00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
12 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել են Նյու Յորքում

© Photo : press office of MFA of RA Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել են Նյու Յորքում
Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել են Նյու Յորքում - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2026
Բաժանորդագրվել
Նախարարները պայմանավորվել են շարունակել իրենց ուղիղ երկխոսությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Նյու Յորքում։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։
Հանդիպումը կայացել է սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։
«Երկու նախարարներն շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կարևորությունը՝ անդրադառնալով 2025 թվականի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածություններից ի վեր արձանագրված առաջընթացին։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային և տարանցիկ փոխգործակցությունը մատնանշվել է որպես խաղաղության օգուտների գործնական օրինակ»,– ասված է հաղորդագրությունում։
Նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ տարբեր հարթակներում դրական օրակարգ առաջ մղելու հնարավորության շուրջ, պայմանավորվել են շարունակել իրենց ուղիղ երկխոսությունը։
Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մասնակցել են TRIPP-ին նվիրված միջոցառմանը
Միրզոյանն ու Բայրամովը վերջին անգամ հանդիպել էին օգոստոսի 31-ին Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Նրանք կարճատև զրույց էին ունեցել, որի ընթացքում պայմանավորվել էին շարունակել երկկողմ հանդիպումները։ Բիշքեկում տեղի էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իհամ Ալիևի հանդիպումը։
Լրահոս
0