00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:39
5 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
17 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ստեղծում են ծառայությունից խուսափելու օրինական այլընտրանք. փորձագետը` ՆԳՆ նախագծի մասին

© Sputnik / Armine AlexanyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2026
Բաժանորդագրվել
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը հանային քննարկման են դրվել։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Զինծառայության մասին օրենքում առաջարկվող փոփոխություններով պետությունը ստեղծում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու օրինական այլընտրանք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի հեղինակը ՀՀ ներքին գործերի նախարարությունն է։ Հանրային քննարկման ներկայացված օրինագծերի փաթեթով մասնավորապես առաջարկվում է ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետպատվերի շրջանակում միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից` պայմանով, որ նրանք ծառայության կանցնեն ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում` առնվազն մինչև 35 տարին լրանալը։
Ի՞նչ նպատակով է ՀՀ ԶՈւ-ն բերվում ՆԱՏՕ–ի ստանդարտներին. փորձագետի կարծիքը
Ռազմական փորձագետի գնահատմամբ` նախագծի հեղինակները դպրոցն ավարտած երիտասարդին 2 ճանապարհ են առաջակում` կա՛մ գնալ բանակ, կա՛մ ընդունվել ՆԳ կրթական համակարգ և աշխատել նույն համակարգում։
«Հարց է առաջանում` իսկ նախագծի հեղինակները հաշվարկ արե՞լ են, թե նախագծի ընդունման ու ուժի մեջ մտնելուց 1 տարի հետո, 5 կամ 10 տարի հետո բանակի զորակոչային թվաքանակի վրա ինչ ազդեցություն է ունենալու այն։ Իմ տպավորությամբ` բանակն այսպես թե այնպես կորցնելու է իր զորակոչային տարիքի երիտասարդների ինչ–֊որ մի խմբի։ Թե ինչքան, նախագծում նշված չէ։ Չկա հաշվարկ, թե տարեկան քանի երիտասարդ կարող է պետական պատվերի շրջանակում ընդունվել ոստիկանության կամ փրկարար ծառայության ուսումնական հաստատություններ։ Նշված չէ նաև, թե այդ զորակոչային բացը ինչպես է լրացվելու, որպեսզի բանակի թվաքանակը չտուժի»,– նկատում է փորձագետը։
Նրա գնահատմամբ` օրենքի ընդունումը կարող է արտաքին ու ներքին անվտանգային նոր խնդիրներ ստեղծել, հատկապես, որ բանակում կադրային ռեսուրսների կառավարման հետ խնդիրներ այսօր արդեն առկա են` պայմանավորված պարտադիր զինծառայության ժամկետի կրճատմամբ։
«Եթե այսօր մենք 1.5 տարվա հետ կապված թվաքանակի էական տարբերություններ ունենք, ապա օրենքի ընդունումից հետո արդեն ունենալու ենք պրոբլեմներ։ Երկարաժամկետ լուծում պահանջող պրոբլեմներ»,– կարծում է նա։
Դուք թշնամուն օգնում եք անվճար. ԱԺ իշխանական պատգամավորները վիճաբանեցին օրենքի պատճառով
Ի դեպ, նախագիծը վերոհիշյալ կրթական հաստատությունում միջին մասնագիտական կրթություն ստացած անձանց հնարավորություն է տալիս հասնել ծառայողական կարիերայի ավելի բարձր մակարդակների։ Օրինակ` միջին խմբի պաշտոններում 5 տարի ծառայելուց հետո անձը կարող է նշանակվել ավագ խմբի պաշտոններում, իսկ 3 տարի ավագ խմբում ծառայելուց հետո` գլխավոր խմբի պաշտոններում։
Այս իրավակարգավորման հետևանքով, ըստ Սարոյանի, ոստիկանության ու փրկարար ծառայության համակարգերում կարող են խնդիրներ ծագել նաև անձնակազմի ներսում։
«Պատկերացրեք` երիտասարդը գնում, ընդունվում է Ներքին գործերի ակադեմիա, սովորում է, ստանում է համապատասխան կոչում։ Միևնույն ժամանակ միջին մասնագիտական կրթություն ստացած և արդեն 3 տարի այդ համակարգում աշխատած մեկ այլ անձնավորություն, որը չունի բարձրագույն կրթություն, ստանում է նույն կոչումը։ Այստեղ առաջանալու է ներքին նախանձ, որը միանշանակ ազդելու է ծառայության որակի վրա»,– կարծում է Վահագն Սարոյանը։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը հանային քննարկման է դրված Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքումմինչև հոկտեմբերի 3-ը։ Ժամկետը լրանալուց հետո այն կներկայացվի կառավարության, ապա ԱԺ–ի դատին։
Լրահոս
0