գնահատողի կգտնի, որպեսզի նրան ճնշի` ընկերության բաժնետոմսերի վերաբերյալ իրենց ուզած գինը նկարելու համար։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային լսումներին մասնակցելու հրավեր ստացել է, սակայն ընկերության ներկայացուցիչները որոշել են հրաժարվել մասնակցությունից։ Այդ մասին այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար և գլխավոր տնօրենի տեղակալ-իրացման տնօրեն Դավիթ Ղազինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի 2–րդ հանրային լսումը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Sputnik Արմենիային այսօր` սեպտեմբերի 29–ին, հայտնեցին, որ մինչ օրս երկու հանրային լսում է եղել, երկուսի ժամանակ էլ նախարարությունը պատշաճ ծանուցում է ուղարկել ՀԷՑ սեփականատրերին, սակայն նրանք չեն մասնակցել հանրային լսմանը։ ՏԿԵՆ–ից հայտնեցին նաև, որ սեպտեմբերի 28–ին տեղի ունեցած լսումը վերջինն էր, հանրային այլ լսում այլևս նախատեսված չէ։
«Չենք գնացել, որովհետև մեզ հրավիրելով` իրենք պրոցեսը լեգիտիմացնելու խնդիր ունեն։ Առաջին լսումների ժամանակ ընդհանրապես չէին հրավիրել, իսկ այս անգամ հրավիրել են, որպեսզի մեր մասնակցությամբ լեգիտիմացնենք այդ անօրինական պրոցեսը։ Այդ պատճառով հրաժարվել ենք»,– ընդգծեց Ղազինյանը։
Նրա խոսքով` այս ընթացքում իշխանությունն այլևս չի փորձել կապի դուրս գալ ՀԷՑ սեփականատերերի հետ և արդեն չէր էլ կարող։
«Դա հնարավոր էր համաձայնության փուլում, հիմա արդեն հանրային գերակա շահի փուլն է, որի դեպքում համաձայնության գալու խնդիր, ըստ օրենքի, չկա։ Կառավարության որոշմամբ հանրային գերակա շահ են ճանաչում, դիմում են գնահատման, որպեսզի գնահատեն, թե ինչքան արժե այդ ակտիվը, որից հետո արդեն, ըստ այդ գնահատման, սեփականատիրոջ համաձայնությամբ կամ առանց դրա իրենք վճարում են գումարը»,– նշեց ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը։
Ըստ նրա` այստեղ խնդիրն այլ տեղ է` ո՞ւմ կդիմի իշխանությունը գնահատում իրականացնելու համար։ Ղազինյանը վստահ է` կառավարությունը կդիմի տեղական մի ինչ–որ գնահատողի, ռեպրեսիվ բոլոր մեթոդներով կճնշեն նրան, որ իրենց ուզած թիվը կարողանան նկարել։
Նա հիշեցրեց, որ ՀԷՑ–ի հարցով իրավական հարթության մեջ իրենց պայքարը շարունակվում է, մասնավորապես հարցը քննվում է Արբիտրաժային դատարանում, ՀՀ ներպետական, ինչպես նաև միջազգային դատարանների վարույթում կա գործը, բացի այդ, այս թեման քննարկվում է բիզնես շրջանակներում։
«Ինչի՞ համար մենք Հայաստանի Հանրապետությունում այսօր չունենք օտարերկրյա ներդրումներ, քանի որ տեսնում են՝ ինչ է կատարվում այստեղ մասնավոր ունեցվածքի հետ, ոնց են այն ոտքի վրա խլում սեփականատերերից»,– ասաց Ղազինյանը։
Նշենք, որ ՀԷՑ սեփականատեր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ ՀԷՑ–ը չի վաճառվում։ ՀԷՑ ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն էլ երեկվա լսումից հետո հայտարարել էր, որ ՀԷՑ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը մինչ օրս գրավադրված է միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտավորությունների դիմաց։ Նրա խոսքով՝ ժամանակավոր կառավարման ստանձնման պահին ընկերությունն ունեցել է ավելի քան 400 մլն դոլարի ֆինանսական պարտավորություններ, այդ թվում ավելի քան 120 մլն դոլար` միջազգային խոշոր բանկերում։
ՀՀ կառավարության ներկայացրած ընթացակարգով՝ հանրային լսումներից հետո հանրային գերակա շահ ճանաչելու մասին նախագիծը պետք է անցնի պետական և իրավական փորձաքննություն, ապա ներկայացվի վարչապետի աշխատակազմ։ Դրանից հետո հանրության գերակա շահի ապահովման նպատակով նախատեսվում է սկսել բաժնետոմսերի օտարման գործընթաց, որի շրջանակում պետք է իրականացվի դրանց շուկայական արժեքի գնահատում և օրենքով սահմանված կարգով փոխհատուցում տրամադրվի սեփականատերերին։
ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով ՀՀ կառավարությունը մտադիր է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ սեփականության օտարմանգործընթացն ավարտել 2027 թ. հոկտեմբերի 1–ին, իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft միասնական կայքում հրապարկվել է 2026 թ. սեպտեմբերի 9–ին։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
2026 թվականի մայիսի 8–ին հայտնի դարձավ, որՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ գործարար և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ընտանիքին (Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար)։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել, ու բանակցությունները չեն կայացել։
Հունիսին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ–ի 100% բաժնետոմսերը ճանաչել հանրության գերական շահ։
ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հունիսի 29-ին հայտարարեց, թե կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։
Լրահոս
0