00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Հայաստանը կարող է վերակենդանացնել քիմիական արդյունաբերությունը. փորձագետի կարծիքը

CC BY-SA 3.0 / Armineaghayan / Նաիրիտ գործարան«Նաիրիտ» գործարանը
«Նաիրիտ» գործարանը - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2024
«Նաիրիտ» գործարանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քիմիական համալիրները կարող են գոյատևել, նույնիսկ աշխատելով միայն ներքին` հայաստանյան շուկայի համար։ Դրանց համար ամենաիրական հումքը բնական գազն է։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանը կարող է վերակենդանացնել քիմիական արդյունաբերությունը` որպես հումք օգտագործելով առաջին հերթին բնական գազը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քիմիական արդյունաբերության փորձագետ, Երևանի «Պլաստպոլիմեր» գիտահետազոտական ինստիտուտի նախկին տնօրեն, քիմիական գիտությունների թեկնածու Պատվական Ոսկանյանը։
Նրա գնահատմամբ` երկրի երկու խոշորագույն քիմիական համալիրները` «Նաիրիտը» և «Վանաձոր-Քիմպրոմը», վերականգնման ենթակա չեն, դրանք կարելի է միայն ապամոնտաժել: Բայց ազատված այդ հարթակները կարող են օգտագործել նոր արդյունաբերությունների համար, և կրկին խոշոր քիմիայի։ Դա հնարավոր է, քանի որ դրանց ենթակառուցվածքները, էլեկտրականության, ջրի, գազի գծերը անցկացված են (ընդ որում` արդյունաբերական մասշտաբներով)։ Ոսկանյանի խոսքով` բնական գազի գործոնը հատկապես կարևոր է, քանի որ այն միակ քիմիական հումքն է, որը Հայաստանը կարող է համեմատաբար փոքր լոգիստիկ ծախսերով ստանալ Ռուսաստանից կամ Իրանից։
Գազի վերամշակման արդյունքում ստացվող քիմիական ապրանքները կարելի է ոչ միայն արտահանել: Մասնագետը կարծում է, որ Հայաստանի կարիքները բավականին աճել են, ՀՀ–ն զգալի քանակությամբ քիմիական արտադրանք է ներմուծում, որի մի մասը կարելի է փոխարինել հայրենական արտադրանքով։
Ըստ համաշխարհային չափանիշների` արտադրությունները պետք է ստեղծվեն միջին հզորությամբ, և դրանք պետք է ձևավորվեն մի քանի արտադրական շղթաների կլաստերի տեսքով։ Ոսկանյանը նշում է, որ կարելի է առանձնացնել երկու առանցքային շղթա։
Առաջինը բնական գազ է` ամոնիակը, որից կարելի է ազոտային պարարտանյութեր ստանալ (միզանյութ (կարբամիդ) և ամոնիումի նիտրատ (սելիտրա)), ինչպես նաև թույլ ազոտային թթու։
Երկրորդը բնական գազ է` մեթանոլը, որից կարելի է ստանալ քացախաթթու և ֆորմալդեհիդ (այս երկու նյութերն էլ հումք են պոլիմերների և պլաստմասսաների լայն տեսականու համար)։
«Փոքր տոննաժային քիմիան երկրում չի կարող մրցունակ լինել առանց համեմատաբար էժան հումքի։
«Ռոսատոմը» կարող է Երևանում սկսել նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի ռեկուլտիվացումը
Իսկ այն կարելի է սինթեզել` ունենալով խոշոր կամ միջին տոննաժի արտադրական շղթաներ, ինչպիսիք են նշված երկուսը։ Հենց դրանք են առավել նպատակահարմարը Հայաստանի համար, քանի որ կարող են ապրանքներով ապահովել և՛ գյուղատնտեսությունը, և՛ արդյունաբերության տարբեր ճյուղերը` ներառյալ հանքարդյունաբերությունը»,-ասում է մեր զրուցակիցը։
Մասնավորապես, եթե բնական գազից ամոնիակ արտադրվի, ապա տարեկան 150-200 հազար տոննա ամոնիումի նիտրատի արտադրությունը թույլ կտա ծածկել Հայաստանի ներքին կարիքները, առաջին հերթին ագրոարդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտում (հայաստանյան չափանիշներով դրանք խոշոր ծավալներ են, համաշխարհային չափանիշներով` միջին)։
Շատ մոտավոր հաշվարկով, որը մեծ ճշտության չի հավակնում, նշված հզորության բնական գազ – ամոնիակ գծի համար ծախսերը կարող են կազմել մոտ 200 մլն դոլար։ Միաժամանակ կարելի է դիտարկել նաև ինքնավար արտադրությունների կազմակերպման հարցը, օրինակ` նատրիումի քլորիդից կաուստիկ սոդայի արտադրության (որի խոշոր հանքավայր կա Հայաստանում)։
Հայեցակարգից կոնկրետ բիզնես նախագծերի անցնելու համար անհրաժեշտ է գնահատել «Նաիրիտի» և «Վանաձոր-Քիմպրոմի» վիճակը, ինչպես նաև գույքագրել այնտեղ մնացած սարքավորումները:
Ոսկանյանը նշում է, որ դրա համար Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում ստեղծված փորձագիտական խումբը պետք է ակտիվացնի ամբողջ անհրաժեշտ տեխնիկական տեղեկատվության հավաքագրման աշխատանքները, իսկ հետո վերլուծի այն և պատրաստի առաջարկներ, որպեսզի նոր շունչ հաղորդի այդ օբյեկտներին (երկուսն էլ այս պահին սնանկության գործընթացի մեջ են):
Նշենք, որ «Նաիրիտն» ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը 2010 թվականին, «Վանաձոր-Քիմպրոմը»` մոտավորապես նույն ժամանակ։
Սանոսյանը Չինաստանում այցելել է «Շանսի-Նաիրիտ» հայ–չինական համատեղ ձեռնարկություն
Լրահոս
0