00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դուք թշնամուն օգնում եք անվճար. ԱԺ իշխանական պատգամավորները վիճաբանեցին օրենքի պատճառով

© Sputnik / Aram NersesyanՀայկ Սարգսյան
Հայկ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2026
Բաժանորդագրվել
Իշխանամետ պատգամավոր Հայկ Սարգսյանը դեռևս անցյալ տարի հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը միանշանակ չընդունվեց իր իսկ կուսակիցների կողմից:
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը կրկին մերժել է դեռևս անցյալ տարի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի կողմից «բանակից փողով ազատվելու» մասին օրինագիծը:
Սարգսյանի կարծիքով՝ ամեն տարի հազարավոր երիտասարդներ բանակից փորձում են խուսափել տարբեր ստվերային սխեմաներով՝ օգտագործելով իրենց ֆինանսական հնարավորությունները։ Այնինչ օրենքը թույլ կտար այդ ֆինանսական միջոցները ներգրավել ծառայության պայմանների բարելավման և նոր պայմանագրային զինծառայողներին բանակ ներգրավելու համար, որը շարունակում է բախվել անձնակազմի պակասի հետ:
27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար
Նախագծի քննարկումը նիստի վերջում որոշակի լարվածություն առաջացրեց Հայկ Սարգսյանի և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև։ Վերջինս իշխող ուժի մյուս անդամների հետ դեմ արտահայտվեց նախագծին՝ այն մտավախությամբ, թե դա կարող է հակառակ արդյունքը տալ՝ ավելի շատ մարդիկ կսկսեն արդեն օրինական ճանապարհով խուսափել ծառայությունից։
Նիստի ավարտին նախագծի հեղինակը Քոչարյանին և նրա հետ համակարծիք հանձնաժողավականներին մեղադրեց, թե «թշնամուն անվճար օգնում են 30 տոկոսով կրճատել բանակի թիվը»։
«Մինչև վերջ էլ պնդելու եմ՝ թշնամին պետք է միլիարդներ ծախսեր, որ մեր զորքը 30 տոկոսով պակասեր, դուք դա անվճար եք արել»,- ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք` մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց օրինագծին, որը հնարավորություն է տալիս զորակոչային տարիքի անձանց հրաժարվել բանակում 2 տարի ծառայելուց: Զինվորական ծառայության մասին փոփոխությունների նախագիծն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ կամ պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։ Ըստ նախագծի` պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք է նախատեսվում 32 տարեկանը։
Փողի դիմաց ծառայության ժամկետը կրճատելու նախագիծը քննադատել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Հայկ Սարգսյանի նախաձեռնած «Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը 2025թ–ի հունիսի 13–ին բացասական եզրակացություն ստացավ ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։
2025 թվականի հունիսի 17–ին Ազգային ժողովը հավելյալ քվեարկությամբ 1 կողմ, 87 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Հայկ Սարգսյանի նախաձեռնած «Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը չներառեց լիագումար նիստերի օրակարգ։ Միակ կողմ քվեարկողը ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էր։
Նշենք, որ այս նախագիծը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ բացասական եզրակացություն էր ստացել և, հետևաբար, հավելյալ քվեարկությամբ խորհրդարանը պետք է որոշեր` այն ներառել լիագումար նիստերի օրակարգ, թե ոչ։
Լրահոս
0