Ճորտը, ստրուկը ապրում է ինչ-որ խաղաղ կյանքով. Խաչատրյանը` խաղաղության օրակարգի մասին
13:57 19.09.2026 (Թարմացված է: 15:47 19.09.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Տիրան Խաչատրյանի խոսքով` օրվա իշխանություններն ուղղակի ուզեցին հանձնել Արցախը։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, եթե այն հիմնված է պահանջների, թելադրանքի և շարունակական զիջումների վրա, արժանապատիվ խաղաղություն չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։
«Ճորտը, ստրուկը ապրում է ինչ-որ խաղաղ կյանքով, բայց չունի ինքնադրսևորման, իր նպատակները դնելու և առաջ տանելու, իր իրավունքները պահելու որևէ հնարավորություն։ Եթե էդ կարգի խաղաղության մասին է խոսքը, հնարավոր է։ Իսկ արժանապատիվ խաղաղության մասին խոսք լինել չի կարող, որովհետև խաղաղությունը, որը թելադրանքի տակ կամ պահանջների և անընդհատ զիջումների հետ է կապված, դա խաղաղություն չի, դա ուղղակի ստրկացման, ճորտացման գործընթաց է»,– ասաց Խաչատրյանը։
Անդրադառնալով 2023 թվականին Արցախի կորստին՝ գեներալ-լեյտենանտը դրա հիմնական պատճառը համարեց Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը։
«Էն օրը, երբ հասունացավ էդ Արցախի կորուստը, լրիվ որոշակի քաղաքականության՝ սխալ քաղաքականության արդյունք էր, որը վարվում էր օրվա իշխանությունների կողմից։ Մեղադրել ժողովրդին, մեղադրել ինչ-որ անհատների կամ ինչ-որ անձանց իրենց պահվածքի, մոտեցումների հետ կապված՝ չէ՛, դրանք, իհարկե, որոշակի ազդեցություն ունեցել են, բայց էն, որ օրվա իշխանությունները կոնկրետ ժամանակին սխալ պահվածք և քաղաքականություն վարեցին, ուղղակի ուզեցին հանձնել Արցախը, դա էր հիմնական պատճառը»,– շարունակեց նա։
Խաչատրյանի խոսքով՝ դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո կատարված վերլուծությունները ցույց էին տալիս, որ իրադարձությունները կարող են հանգեցնել Արցախի ամբողջական կորստին, սակայն ինքը չէր ցանկանում հավատալ նման սցենարին։
«Հոգուս խորքում միշտ փայփայել եմ էն միտքը, որ էդ կարգի դավաճանական, էդ կարգի ուրացող, էդ կարգի արժեքները մոռացող և մեր պատմության անցած ճանապարհի վրա թքելու մոտեցում չի դրսևորվի»,– շարունակեց գեներալ–լեյնտենանտը։
Խաչատրյանն անդրադարձավ նաև այն տեսակետներին, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմի սպառնալիք ստեղծել։ Նա կոշտ քննադատեց նման մոտեցում ունեցողներին՝ նշելով, որ մարդիկ չպետք է հրաժարվեն Արցախից խոսելուց և դրա հետ կապված պատմական ու մշակութային հիշողությունից։
Խաչատրյանն անդրադարձավ նաև այն տեսակետներին, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմի սպառնալիք ստեղծել։ Նա կոշտ քննադատեց նման մոտեցում ունեցողներին՝ նշելով, որ մարդիկ չպետք է հրաժարվեն Արցախից խոսելուց և դրա հետ կապված պատմական ու մշակութային հիշողությունից։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում ավելի քան 240 զոհ տվեց։ Հաջորդած օրերին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։