00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
2 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ալիևին մրցանակի արժանի համարելը իշխանության վերաբերմունքն է Արցախին. Աբրահամյան

© SputnikՏիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2026
Բաժանորդագրվել
Աբրահամյանի խոսքով՝ իշխանության համար հանձնման ենթակա են դառնում այն տարածքները, որոնք հայտնվում են Ադրբեջանի առաջնահերթությունների օրակարգում։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հեսսնի խաղաղության մրցանակին հավասարապես արժանի համարելը ցույց է տալիս ՀՀ իշխանության վերաբերմունքը 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց հետևանքների նկատմամբ։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Վիսբադենում Հեսսենի խաղաղության մրցանակը ստանալիս Փաշինյանը հայտարարել էր, որ ցանկանում է գնահատանք հայտնել Ադրբեջանի նապխագահ Ալիևին, որը, իր խոսքով, «հավասարապես արժանի է այս մրցանակին»։
«Առաջին բանը, որը կարող է անցնել բանական մարդու մտքով, դա այն է, որ Հայաստանում գործող իշխանությունը և դրա գլխին կանգնած անձը նմանապես բավարարված են այն հետևանքներով և այն իրադարձություններով, որոնք տեղի են ունեցել 2023 թվականին»,– ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ նման եզրակացության հիմք է տալիս ոչ միայն Փաշինյանի վերջին հայտարարությունը, այլև 2020–2023 թվականներին և դրանից հետո ՀՀ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններն ու քաղաքականությունը։ Աբրահամյանը պնդեց, որ իշխանության համար Արցախը դիտարկվել է որպես «բեռ» և «խնդիր», իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցածը միայն պատերազմ չէր։
«Դա բռնագաղթ էր, դա մշակութային, հոգևոր-կրոնական ցեղասպանություն էր, որի տարբեր դրսևորումներն այս պահին էլ շարունակվում են»,– շարունակեց նա։
Անդրադառնալով սեպտեմբերի 19-ին նախատեսված երթին՝ Աբրահամյանը նշեց, որ այն երկու հիմնական ուղերձ ունի։ Առաջինը, ըստ նրա, հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը մշտապես վառ պահելն է, երկրորդը՝ պայքարը և Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք իրացումը։
Մեզ պարտադրեցին բռնել փրկության ճանապարհը դեպի մայր Հայաստան․ Երևանում երթ է դեպի Եռաբլուր
Նա ընդգծեց, որ 2023 թվականին տեղի ունեցածը, իր գնահատմամբ, չի կարող մոռացվել՝ անկախ այն հանգամանքից, թե ով է իրականացրել կամ օժանդակել այդ գործողություններին։
«Այն, ինչ տեղի ունեցավ 2023-ի սեպտեմբերի 19-ին, ցեղասպանության դրսևորում էր, ընդ որում՝ դրա հետևանքներն այսօր էլ արտահայտվում են։ Դա միայն հայերի նկատմամբ իրականացված հարձակում, ագրեսիա կամ ֆիզիկական ոչնչացում չէր, դա բռնագաղթ էր, դա մշակութային, հոգևոր-կրոնական ցեղասպանություն էր, որի տարբեր դրսևորումներն այս պահին էլ շարունակվում են»,–հավելեց նա։
Աբրահամյանն անդրադարձավ նաև Փաշինյանի առաջ քաշած «Իրական Հայաստան» գաղափարախոսությանը և այն «միակողմանի զիջումների քաղաքականություն» որակեց։ Նրա խոսքով՝ հասարակության մի հատվածի ընկալմամբ այդ գաղափարախոսությունն ասոցացվում է Հայաստանի զիջումների հետ։ Նախկին պատգամավորը պնդեց, որ նույն տրամաբանությունը կիրառվում է նաև Տիգրանաշենի և այսպես կոչված անկլավների հարցում։
«Նրանց ձգտումը ոչ թե հայրենիքի որևէ հատվածի փրկությունն է կամ հայկական օրակարգի առաջ մղումը, այլ հանրության համար որոշակի չակերտավոր արդարացումների փաթեթ մշակելն ու դա հրամցնելը»,–նշեց նա։
Աբրահամյանի խոսքով՝ իշխանության համար հանձնման ենթակա են դառնում այն տարածքները, որոնք հայտնվում են Ադրբեջանի առաջնահերթությունների օրակարգում։ Նրա գնահատմամբ՝ իշխանության նպատակը ոչ թե հայկական օրակարգի առաջմղումն է, այլ հանրության համար այդ զիջումները հիմնավորող «արդարացումների» փաթեթ ձևավորելն ու ներկայացնելը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում ավելի քան 240 զոհ տվեց։ Հաջորդած օրերին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Լրահոս
0