https://arm.sputniknews.ru/20260923/evrvopajin-hajastany-petq-e-ajnqanvov-vorqanvov-karvogh-e-vnasel-rdin-sevak-khachatrjan-107197053.html
Եվրոպային Հայաստանը պետք է այնքանով, որքանով կարող է վնասել ՌԴ–ին. Սևակ Խաչատրյան
Եվրոպային Հայաստանը պետք է այնքանով, որքանով կարող է վնասել ՌԴ–ին. Սևակ Խաչատրյան
Sputnik Արմենիա
Սևակ Խաչատրյանի խոսքով` ԵՄ–ն Հայաստանից փորձելու է Ուկրաինա ստանալ։ 23.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-23T13:40+0400
2026-09-23T13:40+0400
2026-09-23T13:43+0400
գազ
սևակ խաչատրյան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107186942_0:83:1600:983_1920x0_80_0_0_2f1560e6800885e5a84a30e6c6dcb406.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական պետությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորված է նրանով, թե որքանով Հայաստանը կարող է հեռանալ Ռուսաստանից կամ վնասել ՌԴ-ի շահերին։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։«Այլ պարագայում մենք իրենց հետաքրքիր չենք։ Այս մարդիկ մեզանից փորձելու են Ուկրաինա ստանալ»,– ասաց Խաչատրյանը։Նրա գնահատմամբ՝ իշխանությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա ռիսկերը հասարակությանը ներկայացնում է ինքնիշխանության ամրապնդման տրամաբանությամբ՝ առանց հնարավոր տնտեսական հետևանքները պատշաճ հաշվի առնելու։ Խաչատրյանն օգտագործեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտագործած ձևակերպումը։ Նա արտաքին քաղաքականության մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին որակել էր որպես «աշխարհաքաղաքական Գիքոր», որը տարբեր երկրներում հնարավորություններ է փնտրում։Նա նաև անդրադարձավ ընդդիմության բարձրաձայնած մտահոգություններին, որ հայ–ռուսական հարաբերությունների վատթարացումը և տնտեսական հնարավոր սահմանափակումները կարող են հանգեցնել նաև գազի գնի խնդրի։ Խաչատրյանի խոսքով՝ երբ ընդդիմությունը նման ռիսկերի մասին խոսում է, իշխանական շրջանակներից հակադարձում են, թե դրանով Ռուսաստանին «հուշում են» բարձրացնել գազի գինը։«Մենք չենք հուշում, մենք պարզապես զգուշացնում ենք։ ԿԲ նախագահն ուղղակի ապոկալիպտիկ իրավիճակ ներկայացրեց՝ հավանաբար ասելով, որ ինքը զգուշացրել է, որ տնտեսությունն ապոկալիպտիկ վիճակի մեջ է հայտնվելու։ Իհարկե, հասկանում ենք՝ ինչի է բերելու»,– ասաց Խաչատրյանը։Որևէ երկրից կախվածությունը չենք փոխի այլ երկրից կախվածությամբ․ Ալեն Սիմոնյանը՝ գազի մասինՀիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել էր, որ գազի գնի թանկացման սցենարը մտքում ունեցել են, սակայն այն ավելի շատ ոչ թե Ա կամ Բ տիպի սցենար է, այլ ավելի շատ X տիպի է` ապոկալիպտիկ մի բան է ենթադրում, որին ԿԲ արձագանքը պետք է լինի ավելի ուժգին ու ոչ բնականոն։Մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: Նամակում ասվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ, գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107186942_90:0:1511:1066_1920x0_80_0_0_864197816a904f83603f0bf745a87717.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ, սևակ խաչատրյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, եվրամիություն
գազ, սևակ խաչատրյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, եվրամիություն
Եվրոպային Հայաստանը պետք է այնքանով, որքանով կարող է վնասել ՌԴ–ին. Սևակ Խաչատրյան
13:40 23.09.2026 (Թարմացված է: 13:43 23.09.2026) Սևակ Խաչատրյանի խոսքով` ԵՄ–ն Հայաստանից փորձելու է Ուկրաինա ստանալ։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական պետությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորված է նրանով, թե որքանով Հայաստանը կարող է հեռանալ Ռուսաստանից կամ վնասել ՌԴ-ի շահերին։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։
«Այլ պարագայում մենք իրենց հետաքրքիր չենք։ Այս մարդիկ մեզանից փորձելու են Ուկրաինա ստանալ»,– ասաց Խաչատրյանը։
Նրա գնահատմամբ՝ իշխանությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա ռիսկերը հասարակությանը ներկայացնում է ինքնիշխանության ամրապնդման տրամաբանությամբ՝ առանց հնարավոր տնտեսական հետևանքները պատշաճ հաշվի առնելու։ Խաչատրյանն օգտագործեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտագործած ձևակերպումը։ Նա արտաքին քաղաքականության մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին որակել էր որպես «աշխարհաքաղաքական Գիքոր», որը տարբեր երկրներում հնարավորություններ է փնտրում։
«Հիմա Փաշինյանը Գիքորի կարգավիճակով կարող է տարբեր տեղերից՝ այս կամ այն երկրից գազ մուրալ, բայց ամեն դեպքում այն գնով, որով հիմա ՀՀ-ն է ստանում գազ, որով սպառողն է ստանում, չի լինելու։ Եվ սա արդյունք է իշխանության վարած ապաշնորհ արտաքին քաղաքականության»,– հայտարարեց պատգամավորը։
Նա նաև անդրադարձավ ընդդիմության բարձրաձայնած մտահոգություններին, որ հայ–ռուսական հարաբերությունների վատթարացումը և տնտեսական հնարավոր սահմանափակումները կարող են հանգեցնել նաև գազի գնի խնդրի։ Խաչատրյանի խոսքով՝ երբ ընդդիմությունը նման ռիսկերի մասին խոսում է, իշխանական շրջանակներից հակադարձում են, թե դրանով Ռուսաստանին «հուշում են» բարձրացնել գազի գինը։
«Մենք չենք հուշում, մենք պարզապես զգուշացնում ենք։ ԿԲ նախագահն ուղղակի ապոկալիպտիկ իրավիճակ ներկայացրեց՝ հավանաբար ասելով, որ ինքը զգուշացրել է, որ տնտեսությունն ապոկալիպտիկ վիճակի մեջ է հայտնվելու։ Իհարկե, հասկանում ենք՝ ինչի է բերելու»,– ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել էր, որ գազի գնի թանկացման սցենարը մտքում ունեցել են, սակայն այն ավելի շատ ոչ թե Ա կամ Բ տիպի սցենար է, այլ ավելի շատ X տիպի է` ապոկալիպտիկ մի բան է ենթադրում, որին ԿԲ արձագանքը պետք է լինի ավելի ուժգին ու ոչ բնականոն։
Մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից
նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: Նամակում ասվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:
Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ, գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար: