https://arm.sputniknews.ru/20260925/lutsman-kariq-uni-anhet-kvoratsneri-tshakatagri-parzabanumy-pashinjany-adrbejani-masin--107277547.html
Լուծման կարիք ունի անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը. Փաշինյանը` Ադրբեջանի մասին
Լուծման կարիք ունի անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը. Փաշինյանը` Ադրբեջանի մասին
Sputnik Արմենիա
Փաշինյանն ընդգծել է, որ անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի հարաբերություններում նախկինում երբեք այսպիսի ժամանակաշրջան չի եղել 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T07:58+0400
2026-09-25T07:58+0400
2026-09-25T09:19+0400
հայաստան
ադրբեջան
նիկոլ փաշինյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107277062_0:0:1280:721_1920x0_80_0_0_c24b96a5d8cb55ba0c3c3c07386fefe5.jpg
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լուծման կարիք ունի մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում։Փաշինյանը նշել է, որ այդ հարցի շուրջ համագործակցելու պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ։ Փաշինյանն ընդգծել է, որ անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի հարաբերություններում նախկինում երբեք այսպիսի ժամանակաշրջան չի եղել, թեև հայերն ու ադրբեջանցիները, նրա խոսքով, խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն։Ըստ վարչապետի՝ Հայաստանի և Ադրբեջանի որոշակի շրջանակներում որոշ հարցերի դեռևս չլուծված լինելու պատճառներից մեկն էլ պաշտոնական մակարդակում կոնֆլիկտային խոսույթների օգտագործումն է։ Պնդել է, թե պետք է ավելի արժեքավոր լինեն երկու երկրների միջև ձեռք բերված արդյունքները, քան կոնֆլիկտային խոսույթների օգտագործումը՝ լինի դա պատմության, թե պատմամշակութային հուշարձանների կամ որևէ այլ բանի մասին։Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա այստեղ էլ, ըստ Փաշինյանի, դրանք բարձր մակարդակի են։ Նա շեշտել է, որ այսօր վճռականորեն առաջ է մղվում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Փաշինյանն իր ելույթում հիշեցրել է, որ սպասում են Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացմանը։ՌԴ-ի հետ հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են. Փաշինյան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լուծման կարիք ունեն մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, որի շուրջ համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ։
Sputnik Արմենիա
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լուծման կարիք ունեն մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, որի շուրջ համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ։
2026-09-25T07:58+0400
true
PT2M01S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107277062_170:0:1171:751_1920x0_80_0_0_4ace1f58aa6aa17b437c5bca486e0c8a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, видео, տեսանյութ, տեսանյութեր
Լուծման կարիք ունի անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը. Փաշինյանը` Ադրբեջանի մասին
07:58 25.09.2026 (Թարմացված է: 09:19 25.09.2026) Փաշինյանն ընդգծել է, որ անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի հարաբերություններում նախկինում երբեք այսպիսի ժամանակաշրջան չի եղել
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լուծման կարիք ունի մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում։
Փաշինյանը նշել է, որ այդ հարցի շուրջ համագործակցելու պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ։
«Հայաստանը պատրաստ է շարունակել և խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ ականազերծման հարցում։ Եվ իհարկե, Հայաստանի Հանրապետությունում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին»,– հավելել է նա։
Փաշինյանն ընդգծել է, որ անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի հարաբերություններում նախկինում երբեք այսպիսի ժամանակաշրջան չի եղել, թեև հայերն ու ադրբեջանցիները, նրա խոսքով, խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն։
Ըստ վարչապետի՝ Հայաստանի և Ադրբեջանի որոշակի շրջանակներում որոշ հարցերի դեռևս չլուծված լինելու պատճառներից մեկն էլ պաշտոնական մակարդակում կոնֆլիկտային խոսույթների օգտագործումն է։ Պնդել է, թե պետք է ավելի արժեքավոր լինեն երկու երկրների միջև ձեռք բերված արդյունքները, քան կոնֆլիկտային խոսույթների օգտագործումը՝ լինի դա պատմության, թե պատմամշակութային հուշարձանների կամ որևէ այլ բանի մասին։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա այստեղ էլ, ըստ Փաշինյանի, դրանք բարձր մակարդակի են։ Նա շեշտել է, որ այսօր վճռականորեն առաջ է մղվում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Փաշինյանն իր ելույթում հիշեցրել է, որ սպասում են Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացմանը։