https://arm.sputniknews.ru/20260925/rd-um-karvogh-en-pvokhel-aph-ic-arandzin-kategvoriaji-varvordneri-erkrum-gtnvelu-pajmannery--107328365.html
ՌԴ-ում կարող են փոխել ԱՊՀ-ից առանձին կատեգորիայի վարորդների՝ երկրում գտնվելու պայմանները
ՌԴ-ում կարող են փոխել ԱՊՀ-ից առանձին կատեգորիայի վարորդների՝ երկրում գտնվելու պայմանները
Sputnik Արմենիա
Եթե որոշման նախագիծն ընդունվի, ապա ԵՄ-ին անդամակցելու որոշում կայացրած երկրների բեռնատարների վարորդները կկարողանան Ռուսաստանում գտնվել հին կանոններով՝ տարեկան... 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T23:18+0400
2026-09-25T23:18+0400
2026-09-25T23:32+0400
ռուսաստան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
վարորդ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/08/0c/28651813_0:160:3073:1888_1920x0_80_0_0_7c4fb9040aa7dc45314a96015e68571d.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանում կարող են փոխվել երկրում գտնվելու պայմանները ԱՊՀ երկրներից, այդ թվույմ՝ Հայաստանից վարորդների առանձին կատեգորիաների համար, եթե հանրապետությունները որոշեն անդամակցել ԵՄ-ին։ՌԴ ՆԳՆ-ն առաջարկել է դադարեցնել ԱՊՀ երկրներից և Վրաստանից պրոֆեսիոնալ վարորդների համար ՌԴ-ում ժամանակավոր գտնվելու ժամկետը մինչև 180 օր ավելացնելու արտոնությունը, եթե այդ երկրները որոշեն անդամակցել Եվրոպական միությանը։ ՌԴ կառավարության համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի պորտալում։Այս տարվա ապրիլին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող և Ռուսաստան մուտք գործելու համար վիզայի կարիք չունեցող ԱՊՀ երկրների ու Վրաստանի քաղաքացի հանդիսացող պրոֆեսիոնալ վարորդների ժամանակավոր գտնվելու ժամկետը 90 օրից ավելացրել էր մինչև 180 օր։Եթե որոշման նախագիծն ընդունվի, ապա նշված երկրների բեռնատարների վարորդները կկարողանան Ռուսաստանում գտնվել հին կանոններով՝ տարեկան 90 օր։Ինչպես բխում է հիմնավորումից, ՌԴ ՆԳՆ առաջարկը պատրաստվել է Ռուսաստանի շահերի և անվտանգության պաշտպանության նպատակով, քանի որ ԱՊՀ երկրների և Վրաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու հայտը չի համապատասխանում Անկախ Պետությունների Համագործակցության և Եվրասիական տնտեսական միության նպատակներին, ինչպես նաև սպառնալիք է ստեղծում ՌԴ ազգային անվտանգության համար։Սեպտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում Մոսկվա կմեկնի, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։Երկու երկրների հարաբերությունները վերջին շրջանում զգալիորեն բարդացել են ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունման, ՀԿԵ-ի կոնցեսիան հետ կանչելու անհրաժեշտության մասին հայտարարությունների և Երևանի այլ քայլերի ֆոնին:Հատկանշական է նաև, որ կառավարության 2026-31 թվակաների գործունեության ծրագրում Ռուսաստանն առաջին անգամ չի նշվում որպես ռազմավարական դաշնակից կամ գործընկեր: Իսկ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացած հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են հանրապետությունում հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտությունը, որը կփակի ԵԱՏՄ–ի կազմում մնալու, թե ԵՄ անդամ դառնալու թեման։ Պաշտոնական Երևանը, սակայն, չի շտապում հանրաքվե անցկացնել՝ նշելով, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/08/0c/28651813_170:0:2901:2048_1920x0_80_0_0_6a80d64758f80873d45217f595382993.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), վարորդ
ռուսաստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), վարորդ
ՌԴ-ում կարող են փոխել ԱՊՀ-ից առանձին կատեգորիայի վարորդների՝ երկրում գտնվելու պայմանները
23:18 25.09.2026 (Թարմացված է: 23:32 25.09.2026) Եթե որոշման նախագիծն ընդունվի, ապա ԵՄ-ին անդամակցելու որոշում կայացրած երկրների բեռնատարների վարորդները կկարողանան Ռուսաստանում գտնվել հին կանոններով՝ տարեկան 90 օր։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանում կարող են փոխվել երկրում գտնվելու պայմանները ԱՊՀ երկրներից, այդ թվույմ՝ Հայաստանից վարորդների առանձին կատեգորիաների համար, եթե հանրապետությունները որոշեն անդամակցել ԵՄ-ին։
ՌԴ ՆԳՆ-ն առաջարկել է դադարեցնել ԱՊՀ երկրներից և Վրաստանից պրոֆեսիոնալ վարորդների համար ՌԴ-ում ժամանակավոր գտնվելու ժամկետը մինչև 180 օր ավելացնելու արտոնությունը, եթե այդ երկրները որոշեն անդամակցել Եվրոպական միությանը։ ՌԴ կառավարության համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի պորտալում։
Այս տարվա ապրիլին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող և Ռուսաստան մուտք գործելու համար վիզայի կարիք չունեցող ԱՊՀ երկրների ու Վրաստանի քաղաքացի հանդիսացող պրոֆեսիոնալ վարորդների ժամանակավոր գտնվելու ժամկետը 90 օրից ավելացրել էր մինչև 180 օր։
«ԱՊՀ մասնակից պետությունների, ինչպես նաև Վրաստանի կողմից սահմանված կարգով Եվրամիությանը միանալու մասին որոշումների ընդունման դեպքում որոշման նախագծով առաջարկվում է նշված պետությունների քաղաքացիների նկատմամբ դադարեցնել ՌԴ կառավարության 2026 թվականի ապրիլի 27-ի «Օտարերկրյա քաղաքացիների առանձին կատեգորիայի՝ ՌԴ տարածքում ժամանակավոր գտնվելու ժամկետի ավելացման մասին» № 467 որոշման 1-ին կետի դրույթների գործողությունը»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Եթե որոշման նախագիծն ընդունվի, ապա նշված երկրների բեռնատարների վարորդները կկարողանան Ռուսաստանում գտնվել հին կանոններով՝ տարեկան 90 օր։
Ինչպես բխում է հիմնավորումից, ՌԴ ՆԳՆ առաջարկը պատրաստվել է Ռուսաստանի շահերի և անվտանգության պաշտպանության նպատակով, քանի որ ԱՊՀ երկրների և Վրաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու հայտը չի համապատասխանում Անկախ Պետությունների Համագործակցության և Եվրասիական տնտեսական միության նպատակներին, ինչպես նաև սպառնալիք է ստեղծում ՌԴ ազգային անվտանգության համար։
Սեպտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում Մոսկվա կմեկնի, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։ Երկու երկրների հարաբերությունները վերջին շրջանում զգալիորեն բարդացել են ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունման, ՀԿԵ-ի կոնցեսիան հետ կանչելու անհրաժեշտության մասին հայտարարությունների և Երևանի այլ քայլերի ֆոնին:
Հատկանշական է նաև, որ կառավարության 2026-31 թվակաների գործունեության ծրագրում Ռուսաստանն առաջին անգամ չի նշվում որպես ռազմավարական դաշնակից կամ գործընկեր: Իսկ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացած հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են հանրապետությունում հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտությունը, որը կփակի ԵԱՏՄ–ի կազմում մնալու, թե ԵՄ անդամ դառնալու թեման։ Պաշտոնական Երևանը, սակայն, չի շտապում հանրաքվե անցկացնել՝ նշելով, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա: