Կարգալույծ Արման Սարոյանը «Արդշինբանկում» գտնվող հաշիվներին հասանելիություն չի ունենա
21:15 18.09.2026 (Թարմացված է: 21:35 18.09.2026)

Կարգալույծ Արման Սարոյանը դատարանում. Արխիվային լուսանկար
© Sputnik
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Տեր Աբրահամը հրաժարվել էր ստորագրել որևէ փաստաթղթի տակ և դիմել էր դատարան:
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման Սարոյանը այժմ տնօրինում է Հայ առաքելական եկեղեցու կողմից Մասյացոտնի թեմի տրամադրված «Արարատբանկում» գտնվող հաշիվները, իսկ «Արդշինբանկում» գտնվող հաշիվներին հասանելիություն չի ունենա։ Հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Ռուզաննա Ազրոյան) բավարարել է Մասյացոտնի թեմի թեմի հոգևորական Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, որով դատարանն անվավեր է ճանաչել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2026 թվականի մայիսի 29-ի որոշումը, որով Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի վրա դրվել էր «Արդշինբանկում» որոշակի գործողություններ կատարելու պարտականություն։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` ժամանակին Վեհափառը երկու լիազորագիր է տվել Մասյացոտնի թեմին`«Արարատբանկում» և «Արդշինբանկում» գտնվող հաշիվներից օգտվելու համար։ Լիազորագրերից մեկը թեմի առաջնորդին է, մյուսը` հոգևորականներից մեկինը` այս դեպքում` Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանինը։
«Արարատբանկը» թույլ է տվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին օգտվել հաշիվներից, քանի դեռ չկա դատարանի վերջնական որոշումը` Սարոյանի պաշտոնավարման կասեցման մասով։ Մինչդեռ «Արդշինբանկում» գտնվող հաշիվներին հասանելիության համար Սարոյանին անհրաժեշտ է եղել Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի ստորագրությունը։
Արման Սարոյանի միջնորդությամբ դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից կիրառված հայցի ապահովման շրջանակներում հարկադիր կատարողը Մասյացոտնի թեմի հոգևորականին՝ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանին, պարտավորեցրել էր, որպեսզի նա իր ստորագրությամբ օժանդակի Արման Սարոյանի կողմից կատարվող թեմի բանկային գործարքներին:
Տեր Աբրահամը հրաժարվել էր կատարել ապօրինի որևէ գործողություն և դիմել էր դատարան:
Դատարանը նաև արձանագրել է, որ դատական ակտում օգտագործված «այլ անձանց» ձևակերպումը հարկադիր կատարողին չի տալիս անսահմանափակ լիազորություն՝ իր հայեցողությամբ որոշելու, թե ով է այդ անձանց շրջանակում և նրա նկատմամբ ստեղծելու անմիջական կատարողական պարտականություն։ Դրա համար անհրաժեշտ է օրենքով հստակ նախատեսված իրավական հիմք։
Ըստ դատարանի՝ եթե դատական ակտի կամ կատարողական թերթի բովանդակությունը պարզ չէ, հարկադիր կատարողը պետք է դիմի այն կայացրած դատարան՝ պարզաբանում ստանալու, այլ ոչ թե սեփական որոշմամբ ընդլայնի դատական ակտի հասցեատերերի շրջանակը։
Դատարանը եզրահանգել է, որ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի նկատմամբ նման պարտականություն սահմանելը եղել է օրենքով չնախատեսված լիազորության իրականացում և կատարողական ակտի բովանդակության ընդլայնում, ինչի հետևանքով Հարկադիր կատարողի որոշումը չի կարող համարվել օրինական և հիմնավորված։
Ըստ դատարանի՝ եթե դատական ակտի կամ կատարողական թերթի բովանդակությունը պարզ չէ, հարկադիր կատարողը պետք է դիմի այն կայացրած դատարան՝ պարզաբանում ստանալու, այլ ոչ թե սեփական որոշմամբ ընդլայնի դատական ակտի հասցեատերերի շրջանակը։
Դատարանը եզրահանգել է, որ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի նկատմամբ նման պարտականություն սահմանելը եղել է օրենքով չնախատեսված լիազորության իրականացում և կատարողական ակտի բովանդակության ընդլայնում, ինչի հետևանքով Հարկադիր կատարողի որոշումը չի կարող համարվել օրինական և հիմնավորված։
Նշենք, որ այսօր Վեհափառի և 6 եպիսկոպոսների «դատական նիստից» հետո փաստաբան Արա Զոհրաբյանը ևս հայտնեց, որ կարգալույծ արված Արման Սարոյանը մինչև այսօր Ա հրաժարվում է ազատել առաջնորդարանի շենքը, կնիքը նրա մոտ է, բանկային գործարքներ է անում, տնօրինում է առաջնորդարանի հաշիվները։
Հիշեցնենք` հունվարի 10–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվեց թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Նրա փոխարեն առաջնորդական տեղապահ նշանակվեց տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Հունվարի 16-ին Արմավիրի մարզի դատարանի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վերականգնվեց Մասյացոտնի թեմի առաջնորդ պաշտոնում։
Հունվարին 29-ին հայտնի դարձավ, որ ՔԿ–ն Մայր աթոռի դեմ քրեական վարույթ է նախաձեռնել կարգալույծ արված եպիսկոպոսի «գործով»։