https://arm.sputniknews.ru/20260901/pashinjann-arajikajum-kmekni-mvoskva-106361241.html
Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա
Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա
Sputnik Արմենիա
Փաշինյանը կրկին նշել է, որ նոր միջավայրում և նոր պայմաններում հայ-ռուսական հարաբերությունները վերաձևակերպելու անհրաժեշտություն կա։ 01.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-01T22:10+0400
2026-09-01T22:10+0400
2026-09-01T22:23+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
մոսկվա
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106361219_0:29:3072:1757_1920x0_80_0_0_0ab142d570b28b5ca5c94d85d41dfaa6.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կմեկնի, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։ Նա այդ մասին հայտնել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ուղիղ եթերում։Միաժամանակ Փաշինյանը կրկին նշել է, որ նոր միջավայրում և նոր պայմաններում հայ-ռուսական հարաբերությունները վերաձևակերպելու անհրաժեշտություն կա։«Այդ վերաձևակերպման արդյունքում, համոզված եմ, հարաբերությունները կլինեն ավելի լավ, ավելի կառուցողական, ավելի փոխշահավետ և ավելի ջերմ»,– հայտարարել է վարչապետը։Նշենք, որ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան հանդիպումը տևել է մեկ ժամ։ Քննարկման առանցքում եղել են հայ–ռուսական հարաբերություններն ու ՀՀ–ի կողմից ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու հարցը։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106361219_165:0:2896:2048_1920x0_80_0_0_f9a648371fff299135e71cb9aaa0c421.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, մոսկվա, վլադիմիր պուտին
հայաստան, նիկոլ փաշինյան, մոսկվա, վլադիմիր պուտին
Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա
22:10 01.09.2026 (Թարմացված է: 22:23 01.09.2026) Փաշինյանը կրկին նշել է, որ նոր միջավայրում և նոր պայմաններում հայ-ռուսական հարաբերությունները վերաձևակերպելու անհրաժեշտություն կա։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կմեկնի, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։ Նա այդ մասին հայտնել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ուղիղ եթերում։
«Շատ լավ հանդիպում ունեցա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում»,– ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները չափազանց կարևոր են երկու երկրների համար, և երկու կողմերն էլ խնամքով են վերաբերվում դրանց։
Միաժամանակ Փաշինյանը կրկին նշել է, որ նոր միջավայրում և նոր պայմաններում հայ-ռուսական հարաբերությունները վերաձևակերպելու անհրաժեշտություն կա։
«Այդ վերաձևակերպման արդյունքում, համոզված եմ, հարաբերությունները կլինեն ավելի լավ, ավելի կառուցողական, ավելի փոխշահավետ և ավելի ջերմ»,– հայտարարել է վարչապետը։
Նշենք, որ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան հանդիպումը տևել է մեկ ժամ։
Քննարկման առանցքում եղել են հայ–ռուսական հարաբերություններն ու ՀՀ–ի կողմից ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու հարցը։