https://arm.sputniknews.ru/20260923/rusastany-sparnaliq-e-te-barekam-vardanjany-iraramerzh-hajtararutjunneri-masin-107192724.html
Ռուսաստանը սպառնալի՞ք է, թե՞ բարեկամ․ Վարդանյանը` իրարամերժ հայտարարությունների մասին
Ռուսաստանը սպառնալի՞ք է, թե՞ բարեկամ․ Վարդանյանը` իրարամերժ հայտարարությունների մասին
Sputnik Արմենիա
Պատգամավորի խոսքով` Նիկոլ Փաշինյանը տարբեր երկրների մայրաքաղաքներում իրարից 180 աստիճան տարբերվող խոստումներ է տալիս, որոնց գինը հետո ՀՀ քաղաքացին է վճարում։ 23.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-23T12:55+0400
2026-09-23T12:55+0400
2026-09-23T12:59+0400
քրիստինե վարդանյան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
արևմուտք
եվրամիություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107186811_0:83:1600:983_1920x0_80_0_0_e89cd046dcbb37fb293c4f254b6e4367.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական ակտիվության նպատակը իշխանությունը պահպանելու հնարավորություններ գտնելն է՝ նույնիսկ հայկական շահերի հաշվին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այցերին Փարիզ, Նյու Յորք և Մոսկվա։Վարդանյանի գնահատմամբ՝ գործող իշխանության ութ տարին բավարար էր հասկանալու համար, թե ինչ սկզբունքներով է այն առաջնորդվում արտաքին քաղաքականության մեջ։Որպես իր պնդման օրինակ՝ Վարդանյանը մատնանշեց իշխանության՝ Ռուսաստանի վերաբերյալ հրապարակային ուղերձները։ Նրա խոսքով՝ եվրոպական հարթակներում հնչում են Ռուսաստանի հետ կապված սպառնալիքների մասին հայտարարություններ, մինչդեռ Մոսկվայում շեշտադրվում են երկու երկրների բարեկամական հարաբերությունները։«Հիմա Ռուսաստանը մեր դեմ հիբրիդային պատերա՞զմ է մղում, թե՞ մենք ամենալավ հարաբերություններն ունենք Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը սպառնալի՞ք է, թե՞ բարեկամ է, մի հատ կարո՞ղ եք կողմնորոշվել։ Չի կարող Բրյուսելում սպառնալիք լինել, Մոսկվա գնա՝ բարեկամ դառնա, այդպես չի աշխատում»,– ընդգծեց Վարդանյանը։Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ այս գումարման Ազգային ժողովում շարունակաբար փորձել է իշխանությունից հստակ պատասխան ստանալ՝ Ռուսաստանը Հայաստանի համար դիտարկվո՞ւմ է որպես սպառնալիք, թե՞ ոչ։Հիշեցնենք՝ 2026 թ. սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը Հայաստանի օրինական իրավունքն է, սակայն այն բարդություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամակցության առումով։ Նա Փաշինյանին առաջարկեց ԵՄ անդամակցության հարցում ընտրության հնարավորություն տալ Հայաստանի ժողովրդին և հարցնել՝ ինչ են ցանկանում մարդիկ։Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Այս ֆոնին «Ռոսսելխոզնադզորը» 2026 թ. մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով։Հավելենք՝ Հայաստանը կանգնեց ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության առջև 2025 թվականի մարտին Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք ընդունելուց հետո։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107186811_90:0:1511:1066_1920x0_80_0_0_eddefbc594f54a30761caf7aaa245e9c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քրիստինե վարդանյան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), արևմուտք, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
քրիստինե վարդանյան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), արևմուտք, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Ռուսաստանը սպառնալի՞ք է, թե՞ բարեկամ․ Վարդանյանը` իրարամերժ հայտարարությունների մասին
12:55 23.09.2026 (Թարմացված է: 12:59 23.09.2026) Պատգամավորի խոսքով` Նիկոլ Փաշինյանը տարբեր երկրների մայրաքաղաքներում իրարից 180 աստիճան տարբերվող խոստումներ է տալիս, որոնց գինը հետո ՀՀ քաղաքացին է վճարում։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական ակտիվության նպատակը իշխանությունը պահպանելու հնարավորություններ գտնելն է՝ նույնիսկ հայկական շահերի հաշվին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այցերին Փարիզ, Նյու Յորք և Մոսկվա։
Վարդանյանի գնահատմամբ՝ գործող իշխանության ութ տարին բավարար էր հասկանալու համար, թե ինչ սկզբունքներով է այն առաջնորդվում արտաքին քաղաքականության մեջ։
«Իշխանությունը պահպանելու հնարավորություններ, և կապ չունի՝ դրա դիմաց մենք ինչ ենք զիջում։ Մեր հաշվին, հայկական շահի հաշվին իշխանությունը պահպանելու հնարավորություններ է փնտրում։ Դրա համար էլ որևէ խոչընդոտ չունի տարբեր մայրաքաղաքներում տալ իրարից 180 աստիճան տարբերվող խոստումներ, որոնց գինը հետո մենք ենք վճարում»,– ասաց պատգամավորը։
Որպես իր պնդման օրինակ՝ Վարդանյանը մատնանշեց իշխանության՝ Ռուսաստանի վերաբերյալ հրապարակային ուղերձները։ Նրա խոսքով՝ եվրոպական հարթակներում հնչում են Ռուսաստանի հետ կապված սպառնալիքների մասին հայտարարություններ, մինչդեռ Մոսկվայում շեշտադրվում են երկու երկրների բարեկամական հարաբերությունները։
«Հիմա Ռուսաստանը մեր դեմ հիբրիդային պատերա՞զմ է մղում, թե՞ մենք ամենալավ հարաբերություններն ունենք Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը սպառնալի՞ք է, թե՞ բարեկամ է, մի հատ կարո՞ղ եք կողմնորոշվել։ Չի կարող Բրյուսելում սպառնալիք լինել, Մոսկվա գնա՝ բարեկամ դառնա, այդպես չի աշխատում»,– ընդգծեց Վարդանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ այս գումարման Ազգային ժողովում շարունակաբար փորձել է իշխանությունից հստակ պատասխան ստանալ՝ Ռուսաստանը Հայաստանի համար դիտարկվո՞ւմ է որպես սպառնալիք, թե՞ ոչ։
Հիշեցնենք՝ 2026 թ. սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ
հայտարարեց՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը Հայաստանի օրինական իրավունքն է, սակայն այն բարդություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամակցության առումով։ Նա Փաշինյանին առաջարկեց ԵՄ անդամակցության հարցում ընտրության հնարավորություն տալ Հայաստանի ժողովրդին և հարցնել՝ ինչ են ցանկանում մարդիկ։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները
հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Այս ֆոնին «Ռոսսելխոզնադզորը» 2026 թ. մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու
ծաղիկները, ապա`
միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից
«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով։
Հավելենք՝ Հայաստանը կանգնեց ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության առջև 2025 թվականի մարտին Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք ընդունելուց հետո։