https://arm.sputniknews.ru/20260925/rd-i-het-haraberutjunnery-transfvormaciaji-pulum-en-pashinjan-107278605.html
ՌԴ–ի հետ հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են. Փաշինյան
ՌԴ–ի հետ հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովում խոսել է ՌԴ–ի հետ հարաբերությունների մասին։ 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T08:16+0400
2026-09-25T08:16+0400
2026-09-25T09:17+0400
հայաստան
ռուսաստան
նիկոլ փաշինյան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107279002_0:0:1280:720_1920x0_80_0_0_a483863071fb235d14a14667d12be9aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ուզում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի հիման վրա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի իր ելույթում՝ հերթական անգամ ասելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են։Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն անխուսափելիորեն փոխվելու են, սակայն Երևանը չի պատրաստվում խզել կապերը Մոսկվայի հետ։Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է իր երկրից ավել կամ պակաս հեռավորության վրա գտնվող գործընկերների հետ հարաբերությունների հետագա զարգացումը։«Եվ այս առումով կուզենայի ընդգծել Կենտրոնական Ասիայի երկրներին, որոնց հետ մեր հարաբերությունները նույնպես բարձր դինամիկա ունեն»,– հավելել է Փաշինյանը։ՀՀ վարչապետը շեշտել է՝ արտաքին քաղաքական պատկերացումների համար առանցքային նշանակություն ունեն հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը և խորացումը։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ հարաբերություններն ինչպես նախկինում, այսօր էլ բացառիկ կարևորություն ունեն և բարիդրացիությունը շարունակվում է զարգանալ ու խորանալ։Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում Մոսկվա կմեկնի, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։Երկու երկրների հարաբերությունները վերջին շրջանում զգալիորեն բարդացել են ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունման, ՀԿԵ-ի կոնցեսիան հետ կանչելու անհրաժեշտության մասին հայտարարությունների և Երևանի այլ քայլերի ֆոնին: Հատկանշական է նաև, որ կառավարության 2026-31 թվակաների գործունեության ծրագրում Ռուսաստանն առաջին անգամ չի նշվում որպես ռազմավարական դաշնակից կամ գործընկեր: Իսկ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացած հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են հանրապետությունում հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտությունը, որը կփակի ԵԱՏՄ–ի կազմում մնալու, թե ԵՄ անդամ դառնալու թեման։ Պաշտոնական Երևանը, սակայն, չի շտապում հանրաքվե անցկացնել՝ նշելով, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107279002_191:0:1151:720_1920x0_80_0_0_8ca3f6d2defdf5521b1b20ca6769891e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, видео, ռուսաստան, նիկոլ փաշինյան, իրանի իսլամական հանրապետություն, ամն
հայաստան, видео, ռուսաստան, նիկոլ փաշինյան, իրանի իսլամական հանրապետություն, ամն
ՌԴ–ի հետ հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են. Փաշինյան
08:16 25.09.2026 (Թարմացված է: 09:17 25.09.2026) ՀՀ վարչապետը ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովում խոսել է ՌԴ–ի հետ հարաբերությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ուզում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի հիման վրա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի իր ելույթում՝ հերթական անգամ ասելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն անխուսափելիորեն փոխվելու են, սակայն Երևանը չի պատրաստվում խզել կապերը Մոսկվայի հետ։
«Նախորդող ողջ շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վրա ազդող ամենամեծ գործոնը եղել է Հայաստան–Ադրբեջան հակամարտությունը։ Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են, և մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա»,– ասել է Փաշինյանն իր ելույթում։
Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է իր երկրից ավել կամ պակաս հեռավորության վրա գտնվող գործընկերների հետ հարաբերությունների հետագա զարգացումը։
«Եվ այս առումով կուզենայի ընդգծել Կենտրոնական Ասիայի երկրներին, որոնց հետ մեր հարաբերությունները նույնպես բարձր դինամիկա ունեն»,– հավելել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտել է՝ արտաքին քաղաքական պատկերացումների համար առանցքային նշանակություն ունեն հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը և խորացումը։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ հարաբերություններն ինչպես նախկինում, այսօր էլ բացառիկ կարևորություն ունեն և բարիդրացիությունը շարունակվում է զարգանալ ու խորանալ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարեց, որ առաջիկայում Մոսկվա կմեկնի, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։
Երկու երկրների հարաբերությունները վերջին շրջանում զգալիորեն բարդացել են ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունման, ՀԿԵ-ի կոնցեսիան հետ կանչելու անհրաժեշտության մասին հայտարարությունների և Երևանի այլ քայլերի ֆոնին:
Հատկանշական է նաև, որ կառավարության 2026-31 թվակաների գործունեության ծրագրում Ռուսաստանն առաջին անգամ չի նշվում որպես ռազմավարական դաշնակից կամ գործընկեր: Իսկ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացած հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են հանրապետությունում հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտությունը, որը կփակի ԵԱՏՄ–ի կազմում մնալու, թե ԵՄ անդամ դառնալու թեման։ Պաշտոնական Երևանը, սակայն, չի շտապում հանրաքվե անցկացնել՝
նշելով, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա: