https://arm.sputniknews.ru/20260924/pashinjani-mvoskva-ajci-zhamketnery-der-hamadzajnecvats-chen-peskvov-107248674.html
Կրեմլում սպասում են Փաշինյանի այցին, սակայն օրը դեռ համաձայնեցված չէ
Կրեմլում սպասում են Փաշինյանի այցին, սակայն օրը դեռ համաձայնեցված չէ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում Մոսկվա կմեկնի, որտեղ ՌԴ նախագահի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։ 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T13:34+0400
2026-09-24T13:34+0400
2026-09-24T14:23+0400
դմիտրի պեսկով
նիկոլ փաշինյան
մոսկվա
հայաստան
ռուսաստան
վլադիմիր պուտին
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/19/100220617_3:0:1500:842_1920x0_80_0_0_73859508fe4f87408244e7106b364c38.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ժամկետը դեռ համաձայնեցված չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Կրեմլի ներկայացուցիչը կրկին նշել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնիշխան իրավունքներին, սակայն Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ԵԱՏՄ հարցում:«Եվ շատ կարևոր է, որ ԵԱՏՄ անդամ որևէ երկիր չհակասի բոլորիս համար կարևոր այդ ինտեգրացիոն միավորման կանոններին, նորմատիվներին և սկզբունքներին», - ընդգծել է Պեսկովը:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում Մոսկվա կմեկնի, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։Երկու երկրների հարաբերությունները վերջին շրջանում զգալիորեն բարդացել են ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունման, ՀԿԵ-ի կոնցեսիան հետ կանչելու անհրաժեշտության մասին հայտարարությունների և Երևանի այլ քայլերի ֆոնին: Հատկանշական է նաև, որ կառավարության 2026-31 թվակաների գործունեության ծրագրում Ռուսաստանն առաջին անգամ չի նշվում որպես ռազմավարական դաշնակից կամ գործընկեր: Իսկ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացած հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են հանրապետությունում հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտությունը, որը կփակի ԵԱՏՄ–ի կազմում մնալու, թե ԵՄ անդամ դառնալու թեման։ Պաշտոնական Երևանը, սակայն, չի շտապում հանրաքվե անցկացնել՝ նշելով, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/19/100220617_200:0:1323:842_1920x0_80_0_0_962a95992ca6e9d80b54cde42f2d7970.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, նիկոլ փաշինյան, մոսկվա, հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին
դմիտրի պեսկով, նիկոլ փաշինյան, մոսկվա, հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին
Կրեմլում սպասում են Փաշինյանի այցին, սակայն օրը դեռ համաձայնեցված չէ
13:34 24.09.2026 (Թարմացված է: 14:23 24.09.2026) Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում Մոսկվա կմեկնի, որտեղ ՌԴ նախագահի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ժամկետը դեռ համաձայնեցված չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Առայժմ ամսաթիվը հստակ համաձայնեցված չէ։ Կա պայմանավորվածություն, որ այդ այցը կկայանա մոտ ժամանակներս»,- այսօր լրագրողներին ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը կրկին նշել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնիշխան իրավունքներին, սակայն Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ԵԱՏՄ հարցում:
«Եվ շատ կարևոր է, որ ԵԱՏՄ անդամ որևէ երկիր չհակասի բոլորիս համար կարևոր այդ ինտեգրացիոն միավորման կանոններին, նորմատիվներին և սկզբունքներին», - ընդգծել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարեց, որ առաջիկայում Մոսկվա կմեկնի, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։
Երկու երկրների հարաբերությունները վերջին շրջանում զգալիորեն բարդացել են ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունման, ՀԿԵ-ի կոնցեսիան հետ կանչելու անհրաժեշտության մասին հայտարարությունների և Երևանի այլ քայլերի ֆոնին: Հատկանշական է նաև, որ կառավարության 2026-31 թվակաների գործունեության ծրագրում Ռուսաստանն առաջին անգամ չի նշվում որպես ռազմավարական դաշնակից կամ գործընկեր: Իսկ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացած հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են հանրապետությունում հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտությունը, որը կփակի ԵԱՏՄ–ի կազմում մնալու, թե ԵՄ անդամ դառնալու թեման։ Պաշտոնական Երևանը, սակայն, չի շտապում հանրաքվե անցկացնել՝
նշելով, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա: