https://arm.sputniknews.ru/20260919/mez-partadrecin-brnel-prkutjan-tshanaparhy-depi-majr-hajastan-erevanum-ert-e-depi-erablur-107042630.html
Մեզ պարտադրեցին բռնել փրկության ճանապարհը դեպի մայր Հայաստան․ Երևանում երթ է դեպի Եռաբլուր
Մեզ պարտադրեցին բռնել փրկության ճանապարհը դեպի մայր Հայաստան․ Երևանում երթ է դեպի Եռաբլուր
Sputnik Արմենիա
Երթն իրականացվում է արցախահայության բռնի տեղահանման երրորդ տարելիցի կապակցությամբ։ 19.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-19T12:28+0400
2026-09-19T12:28+0400
2026-09-19T12:37+0400
բռնի տեղահանված
տեսանյութեր
տեսանյութ
երթ
արցախ
հայաստան
եռաբլուր պանթեոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/13/107043016_0:0:1600:901_1920x0_80_0_0_01055841fa758bae7fc83624832235d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. «Հիշենք, խոսենք, պահանջենք» գրությամբ պաստառներով, Հայաստանի և Արցախի դրոշներով Երևանում մեկնարկել է «Հիշատակի օր» խորագրով հանրային հավաքն ու սգո երթը։Այն անցկացվում է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների և արցախահայության բռնի տեղահանման 3–րդ տարելիցի կապակցությամբ՝ հայրենիքի կորստի և զոհվածների հիշատակը հարգելու նպատակով։Երթի մասնակիցներն իրենց հետ բերել են նաև տարբեր տարիներին Արցախի պաշտպանության համար ընկած տղաների նկարները։Հավաքին ներկա են Արցախի և Հայաստանի պետական ու քաղաքական գործիչներ։Մինչ երթի մեկնարկը «Արցախի մայրություն» ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը նշեց, որ րոպեներով հիշում է, թե երբ է Ադրբեջանը սկսել Արցախի դեմ պատերազմը։Հիշեցնենք, որ 2023 թվականի Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում ավելի քան 240 զոհ տվեց։ Հաջորդած օրերին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Шествие скорби под названием "День памяти"
Sputnik Արմենիա
Шествие скорби под названием "День памяти"
2026-09-19T12:28+0400
true
PT1M06S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/13/107043016_159:0:1416:943_1920x0_80_0_0_1e2ab951d52957b205348b7bc38326a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բռնի տեղահանված, видео, տեսանյութեր, տեսանյութ, երթ, արցախ, հայաստան, եռաբլուր պանթեոն
բռնի տեղահանված, видео, տեսանյութեր, տեսանյութ, երթ, արցախ, հայաստան, եռաբլուր պանթեոն
Մեզ պարտադրեցին բռնել փրկության ճանապարհը դեպի մայր Հայաստան․ Երևանում երթ է դեպի Եռաբլուր
12:28 19.09.2026 (Թարմացված է: 12:37 19.09.2026) Երթն իրականացվում է արցախահայության բռնի տեղահանման երրորդ տարելիցի կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. «Հիշենք, խոսենք, պահանջենք» գրությամբ պաստառներով, Հայաստանի և Արցախի դրոշներով Երևանում մեկնարկել է «Հիշատակի օր» խորագրով հանրային հավաքն ու սգո երթը։
Այն անցկացվում է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների և արցախահայության բռնի տեղահանման 3–րդ տարելիցի կապակցությամբ՝ հայրենիքի կորստի և զոհվածների հիշատակը հարգելու նպատակով։
Երթի մասնակիցներն իրենց հետ բերել են նաև տարբեր տարիներին Արցախի պաշտպանության համար ընկած տղաների նկարները։
Հավաքին ներկա են Արցախի և Հայաստանի պետական ու քաղաքական գործիչներ։
Մինչ երթի մեկնարկը «Արցախի մայրություն» ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը նշեց, որ րոպեներով հիշում է, թե երբ է Ադրբեջանը սկսել Արցախի դեմ պատերազմը։
«1-ն անց 5 րոպեին սկսվեցին պայթյունները Ստեփանակերտի վրա, հաջորդեց 9 ամսվա շրջափակումը։ Բլոկադան մեզ չէր խեղճացրել, մենք հավատացել ենք, որ փրկվելու ենք, որովհետև պայքարել ենք, հավատացել ենք, որ միջազգային մեր իրավունքները՝ ապրելու ու անկախության, մեզ համար փրկություն կլինեն։ Մեր տղաներն առաջին գծում, իսկ մենք նկուղներում ձգտել ենք, որ մնանք ու պահպանենք հայկական Արցախը։ Սակայն մեզ մի քանի ժամվա ընթացքում պարտադրեցին ճանապարհ ընկնել՝ դժվար, բայց փրկության ճանապարհ, քանի որ մեր մեծ հայրենիք՝ մայր Հայաստան ենք եկել»,– ասաց Հասմիկ Միքայելյանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի
Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում
ավելի քան 240 զոհ տվեց։ Հաջորդած օրերին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության
տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո
Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։