00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
2 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արցախցիները միջազգային հանրությանն ուղղված 4 պահանջ ներկայացրին Եռաբլուրում

© SputnikУчастники шествия скорби под названием "День памяти" в память о павших героях (19 сентября 2026). Еревaн
Участники шествия скорби под названием День памяти в память о павших героях (19 сентября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2026
Բաժանորդագրվել
Փաստաթուղթը նախատեսվում է փոխանցել ՄԱԿ-ի գրասենյակին և մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Երևանում անցկացված սգո երթի մասնակիցները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջազգային հանրությանն ուղղված նամակ-խնդրագիր հրապարակեցին՝ ներկայացնելով 4 պահանջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հիշենք, խոսենք, պահանջենք» գրությամբ պաստառներով, Հայաստանի և Արցախի դրոշներով Երևանում «Հիշատակի օր» խորագրով հանրային հավաքն ու սգո երթը էր դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։
Նամակ-խնդրագրով արցախցիները պահանջում են.
1.
Խստորեն դատապարտել հայության նկատմամբ Ադրբեջանի՝ ավելի քան 100 տարի շարունակվող ցեղասպանական քաղաքականությունը։
2.
Միջազգային իրավական ակտերի շրջանակում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ հայության նկատմամբ իրականացված ցեղասպանությունների համար։
3.
Ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ դա ներկայացնելով որպես Արցախի հայության՝ միջազգային և ԽՍՀՄ ներպետական իրավական ակտերի հիման վրա ինքնորոշման իրավունքի իրացման արդյունք։
4.
Գործուն միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման կատարումը։
Այդ որոշմամբ Ադրբեջանը պարտավորվել է ապահովել, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից հեռացած և վերադառնալ ցանկացող անձինք կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագ։
Նամակ-խնդրագիրը ստորագրել են Հայաստանի և Արցախի մի շարք հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։
Փաստաթուղթը նախատեսվում է փոխանցել ՄԱԿ-ի գրասենյակին և մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին։
Երթի մասնակիցները ծաղիկներ խորարհեցին «Արցախի կանչը» հուշակոթող-սյունաշարին:
Սգո երթի մասնակիցների համար «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում հոգեհանգստի կարգ կատարեց տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը (նախկինում Արցախի Դադիվանքի վանահայրն էր)։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում ավելի քան 240 զոհ տվեց։ Հաջորդած օրերին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Լրահոս
0