https://arm.sputniknews.ru/20260928/likhachvovy-putinin-patmel-e-hajastanum-rvosatvomi-nakhagtseri-masin-107422646.html
Լիխաչովը Պուտինին պատմել է Հայաստանում «Ռոսատոմի» նախագծերի մասին
Լիխաչովը Պուտինին պատմել է Հայաստանում «Ռոսատոմի» նախագծերի մասին
Sputnik Արմենիա
«Ռոսատոմը» շարունակում է նաև Հայկական ԱԷԿ-ում իրականացվող աշխատանքները՝ դրա շահագործման ժամկետի երկարաձգման շրջանակում։ 28.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-28T23:59+0400
2026-09-28T23:59+0400
2026-09-28T23:59+0400
ալեքսեյ լիխաչով
նաիրիտ
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
«ռոսատոմ»
վլադիմիր պուտին
https://cdn.am.imgsputniknews.ru/img/762/85/7628577_0:0:2801:1575_1920x0_80_0_0_4eef5b45821da0d33aadf99cea5f5c12.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. «Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտի» նախագծի շուրջ։ Այս մասին հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։Խոսքը սինթետիկ կաուչուկի արտադրության գործարանի գործունեության հետևանքների վերացման մասին է։Նա նաև հայտնել է, որ «Ռոսատոմը» շարունակում է աշխատանքները Հայկական ԱԷԿ-ում՝ դրա շահագործման ժամկետի երկարաձգման շրջանակում։Ինչպես Հայաստանը կարող է վերակենդանացնել քիմիական արդյունաբերությունը. փորձագետի կարծիքը«Չի կարելի դուրս թողնել Հայաստանը, որովհետև մենք երկարաձգում ենք կայանի աշխատանքը։ Այդ ժամանակ ղեկավարությունը որոշում կկայացնի, թե որ ճանապարհով գնա, բայց մենք այնտեղ ներկա ենք»,-նշել է Լիխաչովը։Ավելի վաղ հաղորդվում էր, որ Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարությանը 1,5 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի «Նաիրիտ» գործարանի վերացման համար։1936 թվականին հիմնադրված «Նաիրիտ» գործարանը հետպատերազմյան տարիներին դարձել էր քլորոպրենային կաուչուկի արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը։ 1989 թվականին այն կանգնեցվել էր, 1993-ին՝ մասնակիորեն վերագործարկվել, իսկ 2010 թվականին՝ վերջնականապես փակվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/762/85/7628577_12:0:2743:2048_1920x0_80_0_0_7ab43fa7559e334011580c1fef582523.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսեյ լիխաչով, նաիրիտ, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, «ռոսատոմ», վլադիմիր պուտին
ալեքսեյ լիխաչով, նաիրիտ, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, «ռոսատոմ», վլադիմիր պուտին
Լիխաչովը Պուտինին պատմել է Հայաստանում «Ռոսատոմի» նախագծերի մասին
«Ռոսատոմը» շարունակում է նաև Հայկական ԱԷԿ-ում իրականացվող աշխատանքները՝ դրա շահագործման ժամկետի երկարաձգման շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. «Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտի» նախագծի շուրջ։ Այս մասին հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Խոսքը սինթետիկ կաուչուկի արտադրության գործարանի գործունեության հետևանքների վերացման մասին է։
«Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծով, հույս ունեմ՝ կկարողանանք նաև օգնություն ցուցաբերել»,-ասել է Լիխաչովը։
Նա նաև հայտնել է, որ «Ռոսատոմը» շարունակում է աշխատանքները Հայկական ԱԷԿ-ում՝ դրա շահագործման ժամկետի երկարաձգման շրջանակում։
«Չի կարելի դուրս թողնել Հայաստանը, որովհետև մենք երկարաձգում ենք կայանի աշխատանքը։ Այդ ժամանակ ղեկավարությունը որոշում կկայացնի, թե որ ճանապարհով գնա, բայց մենք այնտեղ ներկա ենք»,-նշել է Լիխաչովը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարությանը
1,5 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի «Նաիրիտ» գործարանի վերացման համար։
1936 թվականին հիմնադրված «Նաիրիտ» գործարանը հետպատերազմյան տարիներին դարձել էր քլորոպրենային կաուչուկի արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը։ 1989 թվականին այն կանգնեցվել էր, 1993-ին՝ մասնակիորեն վերագործարկվել, իսկ 2010 թվականին՝ վերջնականապես փակվել։