00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
7 ր
Ուղիղ եթեր
09:43
18 ր
Ուղիղ եթեր
10:01
11 ր
Ուղիղ եթեր
10:13
47 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ում հարցվածների ավելի քան 60%-ը կարծում է, որ ԵԱՏՄ–ի հարցով հանրաքվե պետք է անցկացվի

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ դրոշը
ՀՀ դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2026
Բաժանորդագրվել
Հարցվածների շուրջ 55 տոկոսը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, սակայն նրանց մի մասն առաջարկում է վերանայել տեղակայման հարցը։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ-ում հարցվածների ավելի քան 60 տոկոսը կարծում է, որ պետք է ԵԱՏՄ-ի անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։ Այս մասին ասաց «Gallup International»-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 22-24-ը 1000 բնակչի շրջանում իրականացված հարցումների արդյունքները։
Հարցման արդյունքներով՝ 38,5%-ը նշել է, որ հանրաքվե պետք է միանշանակ անցկացվի, 20,3%-ը՝ ավելի շուտ այո։ 9,3% -ը նշել է՝ ավելի շուտ պետք չէ հանրաքվե անցկացնել, 25,1%-ը կարծում է, որ միանշանակ հանրաքվե պետք չէ, իսկ 6,9%-ը դժվարացել է պատասխանել։
Հարցվածներին ևս մեկ հարց է ուղղվել՝ եթե հանրաքվե անցկացվեր, ապա իրենք ինչպես կքվեարկեին։ 29,4%-ը նշել է, որ միանշանակ պետք է մնալ ԵԱՏՄ կազմում, 35,1%-ը կարծում է, թե պետք է դուրս գալ և շարժվել դեպի ԵՄ անդամակցություն, 24,7%-ը նշել է, որ չի մասնակցի քվեարկությանը, իսկ 10,9%-ը դժվարացել է հարցին պատասխանել։
Հարցերից մեկը վերաբերել է նաև դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման սահմանափակումներին։ Հարցվածների 52,4%-ը կարծում է, որ դա արվում է ՀՀ ղեկավարության նկատմամբ տնտեսական ճնշում գործադրելու նպատակով, 40,5%-ի կարծիքով՝ պատճառը Հայաստանի՝ դեպի ԵՄ ձգտումն է, և միայն 5,6%-ը մտածում է, որ սահմանափակումները պայմանավորված են հայկական ապրանքների որակական խնդրով։
Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում Մոսկվա կմեկնի, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։
Երկու երկրների հարաբերությունները վերջին շրջանում զգալիորեն բարդացել են ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունման, ՀԿԵ-ի կոնցեսիան հետ կանչելու անհրաժեշտության մասին հայտարարությունների և Երևանի այլ քայլերի ֆոնին:
Հատկանշական է նաև, որ կառավարության 2026-31 թվակաների գործունեության ծրագրում Ռուսաստանն առաջին անգամ չի նշվում որպես ռազմավարական դաշնակից կամ գործընկեր: Իսկ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացած հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են հանրապետությունում հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտությունը, որը կփակի ԵԱՏՄ–ի կազմում մնալու, թե ԵՄ անդամ դառնալու թեման։ Պաշտոնական Երևանը, սակայն, չի շտապում հանրաքվե անցկացնել՝ նշելով, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Լրահոս
0