https://arm.sputniknews.ru/20260923/voch-miajn-nerkajutjun-kvortunvovy-haravajin-kvovkasum-rd-erkatughajin-nakhagtseri-masin-107205069.html
«Ոչ միայն ներկայություն». Կորտունովը՝ Հարավային Կովկասում ՌԴ երկաթուղային նախագծերի մասին
«Ոչ միայն ներկայություն». Կորտունովը՝ Հարավային Կովկասում ՌԴ երկաթուղային նախագծերի մասին
Sputnik Արմենիա
Քաղաքագետի խոսքով` Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրն ավելի շուտ հռչակագիր է մտադրությունների մասին։ 23.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-23T16:34+0400
2026-09-23T16:34+0400
2026-09-23T16:46+0400
դոնալդ թրամփ
թրամփի ուղի (tripp)
ռուսաստան
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
նիկոլ փաշինյան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107193451_0:0:1600:901_1920x0_80_0_0_adcdbcd072003c53f01856086dcfab31.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը, չնայած ԵՄ դիրքորոշմանը, ցանկանում է պահպանել տրանսպորտային ներկայությունը տարածաշրջանում, և այդ հարցում փոխզիջումը կախված է հայկական դիվանագիտությունից։ Այս մասին «APRI Forum 2026»–ի շրջանակում Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ և միջազգային հարաբերությունների փորձագետ, Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի անդամ Անդրեյ Կորտունովը։Նրա խոսքով՝ TRIPP նախագիծը դեռ հում է, իսկ Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրն ավելի շուտ ինչ-որ հռչակագիր է մտադրությունների մասին: Կան լուծում պահանջող բազմաթիվ իրավական, վարչական, ֆինանսական հարցեր, և մինչև դրանք լուծելը նախագծի գործարկումը տարօրինակ կլիներ։Փորձագետի խոսքով` Ռուսաստանը, անշուշտ, շահագրգռված է պահպանել իր տրանսպորտային ներկայությունը Հարավային Կովկասում: Դա վերաբերում է նաև երկաթուղային տրանսպորտին։Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանն այսպես կոչված «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի նախաձեռնողներից մեկն է։ Այդ միջանցքի արևմտյան երթուղին անցնում է հենց Հարավային Կովկասով, ուստի Ռուսաստանի համար դա ավելին է, քան պարզապես տարածաշրջանում իր ներկայության պահպանումը։«Դա վերաբերում է նաև ավելի լայն տարանցիկ շահերին, որոնք կապում են Ռուսաստանի հյուսիսը Հարավային Ասիայի հետ», – նշեց Կորտունովը:Հարցին, թե ինչպես են Ռուսաստանում վերաբերվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի հիմնական մասը շրջանցելով Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցմանը՝ նա ասաց, որ Անկարան և Բաքուն սեփական շահերն ունեն:Եվրոպային Հայաստանը պետք է այնքանով, որքանով կարող է վնասել ՌԴ–ին. Սևակ Խաչատրյան«Դրանք որոշում են երկու երկրների միջև հնարավոր տրանսպորտային միջանցքների հնարավորությունների մեծացման անհրաժեշտությունը։ Դրա համար ես այստեղ ամեն ինչ չէի վերագրի Ռուսաստանին բացառելու ցանկությանը։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Մոսկվայում ինչ-որ մեկը մտահոգված է դրանով, քանի որ, այո, դա պոտենցիալ կերպով իր մեջ պարունակում է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտային նախագծերի հնարավորությունների կրճատման ռիսկեր», – ասաց Կորտունովը։Բանախոսը մյուս կողմից ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թուրքիան և Ադրբեջանը Ռուսաստանի նկատմամբ չունեն այնպիսի կոշտ դիրքորոշում, ինչպիսին ԵՄ-ինն է: Նրա խոսքով՝ դա բանակցությունների հարց է, և այստեղ փոխզիջման հասնելը շատ ավելի հեշտ է, քան Եվրամիության դեպքում։Ռուսաստանը սպառնալի՞ք է, թե՞ բարեկամ․ Վարդանյանը` իրարամերժ հայտարարությունների մասինՀիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է օգտագործի ինչպես Մեղրիի տարածաշրջանով ապագա երկաթուղու (TRIPP նախագծի շրջանակում), այնպես էլ Երասխից Գյումրի երկաթուղու (որը կառավարում է ՀԿԵ-ն՝ Ռուսական երկաթուղիների դուստր ընկերությունը) տարանցիկ ներուժը: Բայց Հայաստանի կառավարությունը, ըստ վարչապետի, միջազգային բիզնեսից ազդակներ է ստանում, որ Երասխ-Գյումրի երթուղին իրենց համար խնդրահարույց է, քանի որ չեն ցանկանում գործ ունենալ ռուսական ընկերության հետ, որին համարում են «թունավոր»։ Վարչապետի խոսքով` որպեսզի Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացումից հետո ՀՀ–ն բաց չթողնի միջազգային տարանցման հնարավորությունները, Հայաստանի երկաթուղու կոնցեսիան ավելի լավ է փոխանցել Հայաստանի և Ռուսաստանի համար փոխադարձ ընդունելի երրորդ կողմի։Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտնել էր, որ Մոսկվան բանակցություններ չի վարում կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը՝ Հայաստանին վաճառել երկաթուղու կոնցեսիան, զարմանք և էմոցիաներ է առաջացնում: ՌԴ ԱԳՆ-ում ենթադրել էին, որ ՀՀ ղեկավարությունը հավանաբար ենթարկվում է Արեւմուտքի շանտաժին, որը պահանջում է երկրի տրանսպորտային ոլորտից վերացնել «ռուսական գործոնը»:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107193451_179:0:1600:1066_1920x0_80_0_0_1c3eee480c67c224dde46c1ec0853050.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, թրամփի ուղի (tripp), ռուսաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), նիկոլ փաշինյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
դոնալդ թրամփ, թրամփի ուղի (tripp), ռուսաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), նիկոլ փաշինյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
«Ոչ միայն ներկայություն». Կորտունովը՝ Հարավային Կովկասում ՌԴ երկաթուղային նախագծերի մասին
16:34 23.09.2026 (Թարմացված է: 16:46 23.09.2026) Քաղաքագետի խոսքով` Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրն ավելի շուտ հռչակագիր է մտադրությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը, չնայած ԵՄ դիրքորոշմանը, ցանկանում է պահպանել տրանսպորտային ներկայությունը տարածաշրջանում, և այդ հարցում փոխզիջումը կախված է հայկական դիվանագիտությունից։ Այս մասին «APRI Forum 2026»–ի շրջանակում
Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ և միջազգային հարաբերությունների փորձագետ, Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի անդամ Անդրեյ Կորտունովը։
Նրա խոսքով՝ TRIPP նախագիծը դեռ հում է, իսկ Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրն ավելի շուտ ինչ-որ հռչակագիր է մտադրությունների մասին: Կան լուծում պահանջող բազմաթիվ իրավական, վարչական, ֆինանսական հարցեր, և մինչև դրանք լուծելը նախագծի գործարկումը տարօրինակ կլիներ։
Փորձագետի խոսքով` Ռուսաստանը, անշուշտ, շահագրգռված է պահպանել իր տրանսպորտային ներկայությունը Հարավային Կովկասում: Դա վերաբերում է նաև երկաթուղային տրանսպորտին։
«Մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար այստեղ շատ խնդիրներ են առաջանում՝ մասնավորապես կապված Եվրամիության երկրների դիրքորոշման, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի առկայության հետ։ Իհարկե, Բրյուսելը այդ հարցով Մոսկվայի հետ համագործակցելու ցանկություն չունի, և շատ բան կախված կլինի հայկական դիվանագիտության՝ ինչ-որ երկկողմ ընդունելի փոխզիջումներ գտնելու ունակությունից, որպեսզի բոլոր մասնակիցների շահերն այս կամ այն կերպ հաշվի առնվեն», – նշեց Կորտունովը։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանն այսպես կոչված «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի նախաձեռնողներից մեկն է։ Այդ միջանցքի արևմտյան երթուղին անցնում է հենց Հարավային Կովկասով, ուստի Ռուսաստանի համար դա ավելին է, քան պարզապես տարածաշրջանում իր ներկայության պահպանումը։
«Դա վերաբերում է նաև ավելի լայն տարանցիկ շահերին, որոնք կապում են Ռուսաստանի հյուսիսը Հարավային Ասիայի հետ», – նշեց Կորտունովը:
Հարցին, թե ինչպես են Ռուսաստանում վերաբերվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի հիմնական մասը շրջանցելով Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցմանը՝ նա ասաց, որ Անկարան և Բաքուն սեփական շահերն ունեն:
«Դրանք որոշում են երկու երկրների միջև հնարավոր տրանսպորտային միջանցքների հնարավորությունների մեծացման անհրաժեշտությունը։ Դրա համար ես այստեղ ամեն ինչ չէի վերագրի Ռուսաստանին բացառելու ցանկությանը։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Մոսկվայում ինչ-որ մեկը մտահոգված է դրանով, քանի որ, այո, դա պոտենցիալ կերպով իր մեջ պարունակում է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտային նախագծերի հնարավորությունների կրճատման ռիսկեր», – ասաց Կորտունովը։
Բանախոսը մյուս կողմից ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թուրքիան և Ադրբեջանը Ռուսաստանի նկատմամբ չունեն այնպիսի կոշտ դիրքորոշում, ինչպիսին ԵՄ-ինն է: Նրա խոսքով՝ դա բանակցությունների հարց է, և այստեղ փոխզիջման հասնելը շատ ավելի հեշտ է, քան Եվրամիության դեպքում։
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է օգտագործի ինչպես Մեղրիի տարածաշրջանով ապագա երկաթուղու (TRIPP նախագծի շրջանակում), այնպես էլ Երասխից Գյումրի երկաթուղու (որը կառավարում է ՀԿԵ-ն՝ Ռուսական երկաթուղիների դուստր ընկերությունը) տարանցիկ ներուժը: Բայց Հայաստանի կառավարությունը, ըստ վարչապետի, միջազգային բիզնեսից ազդակներ է ստանում, որ Երասխ-Գյումրի երթուղին իրենց համար խնդրահարույց է, քանի որ չեն ցանկանում գործ ունենալ ռուսական ընկերության հետ, որին համարում են «թունավոր»։ Վարչապետի խոսքով` որպեսզի Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացումից հետո ՀՀ–ն բաց չթողնի միջազգային տարանցման հնարավորությունները, Հայաստանի երկաթուղու կոնցեսիան ավելի լավ է փոխանցել Հայաստանի և Ռուսաստանի համար փոխադարձ ընդունելի երրորդ կողմի։
Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտնել էր, որ Մոսկվան բանակցություններ չի վարում կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը՝ Հայաստանին վաճառել երկաթուղու կոնցեսիան, զարմանք և էմոցիաներ է առաջացնում: ՌԴ ԱԳՆ-ում ենթադրել էին, որ ՀՀ ղեկավարությունը հավանաբար ենթարկվում է Արեւմուտքի շանտաժին, որը պահանջում է երկրի տրանսպորտային ոլորտից վերացնել «ռուսական գործոնը»: