00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
7 ր
Ուղիղ եթեր
09:43
18 ր
Ուղիղ եթեր
10:01
11 ր
Ուղիղ եթեր
10:13
47 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՄԱԿ-ի ամբիոնից հատուկ նվեր մատուցեց Ադրբեջանին․ Արտակ Զաքարյանը՝ Փաշինյանի ելույթի մասին

© Sputnik / Aram NersesyanԱրտակ Զաքարյան
Արտակ Զաքարյան - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2026
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարի գնահատմամբ՝ Փաշինյանը ՄԱԿ-ում, ըստ էության, հավաստիացնում էր, որ Հայաստանը հեռանալու է իր բնական ու իրական դաշնակից Ռուսաստանից։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Հատկապես միջազգային իրադարձությունների կենտրոնում գտնվող երկրների ղեկավարների ելույթները սեփական պետության կենսական շահերի մասին էին, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք էր հասել Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների մասին պատմելու համար։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում հնչեցրած ելույթին։
«Գնացել էր կրկնելու և անուղղակիորեն հաստատելու, որ Հայաստանն այսօր Ադրբեջանից ու Թուրքիայից կախված պետություն է: Ինչ որ նրանք կամենան, դա էլ կլինի Հայաստանի փաստացի արտաքին քաղաքականությունը: Գնացել էր հավաստիացնելու, որ Հայաստանը «հեռանալու» է իր բնական ու իրական դաշնակից Ռուսաստանից, և ինտեգրվելու է Արևմուտք-Կովկաս-Կենտրոնական Ասիա առանցքին: Այսինքն՝ հակառուսականության նոր գործիք հանդիսացող թուրքական աշխարհին»,- գրել է Զաքարյանը։
ՀՀ պաշտպանական գերատեսչության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գնահատմամբ՝ հատկապես զավեշտալի էր, երբ Փաշինյանը խոսում էր, օրինակ, Խորվաթիայի, Լյուքսեմբուրգի, Բուլղարիայի և մյուս երկրների հետ ռազմավարական հարաբերությունների մասին։ Կարծում է՝ նույնիսկ այդ երկրներն էին զարմացած, որ հայ ժողովրդի կյանքում ունեն ռազմավարական կարևորություն:
Զաքարյանը հատկապես ընդգծել է Փաշինյանի ելույթից մի դրվագ։
«Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնից մեկ այլ հատուկ նվեր մատուցեց Ադրբեջանին՝ արտասանելով հետևյալ միտքը. «...չնայած հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն»: Հետաքրքիր է, այդ որտե՞ղ է Նիկոլը դարերից եկող ադրբեջանցի տեսել: Այդ ո՞ր պատմական աղբյուրից է երևում, որ Հարավային Կովկասում հայերի կողքին երբևէ, որևէ ադրբեջանցի է ապրել: Ինչու՞ է նոր հնարավորություն տալիս, որպեսզի կեղծ և հորինովի պատմության հիման վրա, Բաքուն շարունակի առաջ մղել Հայաստանի տարածքների յուրացման իր ագրեսիվ քաղաքականությունը: Այս ամենի մեջ որտե՞ղ է հայկական շահը: Այս ամենից հետո ինչպե՞ս կարելի է խոսել խաղաղության մասին»,– ընդգծել է նա:
Ըստ Զաքարյանի` ամփոփելով Փաշինյանի ելույթը կարելի է եզրակացնել՝ այն մեծ հաշվով կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հետ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսել էր Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին, անդրադարձել չլուծված հարցերին, այդ թվում՝ անհետ կորած հազարավոր անձանց ճակատագրի պարզաբանմանը, Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերին, խոսել կոնֆլիկտային խոսույթի օգտագործման մասին և նշել, թե անկախ Հայաստանի Ադրբեջանի հարաբերություններում նախկինում երբեք այսպիսի ժամանակաշրջան չենք ունեցել` չնայած հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն։ Հավելենք, որ առհասարակ «ադրբեջանցիներ» անվանումը կիրառվում է միայն 1936թ․-ից հետո։
ՌԴ–ի հետ հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են. Փաշինյան
Լրահոս
0